Կարդա՛
Կաղանդի ծառ մը
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե
Բարի տարի ձեզ և բարի պատրանք:
Հեղինակ՝ Զահրատ
1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:
Բանաստեղծությունը Տոնածառ զարդարելու մասին է։
2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:
Կաղանդ-Նոր տարի, Ամանոր
աղվոր-սիրուն, լավ
շտկելու-ուղղելու
բավե-ծայր, սահման
ալ-մուգ կարմիր
խաբկանք-խաբել, խաբվել
պատրանք-ներշնչում
3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:
Իմ կարծիքով Ամանորը կարևոր է նշել, որովհետև երեխաները պետք է երջանիկ լինեն։