Հայոց լեզու

1.Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով
Գույնը մարդու կյանքում
Գույնը մարդու կյանքում ունի մեծ նշանակություն։Ամեն ինչ մարդը ընկալում է յուրովի և գույնը նպաստում է դրան։ Արևի վառ գույնը կարծես բաձր տրամադրություն է ստեղծում իր ոսկեգույն ու դեղին երանգների շնորհիվ։ Ամեն մեկի մոտ գույնն ու իր երանգները յուրովի են ազդում։ Օրինակ երկնքի երկնագույն երանգը ինձ վրա հանգստացնող ազդեցություն է թողնում:Կարծում եմ, ամեն մարդու մոտ էլ տրամադրության որոշակի փոփոխություն է լինում իր հագած հագուստի գույնից, կամ իրեն շրջապատող տարացքի գունազարդումից։ Գույների ճիշտ համադրությունը առավել ճիշտ և զգայուն են ընկալում նկարիչները։ Նրանք գույնի միջոցով կարողանում են արտահայտել իրենց տրամադրությունը և ակամային դա հասանելի դարձնել հանրությանը։ Երևի երբեք չկարողանամ պատկերացնել աշխարհն առանց տաք ու սառը գույների, որոնք խոսում են առանց բառերի։

2. Թարգմանել որևէ նյութ՝ 1, 2, 3, 4
Легенд о Бермудском треугольнике, пожалуй, не меньше, чем о богах Древней Греции. Считается, что этот район Саргассова моря в Атлантике чрезвычайно опасен. Здесь происходят аномальные явления и бесследно исчезают морские и воздушные суда.

Թարգմանություն

Հավանաբար, ավելի քիչ լեգենդներ կան Բերմուդյան եռանկյունու մասին, քան Հին Հունաստանի աստվածների մասին: Ենթադրվում է, որ Ատլանտյան օվկիանոսի Սարգասսո ծովի այս տարածքը ծայրաստիճան վտանգավոր է: Այստեղ անոմալ երևույթներ են տեղի ունենում, իսկ նավերն ու օդանավերը անհետանում են առանց հետքի: