Գրականություն

ԿՌՈՒՆԿ

Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,

Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.

Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս.

Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,

Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,

Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.

Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Քեզ բան հարցնողին չես տանիր տալապ.

Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,

Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,

Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Սրտերնիս կամեցավ, ելանք, գնացինք,

Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,

Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,

Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր,

Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր,

Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր,

Կռունկ, մեր աշխարհեն գնա, հեռացի՜ր:

Հայոց լեզու,գրականություն

Հիասքանչ Հայաստան. ուսումնական նախագիծ

Մեծանուն երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) թողած ստեղծագործական ժառանգությունն ահռելի նշանակություն ունի հայ երաժշտության համար, թեև ձեռագրերի մեծ մասը ոչնչացվել է կամ կորել։ Նրա երաժշտական հանճարի առջև խոնարհվում էին եվրոպացի անվանի երգահանները` Կլոդ Դեբյուսին, Քամիլ Սեն Սանսը, Վենսան դ’Էնդին, Գաբրիել Ֆորեն…

1915 թվականին Կոմիտասը հայ մտավորականների և արվեստի գործիչների հետ աքսորվեց Անատոլիայի խորքերը և տեսավ սեփական ժողովրդի սարսափելի ոչնչացումը։ Ու թեև ազդեցիկ մարդկանց շնորհիվ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս, այնուհանդերձ դաժան սպանությունների պատկերները անջնջելի հետք թողեցին Կոմիտասի հոգում։

Երկար տարիներ շարունակ ընդունված էր համարել, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել էգրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։ Սակայն վերջին տարիների հետազոտությունները հերքում են այդ վարկածը։ Ըստ նոր ուսումնասիրությունների վարդապետը խենթ չի եղել, և նրա լռությունը չի կարելի շիզոֆրենիայի ախտանիշ համարել։

Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանն իր ատենախոսության մեջ եզրակացրել է, որ Կոմիտասի մոտ հետտրավմատիկ խանգարում է եղել, որը հնարավոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա, չնայած որ այն ժամանակ գործում էր այսպես կոչված «Կոմիտաս վարդապետի օգնության կոմիտեն»։

Նոր վարկածի կողմնակիցները կարծում են, որ երգահանին խաբեությամբ են տարել հոգեբուժարան, որպեսզի նա չխոսի Ցեղասպանության սարսափի մասին, քանի որ Կոմիտասը մեծ համբավ ուներ Եվրոպայում։ Վստահեցնում են, որ վարդապետը լռել է դեղահաբերի ազդեցության տակ, որոնցով նրան «բուժում» էին Կոստանդնուպոլսի կլինիկայի թուրք բժիշկները։ Իսկ մահվան պատճառը, ինչպես պարզել են հետազոտողները, աստեիտն է եղել։ Կլինիկայում հիվանդներին կոշտ կոշիկներ էին հագցնում։ Կոմիտասը քերել է ոտքը և վարակվել։ Այդ ժամանակ (40-ականների վերջին) հակաբիոտիկներ դեռ չկային։

Ուշագրավ է այն փաստը, որ «Կոմիտասի օգնության կոմիտեն» հրաման է ստորագրել այն մասին, որ ոչ ոք երգահանին չայցելի առանց իրենց թույլտվության։

Կոմիտասը վախի ուժեղ զգացողություն է ունեցել և հետապնդման մոլուցք։ Կոստանդնուպոլսի կլինիկայում գտնվելիսնա ոչ մի կերպ չի համաձայնել հեռանալ այնտեղից ոչ Փարիզ, ոչ որևէ այլ տեղ։ Կոմիտասը համոզված է եղել, որ եթե այնտեղից դուրս գա, իր հետ մի բան կպատահի: Վարդապետը համաձայնել է հիվանդանոցից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ թերթերը գրել են երիտթուրքերի դատապարտման մասին։

Կոմիտասն իր ստեղծագործական ճանապարհի սկզբում միշտ ասում էր, որ հայկական արվեստը պետք է ներկայացնել արտասահմանում, սակայն ավելի ուշ նա հրաժարվում էր այդ տեսակետից։

Սկզբում նա հավատում էր, որ եթե աշխարհը ճանաչի մեզ, մեր մշակույթը, դա մեզ կօգնի ու կպաշտպանի։ Նման բովանդակություն պարունակող նամակներ է գրել Արշակ Չոբանյանին, այդ նամակները պահպանվել են։ Բայց ավելի ուշ Կոմիտասը համոզվել է, որ աշխարհը որքան էլ բարձր գնահատի քո արվեստը, երբ գործը հասնում է քաղաքականությանը, շահին, կարող է աչքերը փակել ամեն ինչի վրա և թողնել, որ ազգդ վերացնեն:

Հենց այդ պատճառով էլ 1931 թվականին (մահվանից չորս տարի առաջ), երբ երգահանը հարցազրույց է տվել փարիզյան կլինիկայում, ասել է. «Պետք չէ ոչ ոքի ցույց տալ մեր արվեստը, երգեք ձեր տանը, մյուսներն ականջներ ունեն, որ լսեն, և աչքեր ունեն, որ տեսնեն»։

Նույն հարցազրույցի ընթացքում նրան հարցրել ենո՞վ տեր կկանգնի հայկական մշակույթին, եթե ինքը վարդապետն այլևս ի վիճակի չէ դա անել, Կոմիտասն ասել է. «Այն ազգը, որը ծնել է ինձ ու ինձ նման մարդկանց, միշտ էլ կծնի նորերին։ Միշտ կթվա, թե ազգը կործանման եզրին է հայտնվել, բայց կգա մեկը, ով պետք է, և նա կփրկի իրավիճակը»։

Հայոց լեզու

Հայաստանի անկյուններից մեկը

Հայաստանի չբացահայտված ու գողտրիկ անկյուններից մեկը Ախուրյանի վերնահովիտն է՝ անդնդախոր կիրճերով, գետերով, ձյունապատ լեռներով, ինչպես և հազվադեպ բուսական ու կենդանական աշխարհով:
Վերջին տարիներին Արփի լիճ ազգային պարկի տարածքում Սև արագիլներին լուսանկարեցին, տեսանկարեցին ու նույնիսկ բուժեցին ու բնություն վերադարձրին:  Իսկ որոշ սպիտակ արագիլներ արդեն գրանցում ու անձնագիր ունեն Ծաղկուտ գյուղում:

Եթե քայլարշավի սիրահար ես, Հայաստանի չբացահայտված ու գողտրիկ անկյուններից մեկը՝ Ախուրյանի վերնահովիտն անփոխարինելի է իր  անդնդախոր կիրճերով, գետերով, անտառներով, ինչպես նաև հազվադեպ բուսական ու կենդանական աշխարհով: Աստեղ է բնադրում չափազանց զգուշավոր Սև արագիլը, որը գրանցված է Կարմիր գրքում:

Հայոց լեզու

Հայաստանի խորհրդանիշները

Հայաստանի պետական դրոշ

Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքով (1990 թվականին օգոստոսի 24-ին), որը Հայաստանի առաջին Հանրապետություն 1919 թվականին ընդունած դրոշն է։
2006 թվականին հունիսի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» նոր օրենք։
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։
Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2-է, որի պահպանմամբ կարող է օգտագործվել ցանկացած չափի դրոշ։

Հայաստանի պետական զինանշան

«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է 1992 թվականին ապրիլի 19-ին, որով վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը (1919 թվականին)։ 2005 թվականի նոյեմբերին 27-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներից հետո 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևի ձախում՝ Բագրատունիների, վերևի աջում՝ Արշակունիների, ներքևի ձախում՝ Արտաշեսյանների, ներքևի աջում՝ Ռուբինյանների զինանշանները։
Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
Զինանշանի հիմնական, գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորություննե րի զինանշաններինը՝ վերևի ձախում ու ներքևի աջում՝ կարմիր, վերևի աջում ու ներ քևի ձախում՝ կապույտ, կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։
Զինանշանի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։

Հայաստանի Հանրապետության օրհներգը

Մեր Հայրենիք
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

«Մեր Հայրենիքը», սահմանել է Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն 1991 թվականի հուլիսի 1-ին՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը (1919 թվականին)։
Սահմանվել են նաև պետական պարգևներ՝ շքանշաններ, մեդալներ և պատվավոր կոչումներ, այդ թվում՝ Հայաստանի բարձրագույն պետական պարգևը՝ Ազգային հերոսի կոչումը, և «Հայրենիք» շքանշանը։

Հավերժության Նշան

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ

Հայկական հավերժության նշանը հայ մշակույթի ամենանշանակալի տարրերից է։ Եկեղեցական հնագույն զարդանախշերից մինչեւ մեր օրերը հարատեւած այս նշանը հաճախ կարելի է տեսնել ժամանակակից խորհրդանշանների եւ տարբեր ընկերությունների լոգոների վրա։ Այն համարվում է նաեւ արեւի նշան։

ԱՅԲՈՒԲԵՆ

Հայաստանի խորհրդանիշների շարքում այն, թերեւս, ամենաառանձնահատուկն է, հայության ինքնության ձեւավորման գործում մեծագույն դերակատարում ունեցածը։ Ըստ ավանդության՝ հայոց այբուբենի 36 տառը որպես Աստծո պարգեւ է շնորհվել Մեսրոպ Մաշտոցին։ Հայկական այբուբենը շարունակաբար եւ գրեթե անփոփոխ գործածվում է մ.թ. 5-րդ դարից ի վեր։

ԽԱԶԵՐ

Երբ մարդիկ մտածում են երաժշտությունը պատկերող նշանների մասին, հիշում են հնգագիծը, բանալիներն ու նոտաները։ Հայերը, սակայն, ունեին նոտագրության իրենց սեփական համակարգը, որն անվանում էին «խազեր»։ Դարերի ընթացքում այն այնքան բարդացավ, որ մարդիկ մոռացան, թե ինչպես է պետք կարդալ դրանք։ Այնուամենայնիվ, հետագա դարերում համակարգը պարզեցվեց, վերստին կյանքի կոչվեց եւ մինչ օրս ուսուցանվում է Հայաստանում՝ իբրեւ նոտագրության ազգային տեսակ։

ԽԱՉՔԱՐ

Հրաբխային տուֆին փորագրված հայկական խաչքարերը զարդարվեստի բացառիկ օրինակներ են։ Պատմականորեն խաչքարը տեղադրվում էր իբրեւ շիրմաքար, սակայն հաճախ հանդես էր գալիս նաեւ իբրեւ դեկորատիվ տարր կրոնական եւ մշակութային կառույցների համար։

ՎԵՑԹԵՎՅԱՆ ԱՍՏՂ

Հուդայականության հետ կապվող վեցթեւյան աստղը հաճախ է հանդիպում փորագրված հայկական հին խաչքարերին եւ եկեղեցիների պատերին։ Երբեմն այն ուղեկցվում է կենտրոնում տեղակայված հավերժության նշանով։