Հայոց լեզու

Դասարանում

Ընտրի՛ր վերնագրերից մեկը և գրի՛ր շարադրություն

  • Տարեմուտի մտքեր
  • Ետ մի՛ նայիր
  • Հրաշքի սպասելիս
  • Երբ մոտենում է Ամանորը

Երբ մոտենում է Ամանորը
Ամանորը կարծում եմ շատերի ամենասիրելի տոնն է։ Երբ մոտենում է ամանորը , մարդկանց տրամադրությունը ինքնըստինքյան բարձրանում է, մարդկանց մեջ մտնում են դրական լիցքեր։ Այդ օրերին ամեն ինչ տրամադրում է ժպտալուն ՝ զարդարված տներ, դպրոցներ, ամանորյա երաժշտություն, ֆիլմեր։ Ամանորին բոլորը ստանում են նվերներ, դա էլ մի մեծ պատճառ է, որպեսզի սիրենք այս տոնը։ Ամենից շատ սիրում եմ, երբ Ամանորին մնում է հինգ րոպե և թվում է, թե այդ հինգ րոպեն տևում է ավելի երկար, քան ամբողջ տարին։ Երբ Ամանորին մնում է մեկ ամիս արդեն, սկսում եմ հաշվել օրերը։ Ամանորին իմ ամենասիրելը պահը տոնածառի զարդարումն է։ Երբ տոնածառը արդեն պատրաստ է, տրամադրությունս մի քանի անգամ բարձրանում է։Ամանորը սիրելու համար պատճառներն անվերջ են։