Զարմանալի աշուն (հեղինակ՝ Չարենց )Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի֊մտավորապես ֆիզիկապես ուժեղ:
մարտակոչ֊մարտի կանչել
շեփոր֊փողային,երաժշտական գործիք
մուժ֊մառախուղ
գուժել֊վատ լուր հաղորդել
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:Բանաստեղծությությունը մեզ պարգևում է ուրախ տրամադրություն:
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:Այս աշունը բնութագրվում է զարմանալի և յուրահատուկ բառերով:
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:
5. Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:
7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր քառյակ:
8. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և գրի՛ր շարադրություն
- Զարմանալի աշուն
- Աշունը նորի սկիզբն է
- Աշունը՝ ոգեշնչման աղբյուր
Զարմանալի աշուն
Աշնանային ցրտաշունչ գիշեր էր,երկինքն անամպ էր և աստղազարդ:Լուսինը լողում էր երկնակամարի վրա և իր արծաթազօծ շողերով լուսավորում մեր պատուհանից երևող մռայլ այգին:
Հանկարծ գիշերվա այդ խաղաղության մեջ բարձրացավ դաժան,ցրտաշունչ քամին:Տերևները դողացին, միմյանց հետևից գետնին էին ընկնում:
Քամին սողում էր չորացած խոտերի մեջ, ամեն ինչ ցնցում,ամեն բույս փորձում:Ցրիվ էր տալիս , դես ու դեն նետում չորացած տերևներ:
Բարդիների երկնաբարձ կատարները խշշացին,սաղարթները դողում էին և դողը հետզհետե սահում էր ցած,կարծես ծառերից մի թանձր քող իր վայրէջքն է կատարում:
Նույնիսկ բակի մի անկյունում կանգնած հաստաբուն և հպարտ կաղնին խոնարհվեց դառնաշունչ քամու արջև և կարծես տնքաց ցավից:
Դեղնակարմիր փողոցների վրա իջեել էր մի պայծառ տխրություն:
ՈՒռենիների երկար ճյուղերը թրերի նման քսվում էին իրար ,պողպատի ձայներ հանելով,կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ:
Աշնանային երփներանգ և միարժամանակ չորությունից փշրվող տերևները խենթ պտույտներ էին անում լուսավորված փողոցի վրա:
Մեծ արագությամբ ընթացող մի մեքենա մխրճվելով տերևների մեջ, կարծես խանգարեց նրանց խենթ պարը, անխղճորեն քշելով նրանց
Ինչպես ամառային գիշերներին ճրագի լույսը հրապուրում է զանազան միջատների, այնպես էլ աշնանային զարմանահրաշ երանգները հրապուրում և գերում են ինձ
Ես սիրում եմ երեկոները մեր տաքուկ տնից հետևել և զմայլվել ,խենթ և միարժամանակ գեղեցիկ աշնանային բնապատկերով,վորին երկար նայելու դեպքում թվում է ՝ դա իրականություն չէ,այլ կտավին հանձնված մի ճոխ բնապատկեր