Աշխարհն Առանց Չինաստանի

Առանց Չինաստանի, սխալ կլինի ասելը, որ աշխարհը չէր լինի, բայց նաև շատ գյուտեր ավելի ուշ կհայտնաբերվեին և միգուցե նաև հայտնաբերվեր 2021 թվականից հետո:Չինաստանը ամբողջ աշխարհում շատ պետքական և ակտուալ երկիր է։ Այնտեղ կա ամեն ինչ մարդու գոյատևելու համար, կարելի է ասել նրանք հեշտացրել են կյանքը։Չինացիները նաև շատ աշխատասեր են, այդ պատճառով նրանք զարգացած են և շատ պահանջված, ճիշտ է այդ աշխատասիրության և զարգացածության մեջ քանակնել է դեր խաղում։

Չինաստանի գրեթե բոլոր արտադրանքները ավելի մատչելի են, քան ուրիշ ցանկացած վայրում: Նույն բջջային հեռախոսը, համարյա թե աշխարհի բոլոր երկրներում այն կա, սակայն Չինաստանի արտադրությունն ավելի մատչելի է։ Չինաստանը շատ մեծ դեր ունի ամբողջ աշխարհում, քանի որ նրանց մոտ ապրանքը ոչ միայն մատչելի է, այլ նաև որակով:

Չինաստանի բացակայությունը իրոք շատ կազդեր այսօրվա աշխարհի վրա, սակայն վաղ թե ուշ մի ուրիշ երկիր կփոխարիներ նրան, քանի որ Չինաստանից բացի կան նաև ուրիշ գերզարգացած պետություններ:

Հայոց լեզու

Տնային աշխատանք

•Ամփոփելով 2021-ը

•Ակնկալիքներ 2022-ից

•Ամանորի հրաշքի սպասումով

•Գալդ բարի

•Նո՛ր տարի  

•Այլ


Ակնկալիքներ 2022-ից

Ակնկալիքներս իհարկե այդքան էլ մեծ չեն, բայց կցանկանամ որ երջանկությամբ և հետաքրքրությամբ լի տարի լինի գրեթե բոլորիս համար:Գիտելիքները անպակաս լինեն և կարևորը դժբախտությունները քչանան, որպեսզի ամեն տարի տոնին ավելի ուրախությամբ մարդիկ մոտենան:Խաղաղություն իհարկե չի լինի, քանի որ անգամ մարդիկ իրենց իսկ երկրում իրար են վնասում և ատում, խաղաղության համար մարդկանց պետք է հանգստություն, իսկ հանգստության համար, պետք է չլարվել, իսկ չլարվելու համար ամեն ինչին պետք է լուրջ, արդար և կարևորը ինքդ քեզ չխաբելով վերաբերվել:Եթե աշխարհում բոլորը այս սխեման պահեին ապա պրոբլեմները կքչանաին, և այս սխեմային հետևելով կտևեր խաղաղություն:

Գրականություն

Դասարանական աշխատանք

Գրավոր ներկայացնել ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Ստեղծագործության գաղափարը այն էր, որ իմաստ չկա տարբերություն դնել կրոնական ռասսաների միջև և ընդհանրապես մարդկանց մեջ:



Կարող է լավ գործը երջանիկ դարձնել մարդուն։ 

Այս կարող է, քանի որ եթե լավ գործ անես ինքդ ել քեզ երջանիկ կզգաս, որ կարողացել ես գոնե միքիչ օգնել մարդուն: