Նեմրութ լեռան գագաթն ու խառնարանը
Սեպտեմբեր
1.Սահմանել «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացություն:
1.Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը:
Աշխարհագրական այն տարածքը, որի հետ ի սկզբանե կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Այն բնության ստեղծագործություն է, սակայն, եթե բացառենք չնչին տարբերությունները, այն զարմանալիորեն համընկնում է մեր պատմական հայրենիքին, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը։
Հայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի:
1. Հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել:
2.Հայկական Լեռնաշխարհի տարածքը ձևավորվել է բարդ երկրաբանական պրոցեսների ընթացքում:
3.Քանի որ երկրի վրա անընդհատ տեղի են ունենում տեկտոնական շարժումներ, ծալքավորման պրոցեսներ, շերտախմբերը հաճախ հայտնվել են երկրի մակերևույթին առաջացնելով ցամաքային տարածքներ, նախալեռնային իջվածքներ և այլ ռելիեֆի ձևեր:
4. Հայկական Լեռնաշխարհի տարածքը չունի ընդարձակ միասնական սարահարթեր, սակայն այստեղ կան տեկտոնական բազմաթիվ իջվածքներ, որոնց մի մասը վեր է ածվել բարձրադիր հարթությունների:
5. Հայկական լեռնաշխարհի տարածքը վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում, մասամբ կազմել է Արաբական պլատֆորմի հյուսիսային եզրը:
6.Հայկական լեռնաշխարհում ապարների կազմության ու կառուցվածի բազմազանություն է նկատվում:
7.Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է այնտեղ ընթացող ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում:
8.Լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք:
9.Հայկական լեռնաշխարհը բնականից եզրավորված է ծալքաբեկորավոր լեռնաշղթաներով և միաձույլ ամբողջությամբ հարակից տարածքների նկատմամբ բարձրադիրք է:
10Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են:
2.Համեմատել մարդու առաջացման վարկածները:
2.Մարդու առաջացումը կապիկից արդեն վաղուց մեծ կասկածների տակ է, սակայն որոշակի պահեր ցույց է տալիս, որ մարդկանց ծագումը Երկրի վրա ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ինչ որ գերագույն արարածների կողմից իրականացված գենետիկական փորձարկումների արդյունքում, այդ թվում օգտագործելով նաև կապիկների գեները:
Մասնագետները համոզված են, որ մարդկային ռասսաների հսկայական տարբերությունները չէին կարող առաջանալ միայն երկու հնագույն կապիկների վերափոխման արդյունքից: Այստեղ պետք է հանդես գա ինչ որ մեկ այլ գործոն:
Մարդու ծագման հանելուկը բարդանում է նաև նրանից, որ չնայած բազմաթիվ որոնումներին այդպես էլ մարդկանց և կենդանիներին կապող <<միջանկյալ>> օղակ չի հայտնաբերվել:
Դիտարկենք նաև մեկ այլ, այս անգամ արդեն <<ջրային>> վարկածը: <<Կյանքը առաջացել է ջրում>> — այս արտահայտությունը յուրաքանչյուրը լսել է դեռ դպրոցում: Եվ իրոք, շատ ժողովուրդներ համարում են իրենց նախահայր ծովի խորքերից դուրս եկած և մեզ առանձնապես ոչ նման արարածներին:
Հնագույն ցեղերի մեծ մասը չգիտես ինչու իրենց նախահայր համարում են մողեսներին: Հին եգիպտացիների, չինացիների և Հարավային Ամերիկայի բնակիչների առաջին նկարների և արձանիկների մեջ նույնպես կարելի է շատ հաճախ հանդիպել մարդ-մողեսների պատկերների, որոնք ըստ մեզ հասած լեգենդների հայտնվել են ծովից:
Վաղուց վերացած հնդկական Տուաուանակո քաղաքակրթության ներկայացուցիչները նույնպես համարում էին իրենց կայսրության հիմնադիր թեփուկավոր մարդկանց, իսկ Բոլիվիայի որոշ ցեղեր մինչ այսօր էլ իրենց անվանում են <<մարդ-մողեսներ>>:
Մի խոսքով մարդու ծագման վերաբերյալ վարկածները և ենթադրությունները այնքան շատ են, որ դժվար է բոլորին անրադառնալ:
Սակայն մարդու ծագումնաբանական ամենագլխավոր հարցը՝ մարդկությունը մեկ նախահայր է ունեցել, թե մի քանի, առայժմ պարզ չի և դեռ շատ գիտական հետազոտություններ են պետք այդ հիմնարար հարցին պատասխանելու համար:
Միակ բանում, որ համամիտ են գրեթե բոլոր գիտնակաները դա այն է, որ այդ հարցի պատասխանը անհրաժեշտ է փնտրել սև մայրցամաքում` հանելուկային Աֆրիկայում:
3.Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հնագիտությունը որպես անցյալի իմացության միջոց», «Գրավոր աղբյուրներ. հավատա՞լ, թե՞ ոչ», «Ազգագրական գիտելիքները բացում են անցյալի վարագույրները», «Հայկական լեռնաշխարհ», «Մարդու առաջացման հիմնախնդիրը. անպատասխան մնացած հարցեր», «Երեխաները նախնադարյան հասարակությունում», «Homo sapiens-ից առաջ. Հիպերբորեա, Լեմուրիա, Ատլանտիդա…»
3.Հնագիտություն, նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա Մշակույթը ուսումնասիրող գիտություն։
Հնագիտության ուսումնասիրության աստիճաններն են.
*աղբյուրագիտական, որն ընդգրկում է փաստերի հայտնաբերումը, նկարագրությունը, տարածական-ժամանակագրական տեղայնացումն ու դասակարգումը,
*վերակազմական, որի ընթացքում հնագիտական առանձին հուշարձանների, համալիրների կամ հնագիտական մշակույթի հիման վրա կատարվում է անցյալի մշակույթի և հասարակության կամ նրանց առանձին տարրերի վերակազմությունը,
*բացատրական, որի միջոցով, հնագիտական նյութի հիման վրա, բացահայտվում են հին մշակույթների և հասարակությունների գոյության ու զարգացման օրինաչափությունները։
Հիպերբորեա
Հիպերբորեայի մասին առաջին գրավոր տեղեկությունները մեզ հասել են Հոմերոսից (XII-VII դդ. մ.թ.ա.) և Հեսիոդից (VII-VI դդ. մ.թ.ա.): Նրանց տված տեղեկություններից ստացվում է հետևյալը.
այնտեղ բոլորը ապրում են երանության մեջ, չեն ճանաչում ծանր աշխատանքը և վիշտը,այնտեղ չկան փոթորիկներ, ջրհեղեղներ, ցուրտ ձմեռներ և այլն,
այնտեղ քամին փչում է օվկիանոսից,
այնտեղ տանող ճանապարհը գաղտնի է, փակված է մառախուղով, այդ իսկ պատճառով Հիպերբորեան փակ է մարդկանց աչքերի համար,
մահանում են շատ մեծ հասակում և տարիքի հետ չեն տկարանում, մահանում են այնպես, ասես ուղղակի քուն են մտնում,
առանց մարդու աշխատանքի` այդտեղի հողը մեծաքանակ բերք է տալիս և հավաքում են նրանք այնքան, որքան կամենում են:
Հիպերբորեայի գտնվելու վայրը ստույգ հայտնի չէ: Հույները, ըստ իրենց զարգացվածության և աշխարհը ճանաչելու մակարդակի, այն տեղակայում էին մերթ Ռիպեյան լեռներից այնկողմ (սկյութներից հյուսիս, այսինքն` ներկայիս Ռուսաստանի հյուսիսում), մերթ` կիմերների երկրի դիմացի օվկիանոսում գտնվող կղզու վրա: Ոմանք էլ նրանց տեղակայում են արդեն ջրի տակ անցած հիպոթետիկ կղզու կամ մայրցամաքի վրա, որը գտնվել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրա:
Լեմուրիա
Լեմուրիան զբաղեցնում էր հսկայական մայրցամաք, նրանից մնացել են Ցեյլոնը, Ավստրալիան, Ճավան, Սումատրան և Մադագասկարը: Նաև Բորնեոն, Պոլինեզիայի կղզիների մի մասը և Զատկի կղզին: Նրանք Արարչի օրենքներով ներդաշնակ էին բնության հետ, օժտված էին շատ կարողություններով, որոնք թույլ էին տալիս նրանց տեղակայել քարե մեծաբեկորներ(Զատկի կղզի)իրենց տաճարական շինությունների համար: Ամենաառաջին Լեմուրների հասակը հասնում էր 18 մետրի, հետո փոքրացավ մինչև 6 մետր: Այդ ժամանակ կատարվեց արարածների առանձնացումը աղջիկների և տղաների: Նրանք ունեին ժայռակերպ քաղաքներ մարմարից և լեռների սև քարից: Լեմուրիան կործանվել է Երրորդային ժամանակաշրջանից 700000 տարի առաջ, նա ընկղմվել է ծովում շատ ուժեղ երկրաշարժների հետևանքով:
Ատլանտիդա
Ատլանտիդան երկրի վրա հայտնվել է 4000000 տարի առաջ,Լեմուրիան այդ ժամանակ անկում էր ապրում:Նրանց հասակը հասնում էր երեք մետրի: Բայց երբ նրանք սկսեցին խախտել արարչական օրենքները սկսվեց ժողովրդի աստիճանական անկումը և քաղաքակրթության մայրամուտը:Ատլանտիդայի բնակիչներն իրենց երևակայեցին Աստվածներին հավասար, ցուցաբերեցին բնավորության ամենավատ գծերը`եսակենտրոնություն,դաժանություն, ագահություն, երեսպաշտություն, կաշառատվություն և կաշառակերություն, հարստության ծարավ, շատերը սկսեցին զբաղվել սև մոգությամբ: Սերը հեռացավ նրանց հոգիներից,մարդիկ զրկվեցին Աստվածների հովանավորությունից և աջակցությունից,և դրան հետևեց աղետը:Ատլանտիդայի վերջին կղզիները բնաջնջվեցին ջրային անդունդում 12000 տարի առաջ:
10.10.2019
1.Համեմատել նախնադարի երեք փուլերը
Նախնադար, մարդկության պատմության ժամանակաշրջան, որն ընդգրկում է մարդու առաջացումից մինչև գրի հայտնագործումը։
Սակայն քանի որ գիրը տարբեր ազգությունների մոտ ի հայտ է եկել տարբեր ժամանակաշրջաններում, նախնադար հասկացությունը յուրաքանչյուր ժողովրդի համար առանձնահատուկ է։ Նախնադարը բաժանվում է՝
- Քարի դար
- Պղնձի_քարի դար(էնեոլիթ)
- Բրոնզի դար:
Քարի դար, մարդկության զարգացման ամենավաղ շրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ նաև փայտը և ոսկորը։ Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը։
Այս դարաշրջանում մարդկությունը Արևելյան Աֆրիկայից տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում։ Քարի դարի վերջում ընտելացվում են որոշ կենդանիներ։ Սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարն իր հերթին բաժանվում է 3 ենթափուլի
.Հին քարի դար(պալեոլիթ)
.Միջին քարի դար(մեզոլիթ)
.Նոր քարի դար(նեոլիթ)
Հին Քարի դարի կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հին Քարի դարի սկիզբը (ավելի քան 2 միլիոն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ միջին Քարի դարին (մոտ 10-12 հզ տարի առաջ)։ Հին Քարի դարը բաժանվում է վաղ (ստորին) և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Ուշ Հին Քարի դարին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ)։
Միջին քարի դար կամ մեզոլիթ ժամանակաշրջան, որն ընկած է հին քարի դարի և նոր քարի դարի միջև։ Պատմականորեն այն միաժամանակ չի ընթացել Երկրագնդի տարբեր մասերում, և ձգվել է մ.թա. 10000-5000 թվականները։ Համապատասխանում է Ամերիկայի արքայիկ ժամանակաշրջանին։ Հայկական լեռնաշխարհում այն տևել է մ.թ.ա. 12-րդ հազարամյակից մինչև 7-րդի կեսերը։
Այս շրջանում մարդու կարևոր ձեռքբերումներն են՝
- Ձևավորվում է հոդաբաշխ լեզուն
- Կատարելագործվում են աշխատանքային գործիքները
- Աստիճանաբար բարձրանում է կնոջ դերը
Մեզոլիթը Եվրոպայում ունի 10-7 հզ․ (հս․ շրջաններում՝ մինչև 6-5 հզ․) տարվա, Մերձավոր Արևելքում՝ 12-9 հզ․ տարվա վաղեմություն։ Մեզոլիթյան մշակույթներին բնորոշ են քարե մանր գործիքներ (միկրոլիթներ)։ Մեզոլիթում գործածվել են նաև ոսկրից և եղջյուրից գործիքներ (նիզակի ծայրեր, եռաժանիներ, ձկնորսական կեռիկներ ևն)։ Կավե ամանները ի հայտ են եկել Մեզոլիթից Նեոլիթին անցման ժամանակաշրջանում։ Տնտեսության հիմքը կազմել են որսորդությունը, ձկնորսությունը և հավաքչությունը։ Մեզոլիթում Երկրագնդի մի շարք շրջաններում նախադրյալներ են ստեղծվել անասնապահության ու երկրագործության համար։ Մեզոլիթյան կայանների զգալի մասը բաղկացած են եղել մի քանի ժամանակավոր կացարաններից։ Որոշ բնակավայրերի մոտ եղել են տոհմական գերեզմանոցներ։ Մեզոլիթյան շրջանին են պատկանում ազիլյան, տարդենուազյան (Արևմտյան Եվրոպա), կապսական (Հարավային Աֆրիկա), խոաբինյան (Հարավ-արևելյան Ասիա) և այլ մշակույթներ։ Հայկական լեռնաշխարհի Մեզոլիթն ընդգրկում է մ․թ․ա․ 12000 — 8000/7000 թթ․։
Նոր քարի դար կամ Նեոլիթ քարի դարի վերջին դարաշրջանը, հաջորդել է մեզոլիթին։ Տևել է մոտ երկու հազարամյակ՝ Ք.ա. 10-րդ հազ. կեսերից մինչև մ.թ.ա. 11-րդ հազ. կեսերը։
Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ (էնեոլիթի սկզբնավորմամբ)։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կենդանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ընտելացմամբ և բուծմամբ։ Արմատավորվել և զարգացել է մանածագործությունը, հյուսելը։ Մայրիշխանությունը հասել է իր ծաղկմանը և աստիճանաբար տեղի տվել հայրիշխանությանը։ Զգալիորեն աճել է բնակչությունը, աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ Հանրության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն» (անգլիացի հնագետ Գ․ Չայլդի հետևությամբ)՝ որպես մարդկության պատմության մեջ առաջին տնտեսական հեղաշրջում։
Էնեոլիթ , պղնձի դար, պղնձաքարային դար, նոր քարի դարից (նեոլիթ) բրոնզի դարին անցնելու ժամանակաշրջան։
էնեոլիթում քարե գործիքների կողքին երևան են գալիս առաջին պղնձե գործիքները, որոնք սկզբում պատրաստվում էին զտաբեկոր, այնուհետև՝ հանքային պղնձից։
Բրոնզի դար, մարդկության պատմության ժամանակաշրջան, երբ որպես արտադրության հիմնական գործիքների և զենքերի ու զարդերի պատրաստման նյութ գլխավորապես օգտագործվել է բրոնզը, որը պայմանավորված էր պղնձի և անագի մշակման եղանակների կատարելագործմամբ։ Մարդկային հասարակության պատմության այդ փուլի սկզբում երկու մետաղների՝ պղնձի և անագի միաձուլումից ստեղծվում է նոր համաձուլվածքային մետաղ՝ բրոնզը։
Բրոնզի դարը հաջորդում է Քարի դարին և նախորդում Երկաթի դարին։ Բրոնզի դարը տևել է մ.թ.ա. XXXV / XXXIII-ից մինչև մ.թ.ա. XIII / XI դարերը, սակայն տարբեր քաղաքակրթություններում այն տարբեր է։
2.Բացատրել նախնադարի կործանման պատճառները
Նախնադարում բոլոր մարդիկ հավասար էին,նրանք չունեին մասնավոր սեփականություն:ժամանակի ընթացքում,երբ կատարելագործվեցին աշխատանքյին գործիքներն ու զենքերը,զարգացավ նաև առևտուրը,մարդիկ սկսեցին ստանալ եկամուտներ և կուտակել հարստություն:
Բոլոր մարդկանց հավասարությունը վերացավ:Առաջացավ հասարակության շերտավորում:Բարձր դասը կազմում էին տոհմացեղային ավագանին և քրմությունը:Առանձին դաս էին կազմում զինվորականները:Ստորին խավը կազմված էր հասարակ ժողովրդից
13.10.2019
3.Կազմել Եգիպտոսի, Շումերի և Աքքադի գաղտնիքների վարկանիշային աղյուսակ: Պատասխանը հիմնավորել;
3.Ք. ա. IV հազարամյակի վերջին Նեղոսի ափերին ստեղծվեց շուրջ 40 փոքր պետություն: Հետագայում դրանց միավորումից կազմվեցին Վերին և Ստորին Եգիպտոսների թագավորությունները: Ք.ա. XXXI դարում այդ երկուսի միավորումից Եգիպտոսում ստեղծվեց միացյալ թագավորություն: Հիմնադիրը Մինա արքան էր: Մայրաքաղաք հռչակվեց Մեմֆիսը (եգիպտերեն Մինֆի՝ Սպիտակ պարիսպ):
Աստծո որդին Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»: Կենդանության օրոք փարավոնին երկրպագում էին՝ ինչպես աստվածներին: Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստ ածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր:
Մինչև Ք. ա. XV դարը ոչ մի փարավոն չէր կարողացել նվաճել Ասորիքը և հասնել Եփրատ գետին: Առաջինը դա հաջողվեց Թութմոս III–ին (Ք. ա. 1468–1434 թթ.): Մեկը մյուսի հետևից պարտության մատնելով բոլոր հակառակորդներին՝ փարավոնի զորքն անցավ Եփրատը և հասավ մինչև Հայկական Տավրոսի լեռները: Պատերազմների ավարտին Եգիպտոսի տերության տարածքը հյուսիսից հարավ ձգվում էր շուրջ 3200 կմ:
Շումերներ (սումերներ), հնագույն ժողովուրդ Հարավային Միջագետքում, որն այդտեղ բնակվել է դեռևս մ. թ. ա. 5-րդ հազարամյակում։ Մարդաբանորեն պատկանել են եվրոպեոիդ ռասայի արմենոիդ խմբին։ Շումերների լեզվաբանական պատկանելությունն անհայտ է։ Ենթադրվում է, որ շումերները նախապես տարածված են եղել նաև Հյուսիսային Միջագետքում և մ. թ. ա. 3-րդ հազարամյակի սկզբին սեմական ծագում ունեցող աքքադացիների ճնշման տակ շարժվել են հարավ։ Մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին շումերներն ստեղծել են պատկերագիրը, իսկ մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին՝ սեպագիրը, որը նախ որդեգրվել է աքքադացիների կողմից, ապա տարածվել Արևմտյան Ասիայի շատ երկրներում, այդ թվում` Արարատյան թագավորությունում (Ուրարտու), շումերներն ունեցել են իրենց ուրույն դիցաբանությունը, բանահյուսությունը, գրականությունը, մշակույթը։ Մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին սկսվել է աքքադացիների հետ շումերների լեզվական ձուլման ընթացքը, որն ավարտվել է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին, որից հետո շումերները վերացել են պատմության ասպարեզից։ Շումերների լեզուն՝ շումերերենը` որպես գրոց լեզու, մինչև մ. թ. ա. 2-րդ դարը շարունակել են գործածել աքքադացիները և այլ ժողովուրդներ։ Շումերների մշակույթը փոխանցվել է աքքադացիներին և հարևան մյուս ժողովուրդներին։
Աքքադ, հնագույն պետություն Միջագետքում մ.թ.ա. XXIV-XXIIդդ.-ում։ Հիմնադրել է սեմացի հողագործ Շառում-Քենը (Սարգոն)։ Նրան հաջողվում է ջախջախել շումերական քաղաք-պետություններին և իրեն ենթարկել ողջ Միջագետքը։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Ասորիք, Հայկական Լեռնաշխարհ։ Նրա որդիների կառավարման ժամանակ Աքքադը թուլանում է։ Երկիրը վերստին հզորանում է թոռան՝ Նարամ-Սինի կառավարման ժամանակ։ Նա վերատիրում է ողջ Միջագետքին, արշավանքներ է ձեռնարկում դեպի Իրան, Ասորիք, Փոքր Ասիա, Հայկական Լեռնաշխարհ։ Իր կառավարման վերջին շրջանում արյունալի պատերազմների մեջ է մտնում Կուտիների գլխավորած Հակաաքքադական համադաշնության դեմ և պարտվում։ Նրա որդի Շար-Կալի-Շարին կենաց և մահու կռիվներ է մղում կուտիների դեմ։ Նրա մահից շատ չանցած կուտիները նվաճում են Աքքադը և ազատագրում Շումերը սեմական բռնատիրությունից։
4.Համեմատել Եգիպտոսը, Շումերը և հայկական հնագույն պետությունները;
4.Հին աշխարհի երկրներ, ամենաառաջին պետություններն, որ առաջացել են 5-6 հազար տարի առաջ Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Ասիայում՝ այսպես կոչված Հին Արևելքի երկրներում:
Հին աշխարհի երկրներից էին Եգիպտոսը` Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի հովտում, ասիական պետություններ Աքքադն ու Շումերը` Տիգրիս և Եփրատ գետերի միջև՝ Միջագետքում: Այնուհետև մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում հենց այստեղ առաջացան Բաբելոնն ու Ասորեստանը: Հնագույնների շարքին են դասվում նաև Հնդկաստանում (Ինդոս և Գանգես գետերի հովիտներում) և Չինաստանում (Հուանհե գետի ափերին) կազմավորված պետությունները: Մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակում Եվրոպայում ամենամեծը Աթենք ու Սպարտա հունական պետություններն էին: Իսկ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում հիմնադրվեց Հռոմ քաղաքը, որը դարձավ Հռոմեական պետության մայրաքաղաքը:
Հին Արևելքի խոշոր պետություններից էր նաև մեր թվարկությունից առաջ 1- ին հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում կազմավորված Արարատյան թագավորությունը, որին հարևան ասորեստանցիներն անվանել են Ուրարտու։ Մեր թվարկությունից առաջ 8 — րդ դարում իր հզորության բարձրակետին հասած այդ թագավորությունը, որն ընդգրկում էր գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը, աշխարհակալ Ասորեստանից խլել է Առաջավոր Ասիայի գերիշխանությունը։ Թագավորության մեջ համախմբված ցեղերը, որոնց միաձուլումից աստիճանաբար կազմավորվել է միասնական հայ ժողովուրդը, կերտել են յուրօրինակ մշակույթ և բարձր քաղաքակրթություն։ Նրանք կառուցել են բազմաթիվ բերդեր, պալատներ, տաճարներ, բնակելի տներ, ջրանցքներ,որոնց ավերակներն մենք այսօր տեսնում ենք Հայաստանի տարբեր շրջաններում։ Պետության տնտեսական և մշակութային կարևոր կենտրոններ էին մայրաքաղաք Տուշպան, Էրեբունի բերդաքաղաքը, Թեյշեբաինի ամրոցը և այլն։ Հնագետների ջանքերով բացված հուշարձանները վկայում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների շինարարական բարձր արվեստի և զարգացած տեխնիկայի մասին։ Պալատների ու տաճարների պատերը զարդարվել են բազմագույն որմնանկարներով, հատկապես մարդակերտ աստվածների, քրմերի, սրբազան կենդանիների ու բույսերի պատկերներով։Բացառիկ արժեք են ներկայացնում թագավորության գլխավոր սրբարանը՝ Արդինի-Մուսասիրի սյունազարդ տաճարը։ Քանդակագործության գլուխգործոցներ են աստվածների ու աստվածուհիների անդրիները, մարդկային դեմքով թևավոր առյուծի արձանը, գահույքները և այլն։ Արվեստի հոյակապ նմուշներ են բրոնզե կապարճները, սաղավարտները, վահանները, որոնց վրա դրվագված են ռազմի տեսարաններ, մարտակառքեր, հեծյալ ռազմիկներ, առյուծներ, ցուլեր, վիշապներ, սրբազան ծառեր։ Զանազան հնավայրերից պեղված հնագիտական հուշարձաններից տեղեկանում ենք, որ դեռևս այն ժամանակ մեր նախնիները մշակել են քար ու փայտ, բրոնզ, երկաթ, ոսկոր, ազնիվ մետաղներ և այլ նյութեր, պատրաստել ժամանակի մարդուն անհրաժեշտ բազմազան իրեր։
Առաջին երկրները հայտնվել են մոտ 6000 տարի առաջ, սակայն ոչ բոլորն են կարողացել ապրել մինչև մեր օրերը: Որոշ երկրներ անհետացել են ընդմիշտ, մյուսներից միայն անունն է մնացել: Նշենք 6 երկիր, որոնք այս կամ այն չափով պահպանել են կապը անցյալի հետ: 1. Հայաստան. Հայոց պետականության պատմությունը հաշվվում է մոտ 3000 տարի, չնայած նրա հիմքերը արժե փնտրել ավելի խոր Արմե-Շուբրիայի թագավորությունում (XII դ. մ.թ.ա.): Հին Հայաստանը տարբեր թագավորությունների և պետությունների կոնգլոմերատ էր, որոնք գոյություն ունեին միաժամանակ կամ փոխարինում էին մեկը մյուսին: Թաբալ, Մելիդ, Մուշի թագավորություն, խուրիտական, արարատյան և այլ պետություններ, որոնց բնակիչների հետնորդները հետագայում դարձան հայ ժողովուրդ: «Արմենիա» եզրույթը առաջին անգամ հանդիպում ենք Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ինի Բեհիսթունյան արձանագրություններում (521 թ. մ.թ.ա.): Արարատյան թագավորությունը հիմք է ծառայել երեք այլ թագավորությունների համար Փոքր Հայքի, Մեծ Հայքի և Սոֆենի: Մոտավորապես մ.թ.ա. 3-րդ դարից հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնը տեղափոխվեց Արարատյան դաշտ:
Եգիպտոս.Մ.թ.ա.IV-III հազարամյակների արանքում, Նեղոս գետի վերին ու ստորին մասերում մի քանի տասնյակ քաղաքներ միացել էին երկու կառավարիչների իշխանության ներքո: Այդ պահից սկսվում է Եգիպտոսի 5000-ամյա պատմությունը: Շուտով պատերազմ է առաջանում Վերին ու Ստորին Եգիպտոսների միջև, որի արդյունքում հաղթում է Վերին Եգիպտոսի թագավորը: Այդ փարավոնի իշխանության օրոք ձևավորվում է ուժեղ պետություն, որը կամաց կամաց տարածում է իր ազդեցությունը հարևան հողերի վրա: Հին Եգիպտոսի 27-դարյա դինաստիայի ժամանակահատվածը ոսկյա ժամանակ էր հինեգիպտական քաղաքակրթության համար: Պետության մեջ ձևավորվում է հստակ ադմինիստրատիվ -վարչական կառուցվածք, այդ ժամանակի համար զարգանում են առաջավոր տեխնոլոգիաները, արվեստը և ճարտաապետությունը հասնում են անհասանելի բարձունքի: Անցյալ դարերից Եգիպտոսում շատ բան է փոխվել. կրոնը, լեզուն, մշակույթը: Արաբների գրաված փարավոնների երկիրը հիմնավոր փոխել է պետության զարգացման վեկտորը: Սակայն հենց հինեգիպտական ժառանգությունն է ժամանակակից Եգիպտոսի այցեքարտը:
ՉԻՆԱՍՏԱՆ
Հնէաբանական ուսումնասիրությունները վկայում են, որ վաղ հումանոիդները ապրել են Չինաստանում 2.24 միլիոնից մինչև 250 000 տարի առաջ ընկած միջակայքում[24]: Սինանթրոպոս հումանոիդ, հոմո էռեկտուս, որն առաջին անգամ սկսել է կրակ օգտագործել[25], են հայտնաբերել Պեկինի մոտակայքում գտնվող Չժոուկոուդյան քարանձավում: Գտածոյի տարիքը 680 000-ից 780 00-ի միջև է[26]: Հոմո սապիենսի քարացած ատամներ (թվարված 125,000–80,000 տարեկան) են հայտնաբերել Հունան գավառի Դաոյի Ֆույան քարանձավում[27]: Չինական պրոտոգրություններ գոյություն են ունեցել մոտ մ.թ.ա. 7000 թվականին Ցզյահուի շրջակայքում[28], մոտ 6000 մ.թ.ա. Դամաիդիի շրջակայքում[29], 5800-5400 մ.թ.ա. միջակայքում Դադիվանում և Բանպոյում`թվագրված մ.թ.ա. 5-րդ հազարամյակ: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Ցզյահուի գրությունները (մ.թ.ա. 7-րդ հազարամյակ) հանդիսանում են ամենավաղ չինական գիրը[28]:
Վաղ դինաստիաներԽմ
Ինսյույ,
Շան դինաստիայի պալատի ավերակներ (մ.թ.ա. 14-րդ դար)
Չինական ավանդույթի համաձայն առաջին չինական դինաստիան Սյա դինաստիան էր, որը ծագել է մոտ մ.թ.ա. 2100 թվականին[30]: Դինաստիան պատմաբանների կողմից համարվում էր առասպելական, մինչև 1959 թվականին Հենանում հնէաբանները հայտնաբերեցին վաղ բրոնզի դարին պատկանող Էրլիտոու քաղաքակրթության վայր[31]: Սակայն դեռ մնում է անհայտ, թե այդ գտածոն պատկանում է Սյա դինաստիային, թե նույն ժամանակաշրջանի մեկ այլ դինաստիայի[32]:
Հաջորդող Շան դինաստիան հանդիսանում է ամենավաղ դինաստիան, որի գոյության մասին վկայություններ են պահպանվել ժամանակակից փաստաթղթերում[33]: Շան դինաստիան ղեկավարում էր արևելյան Չինաստանի Հուանհե գետի հովիտը մ.թ.ա. 17-րդ դարից մինչև 11-րդ դարը[34]: Նրանց ցզյանգուվեն գրությունները (մոտ մ.թ.ա. 1500)[35][36] իրենցից ներկայացնում են երբևէ հայտնաբերված ամենավաղ չինական գրությունները[37] և հանդիսանում են ժամանակակից չինարենի այբուբենի նախածինը[38]:
Շանը նվաճվեց Չժոու դինաստիայի կողմից: Չժոուն երկիրը ղեկավարեց մ.թ.ա. 6-5-րդ դարերում, չնայած որ կենտրոնական իշխանությունը դանդաղորեն զարգանում էր ի շնորհիվ ֆեոդալ ռազմաղեկավարների: Շատ գավառներ անկախություն ձեռք բերեցին և դուրս եկան Չժուի պետությունից և միմյանց հետ մոտ 300 տարի պատերազմ վարեցին, հազվադեպորեն ենթարկվելով Չժոուի թագավորին:
Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5-3-րդ դար) գոյություն ուներ յոթ հզոր սուվերեն պետություններ և նրանցից ամեն մեկն ուներ իր թագավորը, կառավարությունն ու բանակը:
Կայսրական ՉինաստանԽմբագրել
Չինաստանի առաջին կայսրը հայտնի է նրանով, որ միացրեց պատերազմող թագավորությունների սահմանները և այն պատեց
պարսպով: Սակայն ներկայիս կառույցի մեծ մասի շինությունը պատկանում է
Մին դինաստիաային:
Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանը ավարտվեց մ.թ.ա. 221 թվականին, երբ Ցին թագավորությունը նվաճեց մնացյալ վեց թագավորություններին և ստեղծեց առաջին չինական միացյալ պետությունը: Ցին Շի Հուանդին իրեն հռչակեց Ցին դինաստիայի առաջին կայսր: Նա լեգիզմական բարեփոխումներ իրականացրեց ողջ Չինաստանի տարածքով, մասնավորապես ստանդարտի բերեց չինարենի այբուբենը, չափման միավորները, չանապարների երկարությունները և չինական դրամը: Նրա դինաստիան նաև նվաճեց Գուանսիի Յու տոհմը, Գուանդունը և հյուսիսային Վիետնամը[39]: Ցին դինաստիա ղեկավարումը տվեց միայն տասնհինգ տարի: Այն անկում ապրեց առաջին կայրի մահվանից հետո, քանի որ վերջինիս ավտորիտար քաղաքականությունը հանգեցրել էր լայնատարած ապստամբությունների[40][41]:
Լայնատարած ապստամբությունների ժամանակ այրվեց Սյանյանի կայսերական գրադարանը և առաջ եկավ Հան դինաստիան, որը կառավարեց մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 220 թվականները: Դինաստիան ստեղծեց մշակութային իդենտիկություն իր բնակչության շրջանում, որը մինչև հիմա հիշվում է հան ազգության կողմից[40][41]: Հանտ զգալիորեն ընդարձակեց կայսրության տարածքները` իր զորքով գրավելով Կոնտրոնական Ասիան, Մոնղոլիան, Կորեան և Յունանը, և Նամվիետի տարածքից վերականգնեց Գուանդունը և հյուսիսային Վիետնամը: Հանը օգնեց Կենտրոնական Ասիային և Սոգդիանային ստեղծել Մետաքսի ճանապարհը, որը փոխարինեց ավելի վաղ գոյություն ունեցող Հիմալայներից Հնդկաստան ճանապարհին: Հանյան Չինաստանը աստիճանաբար դարձավ անտիկ աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրը[42]: Չնայած Հանի դինաստիան պաշտոնապես հրաժարվեց Ցինի լեգիզմական փիլիսոփայությունից հօգուտ կոնֆուցիականության, Ցինի լեգիզմական կառույցներն ու քաղաքականությունը շարունակվում էր օգտագործվել Հանի և նրա ժառանգների մոտ[43]:
Հանի դինաստիայի անկումից հետո հաջորդեց պայքարի ժամանակաշրջան, որը հայտնի է Եռաթագավորություն անվանումով[44]: Ավելի ուշ Եռաթագավորության կենտրոնական կերպարները հավերժացվել են Չինական գրականության Չորս դասական վեպերից մեկում: Այնուամենայնիվ, Եռաթագավորության իշխանությունը արագորեն տապալվեց Ցզին դինաստիայի կողմից:
Ջին դինաստիան անկում ապրեց քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ երկիրը ղեկավարվում էր մտավոր կարողություններից թույլ Հուեյ-դի կայսեր կողմից: Արդյունքում Հինգ բարբարոսները ներխուժեցին հյուսիսային Չինաստան և այն ղեկավերցին որպես Տասնվեց բարբարոսական թագավորություն: Սյանբին այդ տարածքները միավորեց որպես Հյուսիսային Վեյ, որի կայսր Սիաովենը հրաժարվեց իր նախնիների մեկուսացնող քաղաքականությունից և լայնորեն նրանց ինտեգրացրեց չինական մշակույթի մեջ: Հարավում գեներալ Լիու Յուն ապահովեց Ջինի հրաժարականը հօգուտ Լյու Սունի: Այս երկրի հետնորդները հայտնի էին որպես Հյուսիսային և Հարավային դինաստիաներ: Երկրի երկու տարածքները վերամիավորվեց 581 թվականին, Սույ դինաստիայի օրոք: Սույը վերականգնեց Չինաստանում Հանի իշխանույթունը, գյուղատնտեսական և տնտեսական ռեֆորմ անցկացրեց, կառոուցեց Մեծ ջրանցքը և որպես կրոն առաջ տարավ բուդիզմը: Այնուամենայնիվ, նրանց իշխանությունը արագորեն տապալվեց, երբ վերջիններս կոչ էին անում զբաղվել հասարակական աշխատանքով և Կոգուրեի (Կորեայի տոհմերից) դեմ ուղղված պատերազմում տանուլ տվեցին[45][46]:
Հաջորդող Տան և Սուն դինաստիաների օրոք Չինաստանի տնտեսությունը, տեխնոլոգիան և մշակույթը թևակոխեց ոսկե դար[47]: Տան կայսրությունը վերադարձրեց Արևմտյան տարածաշրջանի և Մետաքսի ճանապարհի վերահսկողությունը[48] և մի քանի իրարից տարանջատված բնակավայրերը միմյանց միացնելով ստեղծեց Չանյան քաղաքը և այն հռչակեց երկրի մայրաքաղաք: Այնուամենայնիվ, քաղաքը 8-րդ դարում ավերվեց և թուլացավ Ան Լուշանի ապստամբության ժամանակ[49]: 907 թվականին Տանի իշխանությունը անկում ապրեց և այն կորցրեց իր վերահսկողությունը տեղական ռազմահրամանատարների նկատմամբ: 960 թվականին Սան դինաստիան վերացրեց երկրում տիրող անջատողական վիճակը, քանի որ Սանի և Լյաոյի ուժերը համազոր էին իրար: Սանի կառավարությունը ողջ պատմության մեջ առաջինն էր, որ երկրի տարադրամը թողարկեց թղթի վրա և առաջին չինական քաղաքական կառույցն էր, որը ստեղծեց մշտական կանգուն վավատորմիղ, որի արդյունքում զարգացավ նավաշինարարությունը և ծովային առևտուրը[50]: 10-11-րդ դարերում Չինաստանի բնակչությունը կրկնապատկվեց` հասնելով մոտ 100 միլիոնի: Դա եղավ ի հաշիվ կենտրոնական և հարավային Չինաստանում բրնձի դաշտերի ընդլայման և սննդի արտադրության ավելացման: Սան դինաստիայի օրոք, ի հակադրումն Տան դինաստիայի բուդայականության, վերածնվեց կոնֆուցիականությունը[51] և ծաղկեց փիլիսոփայությունն ու արվեստը: Բնանկարի և ճենապակու արվեստը հասցրվեց նոր մակարդակի` կիրառելով ավելի բարդ տարրեր[52][53]: Այուամենայնիվ, Սան դինաստիայի ռազմական թուլությունը աննկատ չմնաց Ցզին դինաստիայի ջուրջենների կողմից: 1127 թվականին սան-ցզինյան պատերազմի ժամանակ Բիանժինգ մայրաքաղաքը գրավվեց և կայրս Հուեյ Ցզունը գերեվարվեց, իսկ Սանի մնացյալ ուժերը նահանջեցին հարավային Չինաստան[54]:
13-րդ դարում Չինաստանը աստիճանաբար նվաճվեց մոնղոլների կողմից: 1271 թվականին մոնղոլ առաջնորդ Խուբիլայը հիմնեց Յուան դինաստիան: 1279 թվականին Յուանը գրավեց Սան դինաստիայի մնացյալ տարածքները: Նախքան մոնղոլների ներխուժումը Սանի ղեկավարած Չինաստանն ուներ 120 միլիոն բնակիչ: Բնակչության թվաքանակը 60 միլիոնով պակասեց 1300 թվականին մարդահամարի ժամանակ[55]: 1368 թվականին Չժու Յոանժանի կողմից Յուան դինաստիան տապալվեց և հիմնվեց Մին դինաստիան: Մին դինաստիայի օրոք Չինաստանը ևս մի անգամ մտավ ոսկե դար: Երկիրը զարգացրելո էր աշխարհի ամենաուժեղ նավատորմիղը, ուներ հարուստ և զարգացող տնտեսություն և ծաղկող արվեստ և մշակույթ: Այս տարիներին Չժենգ Հեն գլխավորեց աշխարհի միջով դեպի Աֆրիկա ճանապարհորդությունը[56]: Մին Դինաստիայի կառավարման առաջին իսկ տարիներին Չինաստանի մայրաքաղաքը Նանկինի փոխարեն դարձավ Պեկինը: Կապիտալիզմն առաջ տանելով, այնպիսի փիլիսոփաներ, որոնցից են Յան Վանմինը, քննադատեցին և ընդլայնեցին նեոկունֆուցիականությունը ինդիվիդուալիզմի հասկացողություններով և չորս մասնագիտությունների (պատերազմ, հողագործություն, արհեստ, առևտուր) հավասարության գաղափարով[57]: Գիտնական պաշտոնյանների խավը առաջ տարավ արտադրության և առևտրի հարկերի դեմ ուղղված ընդվզումները: Ընդվզումները, սովը և Ճապոնիայի Կորեա ներխուժումն ու մանջուրացիների նվաճումները երկիրը հանգեցրին սնանկացման[58]:
1644 թվականին Պեկինը նվաճվեց Լի Ցզիգենի կողմից գլխավորած գյուղացի ապստամբերի կողմից: Մին դինաստիայի վերջին` Չժունչժեն կայսրը ինքնասպան եղավ, երբ քաղաքն ընկավ: Մանջուրացիների Ցին կայսրությունը Մին դինաստիայի գեներալ Ու Սանգույի հետ միավորվելով տապալեցին կարճ ժամանակով իշխանության գլուխ կանգնած Շան դինաստիային և նվաճեցին Պեկինը, որը և դարձավ Ցին դինաստիայի նոր մայրաքաղաքը:
Կայսրական իշխանության ավարտԽմբագրել
Ցին կայսրություն կայսրությունը, որը գոյատևեց 1644 թվականից մինչև 1912 թվականը, Չինաստանի վերջին կայսրական դինաստիան էր: Դինաստիան, որն ուներ նվաճողական հակումներ, գրավեց Մինի հարավային տարածքներն ու Ջունգուրյան խանությունը և իր կայսրությանը միացրեց Մոնղոլիան, Տիբեթը և Սինցզյանը[59] և ամրացրեց կենտրոնական մասը հակացինյան տրամադրությունները ճնշելու համար: Երկրի քաղաքականության մեջ մեծ դեր ուներ գյուղատնտեսությունն ու առևտուրը, իսկ ծովային առևտրի արգելումը և գաղափարական վերահսկումը, որոնցից էին օրինակ գրական ինկվիզիցիան, հանդիսացան սոցիալ և տնտեսական լճացման պատճառ[60][61]: XIX դարում դինաստիան բախվեց Արևելյան իմպերալիզմի հետ, որի արդյունքում տեղի ունեցավ Ափիոնային առաջին պատերազմը (1839-1842) և Ափիոնային երկրորդ պատերազմը (1856–1860) Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ: Չինաստանը ստիպված էր անհավասրա պայմանագրեր ստորագրել, որոնց արդյունքում նա փոխհատուցեց պատերազմի ծախսերը, բացեց նավահանգիստները, տարածքներ հատկացրեց օտար ազգություններին և ըստ 1882 թվականի Նանկինյան պայմանագրի Հոնկոնգը տրվեց Բրիտանիային[62]։ Առաջին ճապոնա-չինական պատերազմի (1894–1895) արդյունքում Ցին կայսրությունը կորցրեց իր ազդեցությունը Կորեական թերակղզու վրա, ինչպես նաև Ճապոնիայի տիրապետության տակ անցան Թայվանը և Պենհու կղզիները:
Ցին կայսրությունում նաև սկսեցին ներքին հուզումներ, որի արդյուքում մահացան տաս միլիոնավոր մարդիկ: 1850-1860-ականներին տայպինների ձախողված ապստամբությունը սնանկացրեց հարավային Չինաստանը: Այլ խոշոր ապստամբություններից էին Պատնի-Հակկա տոհմերի պատերազմը (1855-1867), Նիանցզյունների ապստամբությունը (1851-1868), Միաոյի ապստամբությունը (1854-1873), Պանթայի ապստամբությունը (1856-1873) և Դունգանների ապստամբությունը (1862-1877): 1860-ականներից սկսված ինքնաուժեղացման քաղաքականության սկզբնական հաջողությունները ձախողվեցին 1880-1890-ականների ռազմական բախումների ժամանակ:
19-րդ դարում սկսվեց չինացիների մեծ էմիգրացիան: Էմիգրացիայի կորուստներին ավելացավ նաև կոնֆլիկտների և աղետների մարդկային կորուստները, որոնցից են օրինակ Հյուսիսային Չինաստանի սովը (1876-1879), որին զոհ գնաց 9-13 միլիոն մարդ[63]։ 1898 թվականին Գուանսյույ կայրսը մշակեց բարեփոխման հարյուր օր նախագիծը, որպեսզի ստեղծի ժամանակակից սահմանադրական միապետություն, բայց նրա ծրագրերը ձախողվեցին Ցի Սի կայսրուհու պատճառով: 1899-1901 թվականների հակարևմտյան Բոքսերների հեղափոխությունը զգալիորեն թուլացրեց դինաստիան: 1911-1912 թվականների Սինհայական հեղափոխությունը վերջ դրեց Ցինի կայսրությանը և հիմք դրեց Չինաստանի հանրապետության:
Չինաստանի ՀանրապետությունԽմբագրել
Սուն Յաթ-Սեն, ժամանակակից Չինաստանի հայրը (նստած է աջ կողմում) և
Չան Կայշի, հետագայում Չինաստանի հանրապետության նախագահ
1912 թվականի հունվարի 1-ից ստեղծվեց Չինաստանի հանրապետությունը և Գոմինդան կուսակցության Սուն Յաթ-Սենը հայտարարվեց որպես երկրի նախագահ[64]: Այնուամենայնիվ, նախագահությունը քիչ ուշ տրվեց Յուան Շիկային` Ցին դինաստիայի նախկին գեներալին, ով իրեն 1915 թվականին հայտարարեց Չինաստանի կայրս: Քաղաքացիական քննադատությունների և նրա սեփական Բեյանյան բանակի ազդեցության տակ Շիկայը ստիպված հրաժարվեց կայսրությունից և վերականգնեց հանրապետական ղեկավարությունը[65]:
1916 թվականին, Յուան Շիկայի մահվանից հետո, Չինաստանը քաղաքականապես մասնատված էր: Պեկինի ղեկավարությունը միջազգային մակարդակով ճանաչված էր, սակայն փաստացի այն անզոր էր: Տարածաշրջանային զորահրամանատարները վերահսկում էին իրենց տարածքը[66][67]: Ուշ 1920 թվականին, Գոմինդանը Չան Կայշիի ղեկավարության տակ, որն այն ժամանակ Վամպու ակադեմիայի ռեկտորն էր, մի շարք ռազմական գործողությունների և քաղաքական մանյովրների արդյունքում կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել երկիրը: Այդ գործողություն ստացել էր Հյուսիսային արշավ անվանումը[68][69]: Գոմիդանը տեղափոխվեց ազգային մայրաքաղաք Նանկին և կյանքի կոչեց Երեք ժողովրդական սկզբունքը, որպեսզի Չինաստանը թևակոխի ժամանակակից դեմոկրատական վիճակի[70][71]: Չինաստանի քաղաքական բաժանումը Չանի համար դժվարություններ էր ստեղծել կոմունիստների դեմ պայքարելու համար, որի հետ Գամիդանը պայքարում էր սկսած 1927 թվականի Չինաստանի քաղաքացիական պատերզամի ժամանակ: Այդ պատերազմը հօգուտ Գամիդանի հաջողությամբ շարունակվում էր, նամանավանդ երբ կոմունիստները նահանջեցին Հյուսիս-արևմտյան արշավանքի ժամանակ: Այդ հաջողությունը շարունակվեց մինչև Ճապոնական ագրեսիան և 1936 թվականի Սիանի միջադեպը[72]:
Երկրորդ Ճապոնա-չինական պատերազմը (1937-1945), որը ռազմաբեմ հանդիսացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար, Գումինդանին ստիպեց ոչ ձռնտու դաշինք կնքել կոմունիստների հետ: Ճապոնական զորքերը բազմաթիվ ռազմական գործողություններ իրականացրեցին խաղաղ բնակչության նկատմամբ, որին զոհ գնաց ավելի քան 20 միլիոն չինացի[73]: Ըստ գնահատումենրի ճապոնական զորքերի կողմից Նանկին օկուպացիայի ժամանակ 200 000 չինացի դարձել է սպանդի զոհ[74]: Պատերազմի ընթացքում, Չինաստանը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ համարվում էին Միացյալ ազգերի դեկլարացիայի կողմից ճանաչվել է Մեծ քառյակ[75][76]: Երեք այլ ուժեղ տիրությունների կողքին Չինաստանը չորրորդ հզոր ուժն էր հանդիսանում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում և համարվում էր պատերազմի անմիջական հաղթողներից մեկը[77][78]: 1945 թվականին Ճապոնիայի պարտությունից հետո Թայվանը, Պենհուելդաո կղզիները ներառյալ, վերադարձվեց Չինաստանի վերահսկողության տակ: Չինաստանը պատերազմից դուրս եկավ հաղթողի կարգավիճակով, բայց միևնույն ժամանակ թուլացած և սնանկացած էր: Գուանդմինի և կումունիստների միջև տարաձայնությունները վերածվեցին քաղաքացիական պատերազմի: 1947 թվականին երկրում հաստատվեց սահմանադրական իշխանություն, բայց երկրում տիրող անհանգստությունների պատճառով սահմանադրության շատ դրույթներ այդպես էլ չիրականացան[79]:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (1949–այժմ)Խմբագրել
1949 թվականին
Մաո Ցզե-Դունը Չինաստանի ժողովրդական հանրապետության հռչակման ժամանակ
Չինական քաղաքացիական պատերազմի հիմնական կռիվներն ավարտվեցին 1949 թվականին, երբ կոմունիստական կուսակցությունը իր վերահսկողության տակ վերցրեց մայցամաքային Չինաստանի մեծ մասը, իսկ Գունդիմանը նահանջեց ցամաք, իր տարածքը կրճատելով մինչև Թայվան, Հայնան և նրա հարակից կղզիներ: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստական կուսակցության անդամ Մաո Ցզե-Դունը հայտարարեց Չինաստանի ժողովրդական հանրապետության հռչակումը[80]: 195 թվականին Չինաստանի ազգային ազատագրական բանակին հաջողվեց Չինաստանի հանրապետությունից գրավել Հայնանը[81] և Տիբեթը[82]: Այնուամենայնիվ, մինչև 1950-ականները ազգայնական ուժերը պարտիզանական մարտեր էին մղում արևմտյան Չինաստանում[83]:
Մաոյի ռեժիմի մեծ արձագանք ստացավ գյուղացիների մոտ ի շնորհիվ հողատարածքային ռեֆորմների, որի ժամանակ մոտ 1-2 միլիոն կալվածատերեր մահապատժի արժանացան[84]: Մոի ղեկավարության ժամանակ Չինաստանում զարգացավ անկախ արտադրության համակարգը և նրանք ստեղծեցին իրենց սեփական միջուկային զենքը[85]: Չինաստանի բնակչությունը գրեթե կրկնապատկվեց` 550 միլիոնից հասնելով ավելի քան 900 միլիոնի[86]: Այնուամենայնիվ Մաոյի Չինական մեծ թռիչք նախագիծը արդյունք հանդիսացավ ավելի քան 45 միլիոն բնակչության մահվան, որը տեղի ունեցավ 1958-1961 թվականներին` հիմնականում սովից[87]: 1966 թվականին Մաոն, արհարմարհելով քաղաքական դժգոհությունները և սոցիալական ցնցումները, իր կողմնակիցների հետ սկսեց իրականցնել մշակութային հեղափոխություն, որը գոյություն ունեցավ մինչև 1976 թվականը, երբ մահացավ Մաոն: 1971 թվականին Չինաստանի ժողովրդական հանրապետությունը փոխարինեց Չինաստանի Հանրապետությունը Միացյալ ազգերի կազմակերպությունում և դարձավ Անվտանգության Խորհրդի մշտական անդամ[88]:
1976 թվականին մահացավ Մաոն: Չորսի բանդան արագորեն ձերբակալվեց և պատասխանատվություն ենթարկվեցին Մշակութային հեղափոխության համար: 1978 թվականին Դեն Սյաոպինը եկավ իշխանության գլուխ և զգալի տնտեսական բարեփոխումներ իրականացրեց: Կոմունիստական կուսակցությունը թուլացրեց պետական վերահսկողությունը քաղաքացիների անձնական կյանքի նկատմամբ և կոմունաները աստիճանաբար փոխակերպվեցին մասնավոր հողատարածքների: Դա թուլ տվեց Չինաստանին պլանային տնտեսությունից սահուն կերպով անցնել խառը տնտեսության` ավելի բաց շուկայական միջավայրով[89]: 1992 թվականի դեկտեմբերի 4-ի սահմանադրությամբ Չինաստանը կրկին որդեգրեց այս քաղաքականությունը: 1989 թվականին Չինաստանի կառավարության կողմից Տյանյանմեն հրապարակի ցույցի կոշտ կերպով ճնշելը քննադատության և սանկցիաների արժանացավ տարբեր երկրների կողմից[90]:
1990-ական թվականներին երկիրը ղեկավարեցին Ցզյան Ցզեմինը, Լի Պենը և Չժու Ժունցզին: Նրանց ղեկավարության տակ 150 միլիոն քաղաքացիներ դուրս եկան աղքատության շեմից և ներքին տնտեսության աճը եղավ 11.2 %[91][92]: 2001 թվականին Չինաստանը պաշտոնապես միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և 2000-ական թվականներին Հու Ցինտաոյի և Վեն Ցզյանբաոյի ղեկավարության ժամանակ շարունակեց պահպանել տնտեսության աճը: Այնուամենայնիվ, արագ տեմպերով աճը լրջորեն ազդեց երկրի ռեսուրսների և միջավայրի վրա[93][94] և խոշոր սոցիալական բողոքների պատճառ հանդիսացավ[95][96]: Կյանքի որակը արագորեն աճում էր չնայած 2000-ականների վերջերի անկման, սակայն քաղաքական վերահսկողությունը այդպես էլ մնաց կոշտ[97]:
2012 թվականին կոմունիստական կուսակցության փոխարինման նախապատրաստումը նշանավորվեց վեճերով և քաղաքական սկանդալներով[98]: 2012 թվականի նոյոմեբերին Չինաստանի կոմունիստական կուսակցության XVIII կոնգրեսի ժամանակ Հու Ցզինտաույի փոխարեն Չինաստանի կումիստական կուսակցության գլխավոր քարտուղար նշանակվեց Սի Ցզինպինը[99][100]: Սիի գլխավորության տակ չինական պետությունը սկսեց իրականացնել տնտեսության լայնամասշտաբ բարեփոխումներ[101][102], որը տառապում էր կառուցվածքային անկայունությունից և դանդաղ աճի տեմպերից[103][104][105][106]: Սի-Լի ադմինիստրացիան բարելավեց ռեֆորմեր իրականացրեց բանտային ռեժիմում և ներդրեց մեկ ընտանիք` մեկ երեխա քաղաքականությունը[107]: