Տնային աշխատանք
1. . Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում)-ը շարունավում է: Դա (կասեցնել)-ը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ—որ (նշաններ)-ն: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք)-ն որ առանց կենդանիների իրենց (կյանք)-ն անգույն ու անհրապույր կլինի: Այդ մասին կարող են ասել այն (որորդներ)-ն, որոնք (զենք)-ը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր)-ը ու (ժամանակ)-ն չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք)-ը դիտելու համար:
Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը հոդը կարող է ն—ով փոխարինվել, երբ հոդն են ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը հոդը կարող է ն—ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:
2. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող,(երկնասլաց) մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող (կոնանման) զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված (ժայռապատ) գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է (քարածածկ): Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ (խոտառատ) արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս—արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից: