1.Որ շարժումն են անվանում ազատ անկում
Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:
2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը
v=gt
3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը
Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։
4.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում:
5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
Մարմնի շարժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջագծին տարված շոշափողին:
6.Ինչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։
7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Շրջանագծային հավասարաչափ շարժման պտտման հաճախություն կոչվում է կամայական ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների N թվի և պարբերության հակադարձ մեծությունն է:
8.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
n=1/T
9.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:
Շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը կարելի է հաշվել՝
v=S/t բանաձևով, որտեղ t=T, S=2 ПR, որտեղ П=3.14,
v=(2ПR)/T, հաշվի առնելով, որ T=1/n, կստանանք
v=2ПRn