Գրականություն

Ջրհորի մոտ» պատմվածքը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմից մի հատված, որտեղ կռվում էին ռուսական և ավստրիական զորքերը։Գլխավոր հերոսը Բաղդասարն էր։ Այն օրը, երբ պետք է ջուր մատակարարեին, ինչ-որ պատճառով չեն մատակարարում։ Զևյվորյերը ծարավ էին և չէին կարողանում կռվել։Եվ որոշում են, որ իրենցից մեկը պետք է գնա մոտակա ջրհորներից մեկը և ջուր բերի որպեսզի ծարավը հագեցնեն։Մտածում են, թե ով պետք է գնա, և որոշում են Բաղդասարին։ Նա տանջվելով է տեղ հասնում։ Սպիտակ թաշկինակը թափահարելով՝ նա ջուրը հասցնում է ընկերներին։ Սակայն ջուրը բոլորին չի բավականացնում, և որոշում են բոլորով գնալ։ Ավստրիացիները կրկին ծարավ էին։Եվ հանկարծ երկու զորքերը իրար են հանդիպում ջրհորի մոտ։ Մոռանալով պատերազմի մասին՝ նրանք զրուցում և ծիծաղում էին։ Երեկոյան նրանք հրաման են ստանում կրակ բացել թշնամու վրա։ Զինվորները չէին ցանկանում կռվել։ Հաջորդ օրը իմանում են, որ իրենց վաշտապետին սպանել են։ Սպանել են, նրա համար, որ թողել է տղաներին գնալ ջրհորի մոտ։ Զինվորները սպանեցին մատնիչին։

Պատմվածքը մարդկային հարաբերությունների և հավատարմության մասին է։