Պատմություն

Միություն և առաջադիմություն (թուրքերեն «իթթիհաթ վե թերաքքի»), երիտթուրքեր, թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1889 թվականի մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը 1876 թվականի Սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի Փարիզի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը։ Հալածանքների պատճառով ղեկավարները փախել են արտասահման։ 1897 թվականին սկսել են գործել ընկերության Ժնևի, ապա և Կահիրեի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Ժնևում, Կահիրեում, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգը։ 1902 թվականին Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի. Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Սալոնիկում գործել է Ազատության օսմանյան ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ. ագիտացիա արել բանակում և այլն։ 1908 թվականին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ 1908 թվականի հուլիսի 23-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակել են սահմանադրության վերականգնումը։ Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ Թալեաթը, Էնվերը, Բեհաեդդին Շաքիրը, Միդհաթ Շյուքրին և ուրիշներ Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-1918) Օսմանյան կայսրությունը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911 թվականին՝ Տրիպոլիտանական, 1912-1913 թվականներին՝ Բալկանյան, 1914-18 թվականներին՝ Առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները ծրագրել և իրագործել են հայերի ցեղասպանությունը։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո՝ 1918 թվականի հոկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել կուսակցության վերջին համագումարը, որը հայտարարել է ինքնալուծարման և նոր՝ «Թեջադդուդ» («Վերածնունդ») կուսակցության ստեղծման մասին։ Սակայն նոյեմբերի 2-ին դաշնակիցների (Անտանտի) զորքերը մտել են Կ.Պոլիս, և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները փախել են արտասահման։

1919-1920 թվականներին Կ.Պոլսում տեղի է ունեցել կուսակցության ԿԿ անդամների դատավարությունը։ Պատերազմի և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործները հեռակա կարգով դատապարտվել են մահվան, սակայն հանցագործների զգալի մասը խուսափել է արդար պատժից։ Կուսակցության որոշ պարագլուխների մահվան դատավճիոն ի կատար են ածել հայ վրիժառուները։

Հասարակագիտություն

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներՆպատակը՝

  • Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ
    Առանց ընտանիքի, երեխան մեծ հաշվով սխալ կմեծանա և գրեթե ամեն ինչից զուրկ կլինի:
  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց
    Միմյանց լսելը և հասկանալը։
  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները
    Մեծ ընտանիքի առավելությունը այն է, որ ֆինանսական խնդիրներ քիչ կլինեն, իսկ փոքր ընտանիքի առավելությունը այն է, որ ուշադրությունը միմյանց հանդեպ ավելի շատ է:
  • Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:
  • Նյութական արժեքը դա գումարն է կամ այլ ինչ-որ թանկարժեք բան, իսկ հոգևոր արժեքը դա մարդու ներաշխարհն է:

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում