English

Let/ allowed to

1. My roommate reminded me that passengers aren’t allowed to use electronically operated devices on the plane.

2. The hotel management lets us use the mini bar in our room.

3. Holidaymakers aren’t allowed to interfere with the timetable arranged by the tour guide

4. John’s parents allow him to have an expensive and comfortable holiday.

5. I’m not allowed to go out in the evenings.

6. Students aren’t allowed to use their calculators during the exams

.7. The guards aren’t allowed to visitors in after dusk.

8. Pets aren’t allowed in the classrooms.

9. Jim doesn’t allow Jeffrey talk bad about him.

10. Nobody’s allowed to smoke at the gas station.

Choose the correct form to complete the question tags below.

1 You are a student, aren’t you?

2 It isn’t too cold today, is it?

3 He was at the concert, wasn’t he?

4You like chocolate, don’t you?

5She arrived too late, didn’t she?

6Tom couldn’t find the place, could he?

7Henry and Juliet have just arrived, haven’t they?

8Your little Angie can’t walk yet, can’t she?

9When you arrived, she had already left, hadn’t she?

10You would never tell him, would you?

Translate into English

Նրանց պատվիրակությունը կժամանի այսօր երեկոյան, այդպես չէ?

Their delegation is arrive today evening, isn’t it?

Ինչ էիր խոսում Թոմի հետ, երբ ես ներս մտա?

What we’re you talking to Tom about, when I came in?

Աննան արդեն խոսել է և Մերիի և Անիի հետ։ Նրանք երկուսն էլ համաձայն են գալ մեզ հետ։

Anna already talked to Mary and Ann. They both agreed to come with us.

Ես հասկացա, որ շատ դժվար կլինի անել այդ աշխատանքը մենակ։

I realized, that it’d be too hard to do this work by myself.

Կենսաբանություն

Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:

Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Այն տեսակային է` բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր առանձնյակներին: Օրինակ` մարդիկ չեն հիվանդանում կենդանիների ժանտախտով:

Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Այսպես` մարդը փոքր հասակում կարմրուկով, ջրծաղիկով հիվանդանալուց հետո սովորաբար դրանցով այլևս չի հիվանդանում:

Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են  մտնում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները` պատվաստուկների ձևով: Այդպիսի պատվաստանյութը, որը կոչվում է վակցինա, հիվանդություն չի առաջացնում, բայց ապահովում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը:

Նախազգուշական պատվաստումների մեթոդը մշակել է ֆրանսիացի մեծ գիտնական Լուի Պաստյորը: Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ: Բուժիչ շիճուկներ կարելի է ստանալ տվյալ հիվանդությունը կրած մարդկանց արյան պլազմայից: Այլ դեպքում կենդանիներին ներարկում են տվյալ վարակիչ հիվանդության թուլացած հարուցիչներ, ինչի հետևանքով կենդանու արյան մեջ առաջանում են հակամարմիններ: Այդպիսի կենդանիներից անջատում են արյան պլազման, ստանում են բուժիչ շիճուկ և ներարկում մարդկանց:

Այսպիսով` իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար: Սակայն որոշ վարակիչ հիվանդությունների դեպքում (գրիպ) իմունիտետը լինում է կարճատև, իսկ անգինայից ընդհանրապես այն չի առաջանում:

Հայոց լեզու

2 թիակ

Նավավարը Ճանապարհորդին տարավ մյուս ափի կողմ։ Ճամփորդը նկատեց, որ նավի թիակների վրա գրություններ կան. Մի թիակի վրա գրված էր՝ «Մտածիր», իսկ երկրորդի վրա՝ «Արա»: «Ձեր թիակները հետաքրքիր են», — ասաց ճանապարհորդը: Իսկ Ինչի՞  համար են այդ թիակները: «Նայեք», — ասաց նավավարը ժպտալով: Եվ նա սկսեց թիավարել միայն մեկ թիակով՝ «Մտածիր» մակագրությամբ։ Նավակը սկսեց պտտվել մեկ տեղում։ — Երբեմն ինչ-որ բանի մասին էի մտածում, մտածում, պլաններ էի կազմում… Բայց դա ոչ մի օգտակար բան չէր բերում։ Ես ուղղակի պտտվում էի տեղում, ինչպես այս նավը։ Նավավարը դադարեց թիավարել մի թիավարով և սկսեց թիավարել մյուսով, որի վրա նշված էր 《արա》: Նավը սկսեց պտտվել, բայց հակառակ ուղղությամբ։Երբեմն ես գնում էի  ծայրահեղությունների:Ես ինչ-որ բան արեցի չմտածված, առանց պլանների, առանց գծագրերի։ Շատ ժամանակ և ջանք եմ ծախսել: Բայց, ի վերջո, նույն  տեղում պտտվեցի։ «հետո ես մակագրություն արեցի թիակների վրա», — շարունակեց նավավարը, — հիշելու համար, որ ձախ թիակի յուրաքանչյուր հարվածի համար պետք է լինի աջ թիակի հարված: Եվ հետո նա ցույց տվեց մի գեղեցիկ տուն, որը բարձրանում էր գետի ափին. «Այս տունը կառուցել եմ այն բանից հետո, երբ թիակների վրա գրություններ եմ արել։

Лучшие притчи, легенды, истории

Աշխարհագրություն

Իրան

1.Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը: Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։

3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանն աշխարհի հնագույն պետություններից մեկն է։ Այն տարածքով և բնակչության թվով Հարավարևմտյան Ասիայի խոշոր երկիրն է։ Պարսից ծոցի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Իրանը Հարավարևմտյան Ասիայի ամենաբազմազգ և ամենաբազմալեզու, բազմակրոն պետությունն է։

4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները և տնտեսությունը։

Հայոց լեզու

  1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
    Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
    Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Հիմնականում թիթեռներով է սնվում:
    Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
    Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ:
    Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
    Առավել արժեքավոր է այն տեսակը։ Նրա հոտը շարունակ փոխվում է:
    Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
    Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։
    Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
    Արդեն գիտական պատասխան կա այն հարցին։ Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

2. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը։
Նրանք պարզեցին, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն։ Այն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին։ նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս։
Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

3. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։ Ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։ Քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն։ Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները։ Զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Հայոց լեզու

1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում: պարզ

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը:բարդ

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: բարդ

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: պարզ

Արևը բացվեց։

Մթնեց:

Գարունը եկավ, մարդիկ զարթնեցին։

Դասերին մենք չենք լռում ։
Տարիներն անցան մեկ ակնթարթում: 

Հասարակագիտություն

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Արժեք ասելով ես հասկանում եմ մարդկային բարության և ազնվության արժեք։

Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
Բարությունը, ազնվությունը, պատասխանատվություն և այլն։

Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսաորձ:
Գիտելիքներ իհարկե անհրաժեշտ է, բայց չկրթված մարդն էլ կարող է լավ մարդ լինել և ունենալ շատ լավ մարդկային արժեքներ:

Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը: Միայն մարդկային արժեքները, քանի որ այս աշխարհի հիմքը կառուցված է միայն մարդկային արժեքներով:
Ընթացքը՝

Խմբային աշխատանքներՔննարումներԲանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Հայոց լեզու

Հաջողության Գաղտնիքը

Բոլորն էլ ցանկանում են հասնել հաջողության, յուրաքանչյուր մարդ երազում է հաջողության և միգուցե ճանաչման: Գրեթե բոլոր մարդիկ ունեն նպատակներ ու ցանկություններ, ունեն ինչ-որ տաղանդ, որը ցանկանում են ցույց տալ մարդկանց և ինչ որ բանի հասնել: Բայց ո՞րն է հաջողության գաղտնիքը: Ինչպե՞ս հասնել հաջողության: Իմ կարծիքով հաջողության հասնելու համար պետք է նախ առաջին ինչ-որ օգուտ տվող սիրելի գործ ունենալ և երկրորդ պետք է քրթնաջան աշխատել և գլուխ չպահել:

Պատմություն

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն: Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։



Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Կենսաբանություն

Արյան շրջանառության համակարգ, արյան շրջանառությունը օրգանիզմով։ Արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներ և հակառակը։ Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածնով տեղի է ունենում թոքերում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։

Արյան շրջանառության համակարգը

Աորտա (նշված է կարմիր գույնով)

Երակային համակարգը մարդու օրգանիզմում

Երակի արտաքին կառուցվածքը

Արյունատար անոթների պատերի կառուցվածքը

Արյան ճնշման սարքը

Արյան ճնշման չափումը բազուկում

Անոթազարկի հաշվումը

Երակային արյունահոսություն

Զարկերակային արյունահոսություն

Քթային արյունահոսություն

Մազանոթային արյունահոսությունը մաշկից

Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ Արյան շրջանառությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ-անատոմ Վ․ Հարվեյը (1628)։ Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի արյան շրջանառությունը բաց է։ Որոշ անողնաշարավորներ, բոլոր ողնաշարավորները և մարդն ունեն արյան շրջանառության փակ համակարգ, որը, կախված շնչառության տիպից, կատարվում է մեկ կամ երկու շրջանով։ Խռիկային շնչառություն ունեցողների (բոլորաբերաններ, ձկների մեծ մասը) արյան շրջանառությունը մեկն է, սիրտը երկխոռոչանի է (նախասիրտ և փորոք), արյունը հոսում է դեպի խռիկները, ենթարկվում գազափոխանակության և վերադառնում հյուսվածքներ։ Թոքային շնչառություն ունեցող կենդանիները (կրկնաշունչ ձկներ, ցամաքային բոլոր ողնաշարավորները, մարդ) ունեն երկու՝ մեծ կամ իրանային, փոքր կամ թոքային արյան շրջանառություն։ Սիրտը կարող է լինել եռախորշ (երկկենցաղներ, որոշ սողուններ) կամ քառախորշ (թռչուններ, կաթնասուններ, մարդ)։ Քառախորշ սրտում զարկերակային և երակային արյունը լրիվ առանձնացած են, ուստի հյուսվածքներն ու օրգանները ստանում են միայն զարկերակային արյուն, իսկ եռախորշ սրտի դեպքում՝ խառը, երակ-զարկերակային արյուն։

Կենսաբանություն

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրձերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանի մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության, օրինակ աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։


English

IN THE COTTAGE

The little children wept and wailed;
Heart-rending were the tears they shed.
“Mamma, mamma, we want our food!
Get up, mamma, and give us bread!”

With bitter sorrow in her heart
Groaned the sick mother from her bed:
“We have no bread, my little ones;
Papa has gone to get you bread.”

“No, you are cheating, bad mamma!
You are deceiving us! You said
That when the sunlight struck the banks
Papa would come and bring us bread.

“The sun has come, the sun has gone;
Still are we hungry, still unfed.
Mamma, mamma, we want our food!
Get up, mamma, and give us bread!”

“No bread your father yet has found;
Without it he dares not come back.
Wait but a little while, my dears!
Now I will follow in his track.

“In heaven there is a great Papa;
Abundant store of bread has he.
He loves you much, so very much,
He will not let you hungry be.

“There will I go and say to him
That you are faint with hunger sore.
Plenty of bread I’ll ask for you,
That you may eat, and weep no more.”

So spake the mother, and she clasped
The starving children to her breast.
On her pale lips the last kiss froze
That to their faces thin she pressed.

The mother’s arms unclosed no more—
She shut her eyes and went away
Bread to her little ones to send—
And lifeless in their sight she lay.

The little children wept and wailed;
Heart-rending were the tears they shed.
“Mamma, mamma, we want our food;
Get up, mamma, and give us bread!”

Հայոց լեզու

Առյուծը հանգստանում էր մեծ ծառի ստվերի տակ ՝ հագեցած ճաշից հետո: Կեսօր էր:Շատ շոգ: Շակալը մոտեցավ Առյուծին: Նա նայեց հանգստացող Առյուծին և երկչոտ ասաց. — Առյուծ! Արի պայքարենք իրար դեմ: Բայց ի պատասխան միայն լռություն տիրեց: Շակալը սկսեց ավելի բարձր խոսել. — Առյուծ! Արի պայքարենք: Արի կռիվ կազմակերպենք այս դաշտում: Դու իմ դեմ! Առյուծը նույնիսկ ուշադրություն չդարձրեց նրա վրա: Հետո Շակալը սպառնաց. — Եկեք կռվենք: Հակառակ դեպքում, ես կգնամ ու բոլորին կասեմ, որ դու, սարսափահար վախեցար ինձանից: Առյուծը հորանջեց, ծույլ ձգվեց ու ասաց. — Իսկ ո՞վ կհավատա քեզ: Պարզապես մտածիր! Նույնիսկ եթե ինչ -որ մեկը ինձ դատապարտի վախկոտության համար, միևնույն է, դա շատ ավելի հաճելի է, քան այն, որ նրանք ինձ կարհամարեն: Արհամարհել ինչ -որ շակալների հետ կռվի համար …

https://znanija.com/task/38192779

Աշխարհագրություն

1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2.Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիայի տարածքը 95 տոկոսով գտնվում է Ասիայում, այդ իսկ պատճառով էլ այն համարում են Հարավ – արևմտյան Ասիայի Երկիր: Իսկ 5 տոկոսը գտնվում է Եվրոպայում: Այդ եվրոպական մասը կազմում է Արևելյան Թուրքիան: Թուրքիայի հյուսիսում, Սև ծովի ափերում, գտնվում են Պոնտական լեռները, որոնք դեռ երիտասարդ են, այդ իսկ պատճառով էլ լեռնակազմական գործընթացները դեռ շարունակվում են և հաճախ են լինում երկրաշարժեր:

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հարավ-արևմտյան Ասիայում:

Թուրքիան բավականին մեծ դեր ունի Հարավ արևմտյան Ասիայում, քանի որ Թուրքիայի  տարածքում գտնվում են օ օգտակար հանածոներով: Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջինն է ծարիրի, սնդիկի, վոլֆրամի, քրոմի  և պղնձի պաշարներով: Թուրքիան նաև ոչխարների ու այծերի գլխաքանակով աշխարհում առաջիններից է:

4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներից են լավ կլիման, Ասիայի և Եվրոպայի տարածքում գտնվելը, օգտակար հանածոնները և այլն: Թուրքիայում նաև բավականի զարգացած է տուրիզմը, քանի որ կան շատ լավ պայմաններով հանգստի տեղեր և տեսարժան վայրեր:Նաև անգորական այծերի բրդի արտադրությամբ, Թուրքիան առաջինն է աշխարհում:

Պատմություն

1.Ի՞նչ գիտեք Առաջին համաշխարհային պատերազմի մասին

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը:Առաջին համաշխարհային պատերազմը եղել է ամենախոշոր պատերազմներից մեկը, որում մահացել է մոտավորապես 50-100մլն մարդ, որից 9մլն-ը զինվոր, 7մլն-ը խաղաղ բնակիչ, նաև մահացել են տեղի ունեցած ցեղասպանություններից և 1918-ին սկսված գրիպյան ճգնաժամից:Պատերազմում մասնակցել են 70մլն զորք, որից 60մլն-ը Եվրոպայում էր:Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, և ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն:

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական, բայց իրականում մոնարխական հայացքներն ունեցող Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում խաչմերուկի վրա գնդակահարում է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցնում է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացնում Սերբիային, սակայն վերջինս հրաժարվում է կատարել ավստրիացիների պահանջները:

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառն էր տնտեսական իմպերիալիզմը, տարածքային և տնտեսական հավակնությունները, առևտրի խոչընդոտումը, սպառազինությունների մրցավազքը, միլիտարիզմ և ինքնիշխանությունը, ուժերի հավասարակշռության խախտումը, լոկալ հակամարտությունները, եվրոպական տերությունների դաշնային պարտավորությունները և այլն:

Արդյունքում տեղի եւնեցավ Անտանտի հաղթանակը, փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունները Ռուսաստանում և նոյեմբերյան հեղափոխության արդյունքը Ռուսաստանի: Օսմանյան Կայսրության և Ավստրո-Հունգարյաի փլուզում։Եվ սկսվում է ամերիկյան կապիտալի ներթափանցումը

Հակառակորդներ Անտանտ և Քառյակ

Անտանտը և նրա կողմնակիցները. Ռուսաստանի կայսրություն, ՌԽԴՍՀ մինչև 1918թվականի մարտի 3-ը, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Սերբիա, Բելգիա, Չեռնոգորիա, Իտալիա 1915 թվականից, Ռումինիա 1916 թվականից, ԱՄՆ 1917 թվականից, Հունաստան 1917 թվականից, Ճապոնիայի կայսրություն և ալյն:

Քառյակ կամ կենտրոնական ուժեր և նրանց կողմնակիցները. Գերմանական Կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն, Բուլղարիա և այլն:

2.Ի՞նչ մարդկային ռեսուրսներ էր ընդգրկում պատերազմը և ինչպիսի կորուսներ ունեցավ մարդկությունը պատերազմի ավարտին

Ընդհանուր պատերազմը պահանջում էր բոլոր ազգային ռեսուրսների համընդհանուր մոբիլիզացիա՝ ընդհանուր նպատակին հասնելու համար։ Մարդկային ռեսուրսները պետք է ուղղվեին դեպի առաջնագիծ (բոլոր տերությունները, բացի ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, քանի որ նրանք ունեին մեծ պատրաստված ռեզերվներ, որոնք նախատեսված էին հենց դրա համար)։ Ինչ մարդկային ռեսուրսների մասին առաջին համաշխարհային պատերազմում մասնակցել են մոտ 70մլն զորք, որից 60մլն-ը Եվրոպայում, իսկ պատերազմի ավարտին մարդկությունը ունեցավ մոտ 50-100մլն զոհ, որոնցից 9մլն-ը զինվոր, 7մլն-ը խաղաղ բնակիչ, և այդ 50-100մլն-ի մեջ մտնում է նաև ցեղասպանությունները և 1918 թվականին սկսված գրիպյան ճգնաժամը:

3.Ի՞նչ խնդիրներ էին լուծում Օսմանյան կայսրությունը և Ռուսաստանը այս պատերազմում


Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան և Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Դարդանել և Բոսվոր նեղուցները, և դուրս գալ Միջերկրական ծով:Իսկ Օսմանյան կայսրությունն որոշել էր գրավել Կովկասը, Իրանի Ատրպատական նահանգը, Ղրիմը, Միջին Ասիան և իրագործել պանթուրքական ծրագիրը:

4.Առաջին համաշխարհային պատերազմը ինչպիսի նշանակություն ունեցավ հայության համար

Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում գրեթե բոլոր հայ ազգը ենթարկվեց եղեռնի, և բռնի շատ սարսափելի արարքների ‘օրինակ բռնի կրոնափոխության, բռնի որբության և այլն:Իսկ տարածքի առմամփ Հայքի մեծագույն մասը անցավ օտարերկրյա տիրապետության տակ, այդ թվում՝ Մեծ Հայքի մեծ մասը, Փոքր Հայքը, Կիլիկիա-Սիսվանը, Հայոց Միջագետքն ու Գամիրքը:

Русский язык

Домашнее задание:

1․ К следующему занятию мне нужно написать небольшой доклад о творчестве художника И. Левитана. 2․ В романе М. Булгакова “Мастер и Маргарита” описываются события, происходящие в Москве 20-х годов прошлого века. 3․ Музыку к своей опере “Пиковая дама” П. Чайковский написал за очень короткий срок. 4․ Основные закономерности порядка слов в русском языке были описаны в 60-70-е годы прошлого века. 5․ В сочинениях студенты описывают свои самые интересные впечатления от поездки в Среднюю Азию. 6․ Он хотел описать всю красоту увиденного, но ему не хватало слов. 7․ Для детей писавших много интересных, увлекательных книг. 8․ Чтобы красочно описать какое-либо, событие, надо обладать даром рассказчика.

