1. Տրված դարձվածքները գրել հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ անել:
Համեմատել տրված ու ստացված տեքստերը:
Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:
Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:
Մարդու խելքը գնում է աչքի չընկնելու գաղափարը,ու նա խելքին փչածը վերածում է աչքի չընկնելու դարձնող գլխարկի ,աչքի չընկնող մարդու մասին:Իսկ բնությունն այդ ցավին դարման է գտել:Նա ներկում է իր խելքին փչած էակներին,պաշտպանական գունավորում տալիս,որ թշնամիները նրանց չնկատեն:Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է:Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:
2. Տրված բառերը բաժանել բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր=սահման+ա+դնել, զմրուխտափայլ=զմրուխտ+ա+փայլ, կանխավճար=կանուխ+ա+վճար, սնափառ=սին+ա+փառ, բաղաձայնբաղ+ա+ձայն, պարտատեր=պարտ+ա+տեր, կենսախինդ=կենս+ա+խինդ, ջրամուկ=ջուր+ա+մուկ,արևամանուկ=արև+ա+մանուկ, ձեռագործ=ձեռք+ա+գործ, նորամուտ=նոր+ա+մուտ:
ա շարքի բառերը բարդ բառեր են և կազմված են 2արմատից և ա հոդակապով:
բ) Կենարար=կենս+արար, կենսուրախ=կենս+ուրախ, զուգընթաց=զույգ+ընթացք, ջրկիր=ջուր+կրել, ջրհեղեղ=ջուր+հեղեղ, բանբեր=բան+բեր, քարտաշ=քար+տաշել, տնպահ=տուն+պահել, լուսնկա=լուսին+կա, մթնկա=մութն+կա, ձնծաղիկ=ձույն+ծաղիկ, ռնգեղջյուր=ռունգ+եղջյուր, քարափ=քար+ափ, մոլեռանդ=մոլ+եռանդ, հրձիգ=հոր+ձիգ, ակնհայտ=ակն+հայտ:
3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:
Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
Գունաթափ,միայն այս բառն ա հոդակապով է:
4. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր :Օրինակ`
սառ- սարսռոտ, սարսռալ, սարսռազդու:
Թիռ_թրթիռ, բառ_բարբառ, գիռ_գրգիռ, մուռ_մրմուռ: