1.Ավատատիրություն. համեմատություն համաշխարհային փորձի հետ։
1.Ավատատիրության հաստատումը Հայաստանում, հասարակական գործընթաց Մեծ Հայքի թագավորությունում (4-5-րդ դարեր)։ Այդ անցումային դարաշրջանում նման գործընթաց տեղի էր ունենում նաև հարևան երկու աշխարհակալ տերություններում՝ Հռոմեական կայսրությունում և Սասանյան Պարսկաստանում։ Մի քանի հազարամյակ Մերձավոր Արևելքում իշխող ստրկատիրական հասարակարգը քայքայվում էր՝ իր տեղը զիջելով ավատատիրական հարաբերություններին:
Հայկական ավատատիրության առանձնահատկությունն այն էր, որ, ի տարբերություն արևմտաեվրոպական ավատատիրության՝ Հայաստանում հողային ավատը պատկանում էր ընտանիքին և ոչ թե անհատին։ Ավատի սեփականատեր Հայաստանում դառնում էր ԸՆՏԱՆԻՔԻ, գերդաստանի կամ ավելի ճիշտ՝ ՏՈՀՄԻ ավագը, որը կարող էր լինել ոչ թե տվյալ վախճանված ավատատիրոջ որդին, այլ ՏՈՀՄԻ կողմնային ճյուղի ավագը, որը տվյալ պահին ավագն էր ամբողջ ՏՈՀՄՈՒՄ
2.Ավատատիրական աստիճանակարգություն։
2.Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ ենթակայության համակարգ՝աստիճանակարգություն:Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը:Հաջորդ խոշոր նախարարներն էին՝բդեշխները,ապա՝գործակալ նախարարները:Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր լամ տանուտեր:V դ. վերջին Վահան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը:Մարզպանական Հայաստանը կոչվում էր նաև Տանուտերական Հայաստան:Ինչպես թագավորական այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին:Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը:
Աղբյուրը՝Հայոցպատմությանդասագիրք, 7-րդ դասարան: