Կենսաբանություն

Մամուռներ մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝

  • Անթոցերոտայիններ
  • Լյարդամամուռներ
  • Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ

Խոտանման (բարձրությունը կամ երկարություն՝ 1 մն-ից մինչև 60 սմ), հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց մոտ ասիմիլացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակի առանձնացված են։

Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։

Սեռական բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները։ Մամուռների զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի առանձնացմամբ, դրա հետևանքով սեռական և անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա։ Գամետոֆիտը, բացի սեռական բազմացումից, կատարում է վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանքային սննդառություն և այլն) Սպորոֆիտն ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը, և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում։

Պատմություն

Արևմտյան Հայաստանը VI դարում

Իրադրությունը երկրում 387թ. բաժանումից հետո

Մեծ Հայքի թագավորությունը բաժանելուց հետո Բյուզանդիան և Սասանյան Պարսկաստանն ամեն կերպ ձգտում էին սահմանափակել հայ իշխանների իրավունքները, երկրում տարածել իրենց պաշտոնական դավանանքը:

Արևմտյան Հայաստանը 387թ. հետո

Արևմտյան կամ Բյուզանդական Հայաստանը բաղկացած էր երեք հիմնական մասերից: Առաջինը Փոքր Հայքն էր, որն արդեն շուրջ կես հազարամյակ գտնվում էր Հռոմեական կայսրության կազմում:

Հուստինիանոս Ա կայսեր վերափոխումները

Հուստինիանոսի վերափոխումները պայմաններ էին ստեղծում Արևմտյան Հայաստանի ներքին ինքնուրույնության վերջնական վերացման համար:

Հակաբյուզանդական ելույթներն Արևմտյան Հայաստանում

Բյուզանդական քաղաքականությունը դժգոհություն և զայրույթ էր առաջացնում Արևմտյան Հայաստանում: Հուստինիանոսի օրոք հայերը բազմիցս զենքի դիմեցին բյուզանդական ատելի վարչակարգի դեմ