Քիմիա

Լրացուցիչ հարցեր և վարժություններ

Երկաթին  բնութագրական  չէ  հետևյալ  ֆիզիկական  հատկությունները

1.էլեկտրահաղորդականությունը

2.մետաղական  փայլը

3.սովորական  պայմաններում  հեղուկ  վիժակը-բնութագրական չէ

4.ջերմահաղորդականությունը     

2.Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,

Ա.Խմելու սոդա-Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ է,բյուրեղային է

Բ.Երկաթ-Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի                                    

Դ.Ջուր–Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն

Գ.Քացախ-Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի                                                                             Տարբեր  նյութերի  ֆիզիկական հատկությունների  ուսումնասիրություն:

Տնային առաջադրանքներ`
Սովորել`էջ 18-25,վարժ.էջ 26

Ինչ է դիտարկումը: Դիտարկումը երբ կլինի արդյունավետ:

Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այնուսումնասիրելու նպատակով:Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումներինպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն էկուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրումօրինաչափություններ:

Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:

Ինչով են տարբերվում վարկածը և եզրակացությունը:

Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը:

Ինչ է փորձը:

Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում էփորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի(experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»):

Ինչ կառուցվածք ունի բոցը:

Բոցը կազմված է երեք գոտուց: Բոցի ներքին մասը մյուսներին համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում ածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը:

Բոցի որ մասում պետք է պահել փորձանոթը նյութը տաքացնելիս: