Լրացուցիչ հարցեր և վարժություններ
Երկաթին բնութագրական չէ հետևյալ ֆիզիկական հատկությունները
1.էլեկտրահաղորդականությունը
2.մետաղական փայլը
3.սովորական պայմաններում հեղուկ վիժակը-բնութագրական չէ
4.ջերմահաղորդականությունը
2.Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,
Ա.Խմելու սոդա-Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ է,բյուրեղային է
Բ.Երկաթ-Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի
Դ.Ջուր–Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն
Գ.Քացախ-Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի Տարբեր նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություն:
Տնային առաջադրանքներ`
Սովորել`էջ 18-25,վարժ.էջ 26
Ինչ է դիտարկումը: Դիտարկումը երբ կլինի արդյունավետ:
Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այնուսումնասիրելու նպատակով:Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումներինպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն էկուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրումօրինաչափություններ:
Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:
Ինչով են տարբերվում վարկածը և եզրակացությունը:
Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը:
Ինչ է փորձը:
Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում էփորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի(experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»):
Ինչ կառուցվածք ունի բոցը:
Բոցը կազմված է երեք գոտուց: Բոցի ներքին մասը մյուսներին համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում ածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը:
Բոցի որ մասում պետք է պահել փորձանոթը նյութը տաքացնելիս: