Հայոց լեզու

19.20.2020

Դասարանական

1. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:
Նա չէր կարողանում արտահայտել բառերով իր զգացմունքները,այդ պատճառով աչքերով էր ուտում։
Ընկերս խելքս ուտելով,համոզեց ինձ դասից փախնել։
Այդ դեպքից հետո ես կարծես նորից լույս աշխարհ եկա։
Ծանրաբեռնվածությանս պատճառով գիշերը ցերեկ եմ դարձրել։
Ուսուցչուհու բացատրածից շատ շուտ գլխի ընկա։
Նա մկան նման ծակուծուկ է մտնում։
2. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Ես տեսա ընկերոջս և ձեռքով արեցի:(ուղիղ)

Նա աջ ձեռքով մի բան է անում,ձախով ՝հակառակ(դարձվածք)

Ինչ որ միջատ աչքս մտավ (ուղիղ)

Այս ֆիլմը իմ աչքը մտավ (դարձվածք)

Ես ձեռքս մեկնեցի որպեսզի դասը պատասխանեմ: (ուղիղ)

Դասընկերս հայտնվել էր վատ դրության մեջ և ես նրան ձեռք մեկնեցի: (դարձվածք)

Մի պուճուր շունիկ վախեցավ և սեղանի տակ մտավ (ուղիղ)

Երեկ ես մի լավ գործի տակ եմ մտել:

3. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:
 Ի՞նչ է մտածում բանական մարդը:
Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:
 Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Ա_ն ուղիղ իմաստով է գրված,Բ_ ն դարձվածք:Բ_տեքստն ավելի հարուստ է բառերով,ավելի գեղեցկացրած և հարստացրած է:

Կարդա՛ 

Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողի վերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը: