Կենսաբանություն

Սնկերի թագավորություն


Սնկերը լինում են տարբեր չափերի՝ անզեն աչքով անտեսանելի` մանրադիտակային չափերից մինչև կես մետր երկարություն ունեցող: Սնկերը լինում են ինչպես միաբջիջ, այնպես էլ բազմաբջիջ: Օրինակ` միաբջիջ խմորասնկերը ձվաձև են և տեսանելի են միայն մանրադիտակի տակ: Որոշ բորբոսասնկեր, չնայած որ կարող են բազմաբջիջ լինել, անզեն աչքով նույնպես տեսանելի չեն: Մանրադիտակով դիտելիս նրանք իրենցից ներկայացնում են բարակ ճյուղավորում ունեցող թելիկներ: 

Այդ թելիկները ընդունակ են շատ արագ աճել և առաջացնել բորբոս: Այնուհանդերձ, սնկերի մի հսկա խումբ, որը կազմում են գլխարկավոր սնկերը, կարող են հասնել խոշոր չափերի և լինել ոչ միայն տեսանելի, այլև ուտելի այլ օրգանիզմների համար:
 

Русский язык

  1. Ответьте на вопросы, поставив существительное в дательном падеже.

1.Кому Сергей написал письмо? Сергей написал письмо другу. 2. Кому она купила подарок? Она купила подарок дочке 3. Кому ты рассказал о своей болезни?Я рассказал о своей болезни врачу .4. Кому она звонила вчера?Она звонила вчера мужу. 5. Кому отец подарил мобильный телефон?Отец подврил мобильный телефон сыну 6. Кому он подарил сумку? Он пдарил сумку жене. 7. Кому преподаватель объясняет правило? Преподаватель объясняет правило студентам8. Кому вы показываете свой город?Я показываю свой город друзям.

Գրականություն

1. Ըստ ստեղծագործության ներկայացրու՛ հեղինակի վերաբերմունքը պատերազմի նկատմամբ: 

Հեղինակի կարծիքով պատերազմը լավ բան չէ։Իմ կարծիքով հարկավոր չէ մարդուն ստիպել, որպեսզի նա գնա կռիվ, պետք է մարդ իր կամքով կռվի:

2. Խիղճը և պատերազմը: Շարադրել մտքերը, բացատրել վերնագիրը, պատերազմում ո՞րտեղ ես տեսնում ,,խիղճը,, , կա՞ հակասություն: 

Խիղճը և պատերազմը
Հարկավոր չէ կռվի ժամանակ թշնամուդխղճաս, որովհետև խիղճը մարդուն որոշ չափով թուլություն է տալիս և նա չի կարողանում վնաս հասցնի թշնամուն։

Բացատրել վերնագիրը՝ Խիղճը
Խիղճ նշանակում է՝ իր արարքների ներքին գիտակցում ու գնահատում, իր վարքագծի բարոյական պատասխանատվության զգացում։

Պատերազմում ո՞րտեղ ես տեսնում ,,խիղճը,, կա՞ հակասություն
Պատերազմում խիղճ հասկացողություն չկա, որովհետև բոլորը դուրս են գալիս իրար դեմ հաղթական և անխիղճ ոգով։

Հայոց լեզու

1. Տրված դարձվածքները գրել հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ անել:
Համեմատել տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:
Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն: 

Մարդու խելքը գնում է աչքի չընկնելու գաղափարը,ու նա խելքին փչածը վերածում է աչքի չընկնելու դարձնող գլխարկի ,աչքի չընկնող մարդու մասին:Իսկ բնությունն այդ ցավին դարման է գտել:Նա ներկում է իր խելքին փչած էակներին,պաշտպանական գունավորում տալիս,որ թշնամիները նրանց չնկատեն:Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է:Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն: 

2. Տրված բառերը բաժանել բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր=սահման+ա+դնել, զմրուխտափայլ=զմրուխտ+ա+փայլ, կանխավճար=կանուխ+ա+վճար, սնափառ=սին+ա+փառ, բաղաձայնբաղ+ա+ձայն, պարտատեր=պարտ+ա+տեր, կենսախինդ=կենս+ա+խինդ, ջրամուկ=ջուր+ա+մուկ,արևամանուկ=արև+ա+մանուկ, ձեռագործ=ձեռք+ա+գործ, նորամուտ=նոր+ա+մուտ:

ա շարքի բառերը բարդ բառեր են և կազմված են 2արմատից և ա հոդակապով:
բ) Կենարար=կենս+արար, կենսուրախ=կենս+ուրախ, զուգընթաց=զույգ+ընթացք, ջրկիր=ջուր+կրել, ջրհեղեղ=ջուր+հեղեղ, բանբեր=բան+բեր, քարտաշ=քար+տաշել, տնպահ=տուն+պահել, լուսնկա=լուսին+կա, մթնկա=մութն+կա, ձնծաղիկ=ձույն+ծաղիկ, ռնգեղջյուր=ռունգ+եղջյուր, քարափ=քար+ափ, մոլեռանդ=մոլ+եռանդ, հրձիգ=հոր+ձիգ, ակնհայտ=ակն+հայտ:

3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:


Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

Գունաթափ,միայն այս բառն ա հոդակապով է:

4. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր :Օրինակ`
սառ- սարսռոտ, սարսռալ, սարսռազդու:
Թիռ_թրթիռ, բառ_բարբառ, գիռ_գրգիռ, մուռ_մրմուռ:

Պատմություն

1.Քրիստոնեության  ընդունումը որպես պետական կրոն և համաշխարհային կրոններ:
Թագավորական իշխանության ամրապնդման քաղաքականությունը:

1.Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 3543) և սուրբ Բարդուղիմեոս (4460) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ[3]: Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում:

Քրիստոնեության ընդունում

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։

Աշխարհի բնակչության կրոնական կազմը

Աշխարհի բնակչության կրոնական կազմը: Քրիստոնեություն: Մահմեդականություն: Բուդդայականություն  Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետևորդներ ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Քանի որ այս կրոնների հետևորդները բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ են, դրանք համարվում են համաշխարհային կրոններ։Քրիստոնեություն դավանում է ավելի քան 1,9 մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարա­վային և Կենտրոնական Աֆրիկայում և Ասիայի մի շարք երկրներում (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, ԱՄՆ և այլն)։

Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն։ Գլխավոր ուղղություններն են կաթոլիկությունը, ուղղափառությունը և բողոքականությունը:

Մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2մլրդ է։ Նրանք հիմնականում բնակվում են Հյուսիսային Աֆրիկայում և Հարավարևմտյան, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում (Մարոկկո, Եգիպտոս, Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Պակիստան և այլն)։ 

Նրա երկու ուղղություններն են սուննիզմը (օր.՝ Թուրքիա) և շիիզմը (օր.՝ Իրան)։ Մահմեդա­կանների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է:

Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը), որի հետևորդների թիվն աշխարհում հասնում է շուրջ 500մլն-­ի: Դրա տարածման գլխավոր տարածաշրջաններն են Հարավարևելյան և Արևելյան Ասիան (Թաիլանդ, Մյանմար, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան և այլն) ու Մոնղոլիան։   

Ի տարբերություն համաշխարհային կրոնների` մյուսները սահմանափակ տարածում ունեն և հայտնի են որպես ազգային կամ տեղական կրոններ։

Դրանցից համեմատաբար մեծաթիվ հետևորդներ ունեն հինդուիզմը (Հնդկաստան), կոնֆուցիականությունն ու դաոսիզմը (Չինաստան), սինտոիզմը (Ճա­պոնիա):

Հնագույն կրոններից է հուդայականությունը, որի դավանորդները հրեա­ներն են, և որը համարվում է Իսրայելի պետական կրոնը։Աշխարհում կան նաև աթեիստներ (ովքեր որևէ աստծո գոյությունը չեն ընդունում) և բնապաշտներ (աստվածացնում են բնության երևույթները, կենդանիներին կամ բույսերին):

Քիմիա

Արծաթ (լատ.՝ Argentum)՝ քիմիական տարր է, որի նշանն է Ag, տարրերի պարբերական համակարգի 1-ին խմբի քիմիական տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին, կարգաթիվը՝ 47, ատոմական զանգվածը՝107,868։ Արծաթը d տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը՝ 4s24p64d105s1։ К, L, М թաղանթները լրացված են։
Արծաթը գեղեցիկ, սպիտակ, փափուկ մետաղ է, խտությունը՝ 10, 50 գ/սմ³, հալման ջերմաստիճան 960, 5 °C, կարծրությունը՝ 25 կգուժ/մմ², ըստ Մոոսի՝ 2, 5։
Արծաթը հայտնի է շատ վաղուց։ Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր։ Ավելի ուշ արծաթը օգտագործվում էր դրամային համաձուլվածքներում։ Մ.թ.ա. 2500 թվականին շատ երկրներում արծաթն օգտագործվել է որպես մետաղադրամ։ Արծաթից պատրաստված գեղարվեստական առարկաներ են գտնվել նաև Էրեբունիում, Երզնկայում (մ. թ. ա. 5-4-րդ դարերում), Արտաշատում (մ. թ. ա. 2-1-ին դարերում)։