1. Соседка смотрела за улицей

2. Друг спросил меня.

3. Отец спросил про школу

4. Мать посмотрела мои оценки.

5. Прохожий попросил сказать время.

6. Директор смотрел за школой.

7. Преподаватель спросил вопрос.

8. Группа смотрела кино.

9. Учитель спросили мою фамилию.

10. Старик попросил о помощьи

11. Меня спрашивали адрес моего друга.

12. Учитель попросил мой телефонный номер.

Հայոց լեզու

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող բացականչական

:Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ: հարցական

Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել: հրամայական

 Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք: պատմողական

Դու ինձնից ի՞նչ ես պահանջում հարցեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց թե իրենց ի՞նչ է պահանջում: 

Ո՞վ է ինձ սպասում:

Ինչպե՞՜ս չսիրեմ երկիր իմ կիզված: 

Պատմություն

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ, Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար[2], մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ։ Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ[5]։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։

Հայոց լեզու

1. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:
Տարածվող կրակ, մաքուր ջուր, սև հող, խիտ օդ, սովորող երեխա, ահռելի տուն։

2. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:
Սիրել կենդանիների, կտրտել թուղթ, մատուցել նվերը, մոտեցնել աթոռը, հանգստացնել շանը։

3. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: 
Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:
Անտեղի անհագստացնել, շատ սովորել, ուղևորվել Եվրոպա, խաղալուց կեղտոտվել ։

4. Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:

Օրինակ`

հրաշագործ դեղ — ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը, լավ բերք, արդյունաբերական ձեռնարկություններ, ֆիզիկոսների ընկերություն, գործարանի ծխնելույզներ, հատել անտառը, քաղաքում հանդիպել, ընկերներին հրավիրել, արագ տարածվել, հանդիպել խոչընդոտների:
Մեքենաների օգնությունը – ինչերի՞ օգնությունը։
Լավ բերք – ինչպիսի՞ բերք
Արդյունաբերական ձեռնարկություններ – ինչպիսի՞ ձեռնարկություններ
Ֆիզիկոսների ընկերություն – ո՞ւմ ընկերությունը
Գործարանի ծխնելույզներ – ինչի՞ ծխնելույզներ
Հատել անտառը – ինչը՞ անտառը
Քաղաքում հանդիպել – որտե՞ղ քաղաքում
Ընկերներին հրավիրել – ո՞ւմ ընկերներին
Արագ տարածվել – ինչպե՞ս արագ
Հանդիպել խոչընդոտների – ինչերի՞ հանդիպել

Հայոց լեզու

Գտնել նախադասության ստորոգյալը: 

Առաջին աքլորականչի հետ արթնանում էր պապս:  

Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝….:

գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, 

Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝ աշնան անձրև, Աշնանն անձրևում է:

Առաջինը բառակապակցություն է, իսկ երկրորդը նախադասություն

ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ-գոյական

բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ-ածական

գ. մարտի ութ, առնվազն տասը- թվական

դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը-դերանուն 

ե. խղճին ծանրացած, տանը պահվող-դերբայ

զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ- մակբայ

Սկյուտարի սոխակ-Պետրոս Դուկրան

ուղտի ականջում քնել-անուշադիր

սիզիփոսյան աշխատանք- անօգուտ աշխատանք

Հանրահաշիվ

ա) x > 1
բ) x < 0
գ) -1 < 3

ա) Այո
բ) Այո
գ) Ոչ
դ) Ոչ
ե) Այո
զ) Այո

ա) x > -1
բ) x < -5
գ) x < 0,5
դ) x > -3
ե) x > -7
զ) x < 4/3

ա) x > 7 — 4
x > 3
բ․ x < -7 + 11
x < 4
գ․ x > 7 — 7
x > 0
դ․ x < 6 + 6
x < 12
ե․ x > 2 — 4
x > -2
զ․ x < -6 — 3
x < -9

Աշխարհագրությում

Հարավ-արևմտյան Ասիա

1.Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

2.Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև։ Տարածաշրջանում է գտնվում Փոքրասիական Արաբական թերակղզինները, Հայաստանը, Իրանը։ Պատմաաշխարհագրական առումով Հարավարևմտյան Ասիայի կազմում են նաև Կովկասի պետությունները։

3. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները



Հարավ-արևմտյան Ասիայում նավթը տարածաշրջանի երկրների մեծ մասի եկամտի գլխավոր աղբյուրն է։ Նավթի համար մղվող պայքարը դարձել է հարավ-արևմտյան Ասիայի լարվածության,երբեմն նաև հակամարտության, պատերազմների գլխավոր պատճառը։ Տարածաշրջանում շատ լուրջ է ջրի խնդիրը։Տարածաշրջանում ջրի խնդիրն էլ շատ մեծ դեր խաղում: Դրա պակասը շատ է զգացվում և նաև, պետությունների միջև հաճախ քաղաքական լարվածության պատճառ է դառնում։

4.Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը: Այս տարածաշրջանում նաև գտնվում են դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքները, օրինակ՝ Երևանը, Բեյրութը, Դամասկոսը, Երուսաղեմը և այլմ: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջանը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան, աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է:

Գրականություն

1. Մթնշաղ



Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

Հարակատար դերբայով կազմված ժամանակային ձևեր 

Հարակատար դերբայ + օժանդակ բայ : Հատուկ են միայն սահմանափակ թվով բայերի: 

Հարակատար ներկան ցույց է տալիս առարկայի դրությունը և վիճակը ներկայում՝

Քնած են, կարծես անսահման խաղաղություն է:

Հարակատար անցյալը ցույց է տալիս առարկայի դրությունը, վիճակը անցյալում ՝ խոսելու պահից առաջ: 

Կանգնած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր մտորում: 

1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով: 

Դղյակի ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա (կերտված էր) գույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը (բաժանված էին) չորս կամարամասի, որոնք (հաստատված էին) գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը (շինված էին) սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից: 

Սահմանական ապառնի 

Կազմվում է ապակատար դերբայի և օժանդակ բայի ներկայի ձևերով: 

Ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործունեություն: 

2. Խոնարհի՛ր երգել, բարձրանալ բայերը: 

Երգելու եմ, ենք, ես, եք, է, են:

բարձրանալ եմ, ենք, ես, եք, է, են:

English

1

It is raining, isn’t it?

Her eyes are green, aren’t they?

Alan is handsome, isn’t he?

They live in Lugo, don’t they?

I am the tallest, aren’t I?

We have a fast car, don’t we?

She can play chess, can’t she?

He has long hair, doesn’t he?

I sing very well, don’t I?

His cat chases birds, doesn’t it?

2

Ann doesn’t like me, does she?



I am not the best, am I?


We don’t have pens, do we?


Today isn’t Monday, is it?


Paul can’t dance, can he?


Sharks don’t talk, do they?


Lucy is never happy, is she?


His car doesn’t start, does it?


They aren’t hungry, are they?

You don’t smoke, do you?

3

They have a horse, don’t they?

I am not silly, am I?

Your hat isn’t old, is it?

He plays basketball, doesn’t he?

There is a butterfly, isn’t there?

You don’t have a pet, do you?

Lions aren’t small, are they?

The beach is nice, isn’t it?

I am late today, aren’t I?

There isn’t a river, is there?

4

My parrot can talk, can’t it?

It never snows in spring, does it?

You are a pirate, aren’t you?

Our bus has arrived, hasn’t it?

He speaks English, doesn’t he?

There are some bees, aren’t there?

Penguins can’t fly, can they?

His train is never on time, is it?

We have got guns, haven’t we?

There aren’t any roses, are there?

Պատմություն

Միություն և առաջադիմություն (թուրքերեն «իթթիհաթ վե թերաքքի»), երիտթուրքեր, թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1889 թվականի մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը 1876 թվականի Սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի Փարիզի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը։ Հալածանքների պատճառով ղեկավարները փախել են արտասահման։ 1897 թվականին սկսել են գործել ընկերության Ժնևի, ապա և Կահիրեի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Ժնևում, Կահիրեում, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգը։ 1902 թվականին Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի. Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Սալոնիկում գործել է Ազատության օսմանյան ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ. ագիտացիա արել բանակում և այլն։ 1908 թվականին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ 1908 թվականի հուլիսի 23-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակել են սահմանադրության վերականգնումը։ Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ Թալեաթը, Էնվերը, Բեհաեդդին Շաքիրը, Միդհաթ Շյուքրին և ուրիշներ Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-1918) Օսմանյան կայսրությունը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911 թվականին՝ Տրիպոլիտանական, 1912-1913 թվականներին՝ Բալկանյան, 1914-18 թվականներին՝ Առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները ծրագրել և իրագործել են հայերի ցեղասպանությունը։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո՝ 1918 թվականի հոկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել կուսակցության վերջին համագումարը, որը հայտարարել է ինքնալուծարման և նոր՝ «Թեջադդուդ» («Վերածնունդ») կուսակցության ստեղծման մասին։ Սակայն նոյեմբերի 2-ին դաշնակիցների (Անտանտի) զորքերը մտել են Կ.Պոլիս, և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները փախել են արտասահման։

1919-1920 թվականներին Կ.Պոլսում տեղի է ունեցել կուսակցության ԿԿ անդամների դատավարությունը։ Պատերազմի և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործները հեռակա կարգով դատապարտվել են մահվան, սակայն հանցագործների զգալի մասը խուսափել է արդար պատժից։ Կուսակցության որոշ պարագլուխների մահվան դատավճիոն ի կատար են ածել հայ վրիժառուները։

Հասարակագիտություն

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներՆպատակը՝

  • Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ
    Առանց ընտանիքի, երեխան մեծ հաշվով սխալ կմեծանա և գրեթե ամեն ինչից զուրկ կլինի:
  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց
    Միմյանց լսելը և հասկանալը։
  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները
    Մեծ ընտանիքի առավելությունը այն է, որ ֆինանսական խնդիրներ քիչ կլինեն, իսկ փոքր ընտանիքի առավելությունը այն է, որ ուշադրությունը միմյանց հանդեպ ավելի շատ է:
  • Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:
  • Նյութական արժեքը դա գումարն է կամ այլ ինչ-որ թանկարժեք բան, իսկ հոգևոր արժեքը դա մարդու ներաշխարհն է:

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Հայոց լեզու

Տնային աշխատանք

1. Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:

Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին: Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված: Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:

1.Սկսել էր փչել-հարադիր բարդություն,3րդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ:

2.Ծածկվում էր-Օժանդակ բայ, 3րդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, կրավորական սեռ:

3.Փռված էր-Օժանդակ բայ, 3րդ դեմք, եզակի թիվ, սահմանական թիվ, կրավորական սեռ:

4.Թաքնված-հարակատար, անդեմ,

5.Հնձված-հարակատար, անդեմ

6.Ծածկվել էր-Օժանդակ բայ, 3րդ դեմք, եզակի, սահմանական թիվ, կրավորական սեռ:

7.Ելնող-ենթակայական, անդեմ





2. Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:

1.Թարմ-որակական, դրական

2.Ցուրտ-որակական, դրական

3.Հաճախ-որակական, դրական

4.Մութ-որակական, դրական

5.Կարմիր-որակական, դրական

6.Սիրուն-որակական, դրական

7.Թաց-որակական, դրական

8.Քողաձև-որակական, դրական



3. Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:

Նստել անկարելի էր, պետք էր միայն կանգնել : Ասաց, որ մեռնելու ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու: Նրանց դուրս գնալուց հետո սենյակն ազատվեց:

Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:

Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը

Նստել, կանգնել, մեռնելու, անհանգստանալու, գնալուց, երևալ, լուսավորվել




4. Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:

Հեռանալ, հեռանալու, հեռանալուն, հեռանալը, հեռանալուց, հեռանալով, հեռանալու մեջ:

Հեռացնել, հեռացնելու, հեռացնելուն, հեռացնելը, հեռացնելուց, հեռացնելով, հեռացնելու մեջ:



5. Կազմի՛ր տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել, խաղալ, անհանգստանալ, թռչել:

Գնահատել-գնահատող

Թպրտալ-թպրտացող

Թախծել-թախծող

Խաղալ-խաղացող

Անհանգստանալ-անհանգստացող

Թռչել-թռչող



Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:

Անհանգստացող մայրը սպասում էր իր որդուն:

Թպրտացող ձուկը փորձում էր նորից մտնել ջուրը:

Բակում խաղացող երեխաները աղմկում էին:



6. Դուրս գրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:

Իր արհեստին ծուռ նայողը կուշտ չի ուտի:

Տուն ավերողին տուն չի մնա:

Ուրիշի տունը քանդողը իր հացը ցամաք կուտի:

Հեռվից լսվող դափի ձայնը դուրս կգա:

Նայող-ենթակա

Ավերող-խնդիր

Քանդող-ենթակա

Լսվող-հատկացուցիչ

Ֆիզիկա

1.Որ շարժումն են անվանում ազատ անկում
Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը
v=gt

3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը
Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։

4.Որ շարժումն են  անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:
Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում:

5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
Մարմնի շարժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջագծին տարված շոշափողին:

6.Ինչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Շրջանագծային հավասարաչափ շարժման պտտման հաճախություն կոչվում է կամայական ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների N թվի և պարբերության հակադարձ մեծությունն է:

8.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
n=1/T

9.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:
Շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը կարելի է հաշվել՝
v=S/t բանաձևով, որտեղ t=T,  S=2 ПR, որտեղ П=3.14,
v=(2ПR)/T, հաշվի առնելով, որ T=1/n, կստանանք
v=2ПRn

Երիտթուրքեր. Երիտթուրքական հեղափոխությունը Օսմանյան Կայսրությունում

1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զինված ապստամբություն։ Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքքին միություն և առաջադիմություն կոմիտեն, որը հիմնադրվել էր 1889 թվականին։



