Առանց Չինաստանի, սխալ կլինի ասելը, որ աշխարհը չէր լինի, բայց նաև շատ գյուտեր ավելի ուշ կհայտնաբերվեին և միգուցե նաև հայտնաբերվեր 2021 թվականից հետո:Չինաստանը ամբողջ աշխարհում շատ պետքական և ակտուալ երկիր է։ Այնտեղ կա ամեն ինչ մարդու գոյատևելու համար, կարելի է ասել նրանք հեշտացրել են կյանքը։Չինացիները նաև շատ աշխատասեր են, այդ պատճառով նրանք զարգացած են և շատ պահանջված, ճիշտ է այդ աշխատասիրության և զարգացածության մեջ քանակնել է դեր խաղում։
Չինաստանի գրեթե բոլոր արտադրանքները ավելի մատչելի են, քան ուրիշ ցանկացած վայրում: Նույն բջջային հեռախոսը, համարյա թե աշխարհի բոլոր երկրներում այն կա, սակայն Չինաստանի արտադրությունն ավելի մատչելի է։ Չինաստանը շատ մեծ դեր ունի ամբողջ աշխարհում, քանի որ նրանց մոտ ապրանքը ոչ միայն մատչելի է, այլ նաև որակով:
Չինաստանի բացակայությունը իրոք շատ կազդեր այսօրվա աշխարհի վրա, սակայն վաղ թե ուշ մի ուրիշ երկիր կփոխարիներ նրան, քանի որ Չինաստանից բացի կան նաև ուրիշ գերզարգացած պետություններ: