Հայոց լեզու

1. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով (լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվել (գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր լեզու (լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվել (բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսել են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

2. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար(հեկտար) անտառներ(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար (դոլար): Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է(ստեղծագործություն) ցուցադրվել (ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճներում (դահլիճ) հայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրում էին(ապրել) հարյուր տասնինը վայրի ցլեր (ցուլ ) որոնցից(որ) չորսը պահվել են (պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցլերը (ցուլ) կա՛մ արգելանոցներում են ապրել(ապրել), կա՛մ ազատ արածել են (արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ էր (եմ):

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածել են(արածել) ավելի քան հազար հինգ հարյուր ցլերից (ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձիներ(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր (կենդանի) են ապրում:

Կենսաբանություն

Նախակենդանիների առաջացած հիվանդություններ
Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։

Ինֆուզորիաների չափերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման, հատիկավոր շերտից։ Շարժման օրգանելները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս։ Սեռական պրոցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները։ Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ։

Սովորաբար մանրադիտակային չափի (տրամագիծը՝ մինչև 50 մկմ) կենդանիներ են։ Կան նաև «հսկա» ամեոբաներ։ Pelomixa binucleata-ի մեծությունը հասնում է 3 մմ։ Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք։ Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ։ Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրով լճակների հատակում, տիղմի մեջ։ Նա նման է փոքրիկ (0,2-0,5 մմ), հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը

Մալարիա, նախկինում նաև հայտնի էր «ճահճային տենդախտ» անվամբ վարակիչ հիվանդություն, տրանսմիսիվ (ինֆեկցիոն փոխանցման ուղի արյան միջոցով) փոխանցման ուղիով ինֆեկցիոն հիվանդություն, որը տարածված է առավելապես ճահճային գոտիներում։ Տարածվում է Anopheles ցեղի մոծակների կողմից։ Հիվանդությունը արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (փայծաղի չափերի մեծացում), հեպատոմեգալիայով(լյարդի չափերի մեծացում) և անեմիայով (սակավարյունություն)։ Բուժվում է քինին ալկալոիդով, որը ստանում են քինածառի կեղևից։ XXIդ. սկզբից հիվանդությունը կազմում էր տարին 350-500 մլն դեպք, դրանցից 1.3-3 մլն վերջանում են վահվան դեպքով: 85-90% դեպքերում ախտահարման դեպքերը ընթանում էին Աֆրիկայի Սահարայի հարավային հատվածներում երեխաների մոտ մինջև 5 տարեկան:

Ժանտախտ, վարակիչ հիվանդություն, որը հարուցվում է Yersinia pestis բակտերիայով։ Ախտանշաններից են տենդը, թուլությունը և գլխացավը։ Սովորաբար այն սկսվում է հարուցչի ազդեցությունից հետո մեկից յոթ օրվա ընթացքում։ Բուբոնային ձևի ժամանակ առկա է ավշային հանգույցների մեծացում, սեպտիցեմիկ ձևի դեպքում հյուսվածքները կարող են սևանալ և մահանալ, իսկ թոքայինի դեպքում դիտվում է շնչահեղձություն, հազ և կրծքավանդակի ցավ։