Հասարակագիտություն

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Արժեք ասելով ես հասկանում եմ մարդկային բարության և ազնվության արժեք։

Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
Բարությունը, ազնվությունը, պատասխանատվություն և այլն։

Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսաորձ:
Գիտելիքներ իհարկե անհրաժեշտ է, բայց չկրթված մարդն էլ կարող է լավ մարդ լինել և ունենալ շատ լավ մարդկային արժեքներ:

Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը: Միայն մարդկային արժեքները, քանի որ այս աշխարհի հիմքը կառուցված է միայն մարդկային արժեքներով:
Ընթացքը՝

Խմբային աշխատանքներՔննարումներԲանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Հայոց լեզու

Հաջողության Գաղտնիքը

Բոլորն էլ ցանկանում են հասնել հաջողության, յուրաքանչյուր մարդ երազում է հաջողության և միգուցե ճանաչման: Գրեթե բոլոր մարդիկ ունեն նպատակներ ու ցանկություններ, ունեն ինչ-որ տաղանդ, որը ցանկանում են ցույց տալ մարդկանց և ինչ որ բանի հասնել: Բայց ո՞րն է հաջողության գաղտնիքը: Ինչպե՞ս հասնել հաջողության: Իմ կարծիքով հաջողության հասնելու համար պետք է նախ առաջին ինչ-որ օգուտ տվող սիրելի գործ ունենալ և երկրորդ պետք է քրթնաջան աշխատել և գլուխ չպահել:

Պատմություն

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն: Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։



Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։