Գործնական աշխատանք `Խառնուրդներից մաքուր նյութերի ստացւոմը: Երևանի քարհանքից բերված կերակրի աղի մաքրումը:Կերակրի աղի մաքրումըՍարքավորումներ` Լաբորատոր կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի թուղթ, ապակե ձող, կոլբ, ճենապակյա թասԱզդանյութեր`կերակրի աղ, ջուրԲաժակում լցրեք աղտոտված կերակրի աղը և վրան ավելացրեք ջուրը, խառնեք ապակե ձողի միջոցով: Ինչպիսի՞ խառնուրդ ստացաք: Ստացված պղտոր հեղուկը ֆիլտրեք: Չլուծվող մանր մասնիկները հեղուկից բաժանելու նպատակով օգտագործում են չսոսնձված ծակոտեն թուղթ, որից և պատրաստում են ֆիլտր:Ֆիլտրի թղթի պատրաստումը պատկերված է նկարի վրա: Աղի պղտոր լուծույթը ֆիլտրի վրա լցրեք ապակե ձողի վրայով, որի ներքին ծայրն ուղղեք դեպի ձագարի պատը, հեղուկի շիթը պետք է ուղղվի ձագարի պատին: Ինչպիսի՞ խառնուրդ է ստացված ֆիլտրատը:Ստացված Ֆիլտրատը լցրեք գոլորշացման ճենապակե թասի մեջ, որը տեղադրեք կալանի օղի վրա: Օղի տակ տեղավորեք ու վառեք սպիրտայրոցը այնպես, որ բոցի արտաքին մասը թասի հատակին հպվի, և լուծույթը տաքացրեք: Հեղուկ մերթ ընդ մերթ խառնեք ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասի մեջ լուծույթը թանձրանա, տաքացումը դադարեցրեք ու թողեք այնքան, մինչև հեղուկն ամբողջությամբ շոգեհանվի, և առաջացած աղի բյուրեղները լրիվ չորանան:Ստացված աղը համեմատեք այն աղի խառնուրդի հետ, որը ձեզ տրամադրված էր սկզբում:
Բացատրություն
Սկզբում խառնեցինք կեղտոտ կերակրի աղը և ջուրը։ Ստացվեց անհամասեր խառնուրդ։ Հետո վերցրեցինք ֆիլտրի թուղթը և մաքրեցինք փորձանոթի միջոցով։