Ֆիզիկա

Մեխանիկական շարժում

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժումը:-Մեխանիկական շարժում կոչվում է որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմնի նկատմամբ

2.Բերել օրինակնկեր:-ձեռքի շարժում, քայլել, վազել:Երբ փոխվում է դիրքը մեկ այլ նարմնի նկատմամբ:

3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:Այն մարմինը, որի նկատմամբ այլ մարմին փոխում է իր դիրքը,կոչվում է հաշվարկման մարմին:

4.Ինչն են անվանում նյութական կետ:-Նյութական կետ է համարվում զանգված ոււնեցող այն մարմինը, որի չափերը անվերջ փոքր են այլ մարմինների կամ հեռավորությունների համեմատ:Այն մարմինը,որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել,կոչվում է նյութական կետ:

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ:-այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ:

6.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում ոչ:-նյութական կետ կարելի է համարել այն դեպքում, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել:

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ,որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ,իսկ որոշ շարժումների դեպքում՝ոչ:

7.Ինչն են անվանում շարժման հետագիծ:Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը,որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում:

8.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:Հետագծի երկարությունը,որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում,կոչվում է անցած ճանապարհ:

9.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:-Մարմնի հետագիծն այն գիծն է,որով շարժվել է մարմինը,իսկ մարմնի անցած ճանապարհն որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է: