Փորձեր
Անհրաժեշտ պարագաներ՝ 2 միանման սայլակ, որոնցից մեկի դիմացից ամրացված է առաձգական թիթեղ, թել, մկրատ և լուցկի։
Փորձ 1․
Նպատակը՝ ուսումնասիրել միայնակ սայլակը շարժվում է, թե ոչ։
Առաձգական թիթեղով սայլակը դրեցի սեղանի վրա, այն գտնվում է դադարի վիճակում սեղանի նկատմամբ։ Առաձգական թիթեղը ճկեցի, կապեցի թելով։
Իմ կարծիքով մինչև թելի այրելը սայլակը չի շարժվի։
Իմ կարծիքը ճիշտ եղավ։
Փորձը անելիս առաձգական թիթեղն ուղղվեց, բայց սայլակը մնաց սեղանի նկատմամբ դադարի վիճակում։
Փորձ 2․
Այժմ առաձգական թիթեղը ճկեցի կապեցի թելով մոտեցրեցի պատին և թելը այրեցի։
Ես տեսա, որ միայնակ սայլակը չի շարժվի և նրան օգնեց շարժվել պատը։
Փորձ 3․
Նորից առաձգական թիթեղը ճկում և կապում ենք և նրան դիմաց մոտենցնենք դնենք միանման սայլակ։
Փորձը ցույց տվեց, որ սայլակները միմյանց փոխազդում են։
Փարձ 4․
Նորից ճկենք կապենք և նրա դիմաց մոտեցնենք դնենք սայլակ, բայց այս անգամ սայլակի վրա դնենք բեռ։
Թելը այրելուց հետո տեսանք, որ այն սայլակը, որը ավելի թեթև էր ավելի շատ տեղաշարժվեց, քան ծանրը։ Պատը և սայլակը պահեցին իրենց իներտ։
Իներտության չափը կոչվում է զանգված։
Որպես զանգվածի գործիքներն են՝ լծակավոր կշեռքները, էլեկտրոնային կշեռքները և այլն։
Զանգվածի հիմնական միավորը կիլոգրամն է։ Օգտագործվում են նաև տոննան, ցենտը, գրամը և միլիգրամը։