19-րդ դարի վերջին և հատկապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով։ Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից։ Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը։ Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը։ Երիտթուրքերը դաշնակցականներին և հնչակյաններին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Հնչակյանները հրաժարվեցին երիտութրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք են նշել.«…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա» ։ Մինչդեռ Դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել Համիդյան վարչակարգի տապալումը։ Արդյունքում՝ 1907 թ.-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե թերաքքի և Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Երիտթուրքերը շատ պարզ հասկացրեցին դաշնակցականներին, որ չպետք է անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր փայփայեն, սակայն հայերը կարող են «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք » ստանալ։ Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած տարակարծություններին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը համախբմվեցին և դա բախտորոշ նշանակություն ունեցավ շարժման ընթացքի համար։ Աբդուլ Համիդի միահեծան կառավարմանը վերջ տալու համար մղվող պայքարը շուտով դրվեց գործնական հողի վրա։ Դրա համար ազդակ հանդիսացավ Մակեդոնիայում կառուցվող երկաթգիծը, որն ըստ սուլթանի նպատակ ուներ ամրապնդել թուրք-գերմանական դաշինքը։ Սակայն Թուրքիայի ընդդիմադիր ուժերը համոզված էին որ, սա Մակեդոնիային տանում էր գերմանիզացման, որը կանջատեր այդ երկիրը Օսմանյան կայսրությունից։ 1908 թ.-ի հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են։ Սուլթան աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք գտնվում էին իթթիհատականների քարոզչության ազդեցության ներքո, նույնպես ապստամբում են։ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը իր գահը փրկելու համար համաձայնում է երկրում սահմանադրական կարգեր հասատելու ընդդիմության պահանջին։ Այսպիսով Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ։ Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում։ Օսմանյան կայսրությունը հռչակվում է սահմանադրական միապետություն։ Երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում իր քաղաքական գործունեությունն էր ծավալում նաև Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը։ Նրա գործունեությունը 1908 թ-1914 թթ.-ին կարելի է բաժանել երկու փուլերի՝ 1908-1911 թթ. և 1912-1914 թթ.: Թեև մի շարք դաշնակցական գործիչներ թերահավատորեն էին վերաբերվում «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով հեղաշրջում կատարող երիտթուքերին, այնուամենայնիվ առաջին փուլում ՀՅԴ-ն համագործակցեց իթթիհատականների հետ։ Հրաժարվելով դրսի միջամտությունից՝ Հայկական հարցի լուծումը նա փորձեց կապել սահմանադրական միապետության ժողովրդավարացման հետ՝ որպես երկրի ներքին խնդիր։ ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում գործելու հնարավորություն ձեռք բերեց, ինչը վերջնականապես հաստատվեց 1908 թ. Օգոստոսին Կ.Պոլսում երիտթուրքերիև Սաբահեդինի հետ կայացած խորհրդկացությունից հետո Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները։ Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար։ Հատկանշական է, որ Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը եկած դոկտոր Ռեշիդ Նիհադը պահանջում էր ավելի լայն արտոնություններ քան հայ հեղափոխական դաշնակցականները արդեն ստացել էին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչպիսի խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ։ Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր։ 1908 թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար։ Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Օսմանյան խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան թուրք հետամնաց ու անուղղելի տարրի քաղաքացիական տհասությանն ու ազգայնական գաղափարներին համահունչ ու լիովին համապաստասխան։ Այդ խայտառակ ընտրությունների մասին տեղեկություններ են պահպանվել Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուի շնորհիվ, որը, ցավոք, իր անուն չի շեշտում. «Թուրք տարրը հաառակ այն գիրկընդխառնումին, զոր ի գործ դրած էր առաջին թափով ուրախության վայրկյանին,…ընտրության միջոցին ուրիշ բան չմտածեց, բայց միայն ամենուրեք հաջողացնել թրքերու ընտրությունը …» : Հատկապես ուշագրավ է ոչ միայն թուրքերի խախտումները այլև դրանց միջոցները, որոնցից մի քանիսը առավել կարևոր են։ Թուրքերը հայ թեկնածուների ընտրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների։ Օրինակ՝ ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրելը, հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանելը, հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելը, բացահայտ և ծածուկ խախտումները, որոնց անվերապահ իրականացումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ ու թուլությամբ։ Այս ամենի հետևանքով էր, որ ընտրությունների ավարտին, ընտրված հայ պատգամավորների քանակը մեծապես տարբերում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ընդհանուր քանակին համապատասխանող և բոլորի կողմից սպսած թվից։ Արդյունքում 1908 թ.-ի հոկտեմբերին բացվեց 275 տեղերից բաղկացած խորհրդարանը, որտեղ հայերը զբաղեցրին 12 պատգամավորական տեղ(մինչդեռ հայ պատգամավորների թիվը պետք է եղածից առնվազն 2 անգամ ավելի լիներ)։