Ամեն օր, դպրոցից տուն դառնալիս, երեխաները մտնում էին Հսկայի այգին խաղալու:
Դա մի մեծ ու գեղեցիկ մի այգի էր` փափուկ կանաչ խոտով:
Թռչնակները թառում էին ծառերին և երգում այնքան ախորժալուր, որ երեխաները , խաղերը մոռացած, նրանց էին լսում:
Բայց մի օր Հսկան տուն վերադարձավ: Նա հյուր էր գնացել իր ընկերոջ` Կոռնուելի Մարդակերի մոտ:
Երբ նա տեղ հասավ, տեսավ իր այգում խաղացող մանուկներին:_Ինչ գործ ունեք այստեղ,- գոռաց նա զարհուրելի ձայնով ու երեխաները փախան
Իմ այգին իմ սեփականությունն է, -գոչեց Հսկան,- և թող բոլորն իմանան, որ բացի ինձնից ոչ ոքի թույլ չեմ տա այստեղ խաղա:Եվ նա բարձր պարիսպ կանգնեցրեց այգու 4 կողն ու ցուցանակ կախեց.
Մուտքն արգելված է.
Շատ եսամոլ էր այս Հսկան:Աղքատ երեխաները այլևս խաղալու տեղ չունեին:
Հետո եկավ գարունը , և ամենուրեք փոքրիկ բողբոջներ ու թռչնակներ հայտնվեցին: Միայն Եսամոլ Հսկայի այգում տնօրինում էր Ձմեռը:
Օրերից մի օր խոտերի միջից մի գեղեցիկ ծաղիկ հանկարծ գլուխը հանեց, բայց հենց որ նկատեց ցուցանակը, այնքան վշտացավ երեխաների համար, որ իսկույն նորից թաքնվեց հողի տակ ու քուն մտավ:
Գարունը մոռացել է այգին,- գոչեցին նրանք,- ուստի մենք կլոր տարին այստեղ կապրենք:
Կարկուտը դադարեց ծեծել տանիքը, իսկ Հյուսիսային Քամին այլևս չոռնաց, ու դրա փոխարեն կիսաբաց պատուհանից անուշ բուրմունք թափանցեց ներս:
Իրականում դա մի փոքրիկ կանեփահավ էր ճռվողում, բայց Հսկան այնքան վաղուց չէր լսել իր այգում երգող թռչնակի, որ նրան թվաց, թե աշխարհում երբեք ավելի սքանչելի բան չի լսել:
Միայն մի անկյունում էր` դեռ իշխում էր Ձմեռը: Դա այգու ամենահեռավոր անկյունն էր, որտեղ մի մանչուկ էր կանգնած:
Հսկան թիկունքից անշշուկ մոտեցավ տղային, քնքշորեն ափն առավ նրան ու նստեցրեց ծառին
Այսուհետև սա ձեր այգին է , փոքրիկներ,- ասաց Հսկան,- մի մեծ կացին առավ ու խորտակեց պարիսպը:
Իսկ ուր է ձեր փոքրիկ ընկերը, որին ես ծառը բարձրացի,- հարցրեց Հսկան:նա այդ տղային բոլորից շատ էր սիրում, քանի որ մանչուկը համբուրել էր նրան
Տարիներն անցնում էին , և Հսկան ավելի ու ավելի էր ծերանում ու թուլանում: Նա այլևս մանուկների հետ խաղալու ուժ չուներ, այնպես որ նստում էր բազկաթոռին ու նայում, թե ինչպես են խաղում երեխաներն ու հիանում էր իր այգով:—
Հանկարծ Հսկան աչքերը սկսեց տրորել, նայել ու նայել, կարծես հրաշք տեսած լիներ: Եւ իսկապես, հրաշալի տեսարան էր բացվել: Այգու ամենահեռավոր անկյունում մի ծառ ամբողջովին ծաղկել էր ու ծածկվել չնաշխարհիկ սպիտակ ծաղիկներով: Ծառի ճյուղերը ոսկուց էին և նրանցից կախված էին արծաթե մրգեր, իսկ նրանց տակ կանգնած էր տղան, ում Հսկան ամենից շատ էր սիրում:Ուրախությունից իրեն կորցրած Հսկան ցածխ վազեց աստիճաններով ու այգի մտավ: Նա ուղղակի խոտերի վարյով շտապեց դեպի տղան: Բայց երբ մոտեցավ, նրա դեմքը շառագունեց զայրույթից ու հարցրեց.-Ով է հանդգնել քեզ վիրավորել:’Տղայի ափերի մեջ նա տեսել էր երկու մեխի հետք, երկու մեխի հետք էլ ոտքերին կար:-Ով է հանդգնել վիրավորել քեզ,- գոչեց Հսկան,- ասա, որպեսզի առնեմ մեծ թուրս ու սպանեմ մեղավորին:
Մանուկը ժպտաց Հսկային ու ասաց.— Մի օր դու ինձ թույլ տվիր խաղալ քո այգում, իսկ այսօր ես քեզ կտանեմ իմ այգին, որ կոչվում է Դրախտ:
Day: 09.12.2020
Հայոց լեզու
1.Փակագծում տրված գոյականները գրել համապատասխան հոլովով:
Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի (ջրեր) ալիքների (ալիք) կապտականաչավուն լուսարձակումների(լուսարձակում) տեսքովտեսք): Ծովային լուսարձակումների(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի(բույսեր), այնպես էլ.. կենդանիների(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի (արև) էներգիան լուսային էներգիայի (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա) ռեակցիայի հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն) ջերմության արտադրությամբ(արտադրություն):
2. . Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:
Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում
Ստոկհոլմի թագավորական գրադարանում կա շախմատին նվիրված հիսուն հազար գիրք:
Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)
Մեր շուրջը՝ օդի, ջրի, հողի մեջ ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)
Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակներ)
Նույնիսկ մանրէների անթիվ բանակներ չեն կարող կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակներ)
Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)
Բույսերը կազմված են հատուկ թունավոր նյութերից, որոնք անտեսանելի մանրէները ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)
Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր կան: (հյութը):
Բույսերի հյութը հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր ունի: (հյութը):
3. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:
Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:
Բահով էր փորել այդ հսկա փոսը:
Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:
Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:
Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:
Գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները ցույց են տալիս,որով կատարվում է գործողությունը: