Մաթեմատիկա առանց բանաձևերի

Խնդիր 1․ Իմ հորից ես լսեցի, թե պարսիկների դեմ հայոց պատերազմի ժամանակ Զորաց Կամսարյանը մեծ քաջագործություններ էր գործում․ իբր թե մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հարձակվելով պարսկական զորքի վրա՝ առաջին անգամ կոտորեց զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ անգամ կոտորեց քառորդ մասը, երրորդ անգամ՝ տասնմեկերորդը, մնացածները փախուստի մատնված ՝ Նախիջևան մտան, թվով 280: Այդ մնացածներով մենք պետք է իմանանք, թե ջարդից առաջ որքա՞ն էին։

1ամսում_3անգամ

Առաջին անգամ_1/2

Երկրորդ անգամ_1/4

Երրորդ անգամ_1/11

Փախան_280

Ընդհանուր_?մարդ

Լուծում

1/2+1/4+1/11=22/44+11/44+4/44=37/44

44/44-37/44=7/44

7/44=280

280÷7×44=1760

Պատ.՝1760մարդ

Առողջագիտություն

Դրսում աշուն է, իսկ մեզ մոտ կորոնավիրուս։Դիմադրողականաությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է սննդակարգում ավելի մեծ թվով միրգ ու բանջարեղեն ներառել, որոնք կօգնեն պայքարել աշնանային սրացումների դեմ:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի բնությունը լի է զանազան բանջարեղենով և մրգերով, որոնց մեծ մասը հասունանում է վաղ աշնանը: Ներկայացնում եմ համեղ և միևնույն ժամանակ օգտակար սեզոնային մրգերի և բանջարեղեններ, որոնք թույլ կտան վիտամինների պաշար կուտակել:


Մասուր
Մասուրը պարունակում է մեծ թվով ասկորբինային թթու (վիտամին С)՝ լինելով հիանալի բուժամիջոց և կանխարգելիչ միջոց: Դրա կազմում են նաև այլ օգտակար նյութեր՝ շաքար, Р և К վիտամիններ, տարբեր օրգանական նյութեր: Բացի այդ, մասուրի պտուղները մանրէազերծ միջոց են:
Մասուրն ավելացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, հորմոնների արտազատումը, խթանում են վերականգնողական գործընթացները, օժտված են հակաբորբոքիչ հատկություններով:

Մասուրում պարունակվող կարոտինը դրական է ազդում մարդու դիմադրողականության վրա, К վիտամինը բարելավում է արյան մակարդելիությունը և օգնում է պրոտրոմբինի ձևավորմանը, Р վիտամինն ամրացնում է մազանոթները, ինչպես նաև օգնում է С վիտամինի յուրացմանը, В2 և В1 վիտամիններն ազդում են արյունաստեղծ օրգանների վրա, օգնում են տեսողության բարելավմանը:


Դդում
Դդումը ցածր կալորիական է, բայց միաժամանակ հարուստ է զանազան օգտակար նյութերով, մասնավորապես, կարոտինով, В խմբի վիտամիններով և ասկորբինաթթվով: Պարունակում է նաև կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում:

Դդմի օգտագործումն օգնում է երիկամների հիվանդությունների, աղեստամոքսային տրակտի աշխատանքի դեպքում: Այն բարելավում է աղեջրային հավասարակշռությունը՝ դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը, նպաստում է լեղարտադրությանը:

Դդումը կարելի է ուտել և հում, և խաշած և խորոված ձևով՝ ավելացնել տարբեր կերակրատեսակների աղանդերի մեջ:


Նուռ
Նուռն ախորժակ է գրգռում և օգնում է յուրացնել կերակուրը: Բացի այդ, այն բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, բարձրացնում է հեմագլոբինի մակարդակը:
Նուռը նաև հիանալի հակաօքսիդանտ է: Դրա հատկությունների ցուցակը կարելի է թվարկել երկար, չէ՞ որ պտուղների կազմում 15 ամինաթթու կա, որոնցից հինգն անփոխարինելի է:

Այս օրերին մայրիկս մեզ համար պատրաստում է վիտամին C_ով հարուստ թեյեր և ըմպելիքներ,որպեսզի չհիվանդանանք:

Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը

Երկրագնդի բնակչության ժամանակակից տեղաբաշխումը ձևավորվել է տարածքի բնակեցման և տնտեսական յուրացման հազարավոր տարիների ընթացքում:

Բնակչության տեղաբաշխում ասելով՝ հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում և երկրներում:

Աշխարհի բնակչությունը կազմում է մոտ 7.5 մլրդ մարդ (2017 թ.), որը տեղաբաշված է խիստ անհավասարաչափ՝ կախված աշխարհագրական դիրքից, բնակլիմայական պայմաններից (ռելիեֆ, կլիմա, հողեր, ջրեր և այլն ) և այլն:
Աշխարհի բնակչության տեղաբաշխման կարևոր ցուցանիշներից է բնակչության միջին խտությունը:

Աշխարհի բնակչության միջին խտությունը

1.Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները: 

Աշխարհի կտրուկ աճի պատճառներն բժշկության զարգացումը,կյանքի մակարդակի բարելավումը:

2.Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:
Բնակչության մասին տվյալները մեզ պետք են, որպեսզի մենք իմանանք, թե աշխարհում քանի շնչող մարդ կա։

3.Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:

Զարգացած երկրներում մարդկանց զբաղվածությունն ավելի շատ է:
Ոչ զարգացած երկրներում չկան ատոմակայաններ, գործարաններ, և մարդիկ շնչում են մաքուր օդ, այլ ոչ թե վնասակար օդ։ Զարգացած երկրներում տեխնիկան լավ զարգացած է ատոմայականները շատ են և այդ ամեն ինչը ազդում է մարդու առողջության վրա։