Գրականություն

1. Այդ գիշեր օդում զգալի էր Ժամանակի բույրը։ Նա ժպտաց, մտովի գնահատելով իր ստեղծած պատկերը։ Վատ միտք չէ։ Իսկապես, ինչպե՞ս է բուրում ժամանակը, նրանից փոշու, ժամացույցների, մարդկանց հոտ է գալիս։ Մտածենք, թե ինչպե՞ս է հնչում ժամանակը, ջրի կաթիլքի նման, որ շիթ առ շիթ հոսում է մութ քարանձավում։ Կանչող ձայնի նման է, դատարկ արկղի կափարիչին թափվող հողի թմփոցի։ Անձրևի նման է։ Շարունակենք և հարցնենք, թե ինչի նման է Ժամանակը, ձյան պես է, որ անաղմուկ իջնում է մութ ջրհորը կամ՝ հին համր կինոնկարի, որտեղ հարյուր միլիարդավոր անձինք նոր տարվա օդապարիկների պես ընկնում են ցած՝ անէություն։ Ահա թե ինչպես է բուրում Ժամանակը և թե ինչ տեսք ու ձայն ունի։ Իսկ այս գիշեր, Թոմասը ձեռքը հանեց պատուհանից, նույնիսկ թվում է՝ կարելի է շոշափել Ժամանակը։

Գրավոր շարադրի՛ր մտքերդ՝ Ինչի՞ է նման ժամանակը, նրա ձայնը…
2. Մեկնաբանի՛ր միտքը , համաձա՞յն ես արտահայտած գաղափարի հետ:

Բայց Թոմասը լողացել էր Երկրի կապույտ գետերում, որի ափերով անցնում էին անծանոթ մարդիկ, օտար մարդկանց հետ սեղան էր նստել օտար տներում, և միշտ նրա լավագույն զենքը եղել էր ժպիտը։ Նա իր հետ ատրճանակ չէր վերցնում։ Այժմ էլ Թոմասը դրա կարիքը չէր զգում, թեկուզ սրտի խորքում վախ կար։

Թույլ մարդիկ են իրենց մոտ զենք պահում(ոչ բոլորը), իսկ ուժեղ մարդիկ իրենց խնդիրները միշտ իրենց խոսքով և գաղափարով են լուծում:

3.Բառերը ոչինչ են, ավելի՝ քան ոչինչը։    Իսկ ի՞նչն է կարևոր․․․
Իմ կարծիքով պետք է գործով մարդուն ինչ-որ բան ապացուցել, քան բառերով։

4.Մեկնաբանի՛ր այս միտքը ՝ գալիքի մասին կանխագուշակումներ մի՛ արա, ոչինչ մի՛ պահանջիր, ոչնչից մի՛ վախեցիր:
Այստեղ ասվում է, որ ոչ մեկից պետք չէ, ինչ-որ բան պահանջել, քանի որ ոչ ոք քեզ պարտավոր չի։ Ոչ մեկից պետք չէ վախենալ, քանի-որ վախկոտ մարդը ավելի քիչ բան իր համար կբացահայտի, քան անվախը։

5.Կարդա՛ լցակայանի ծերունու և Թոմասի զրույցը, ո՞ր միտքը կառանձնացնես: Մեկնաբանիր այդ միտքը:

— Համաձայնենք համաձայնության չգալ,— առաջարկեց մարսեցին,– Անցյալ, Ապագա, մի՞թե միևնույնը չէ, միայն թե մենք երկուսս էլ կենդանի լինենք, չէ՞ որ այն, ինչ գալու է մեզնից հետո, միևնույն է՝ գալու է, վաղը լինի, թե տասը հազար տարի անց։ Որտեղի՞ց գիտեք, որ այս տաճարները ձեր քաղաքակրթության ավերակները չեն հարյուր դար հետո։ Չգիտեք։ Ուրեմն, էլ մի հարցրեք։ Սակայն գիշերը կարճ է։ Ահա տոնական հրավառությունն սկսվեց, թռչունները թռան։

Երբեք պետք չէ հանձնվել, եթե դու հանձնվես 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ և այլն, դա կդառնա քո մոտ բնույթ և կունենաս թույլ հոգեբանություն: