Կենսաբանություն

Մերկասերմեր

Մերկասերմեր, բույսերի թագավորության 13—14 բաժիններից մեկը։ Սերմերը զարգանում են կոներում։ Ժամանակակից բոլոր տեսակները փայտատու բույսեր են, որի գերակշռող մասը ծառերն են, թեև կան նաև թփեր։ Տիպիկ ներկայացուցիչներն են՝ մայրի, նոճի, փշատերևազգիներ, գիհի, խեժափիճի, եղևնի, սոճի, սեքվոյա, Կենի և Agathis australis։ Մերկասերմերը վայրի ձևով աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Հաճախ այս բույսերն աճում են այլ բուսատեսակների կողքին, օրինակ՝ այնպիսի բիոմներում, ինչպիսին է տայգան։ Մերկասերմերի փայտը ներառվում է «փափուկ» տեսակի մեջ։

Գրականություն

Տնային աշխատանք

1.Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում: Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Տղան ուզում է ասել, որ նա բնության նման պարզ և մաքուր չէ, որովհետև ձևացնում էր, որ կարդում է, այնինչ պարզապես չէր ուզում օգնել հորը գտնել խոզերին։
2. Բացատրի՛ր վերնագիրը:
Պատմվածքը կոչվում է <>, որովհետև ամեն մի մարդ իր հացի փողը, պետք է ազնիվ աշխատի։
3. Բնութագրի՛ր տղային՝ մեջբերելով համապատասխան հատվածներ պատմվածքից:
Միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։

4. Բացատրի՛ր բառերը՝ քիվ, ակ, գողունի, կլանչոց, կածան, խաշամ, տիղմ:
քիվ-հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից
ակ-Ջրի ակունք
Գողունի-Գողացված, գողությամբ ձեռք բերված:
կլանչոց-Շան աղիողորմ հաչոց, կաղկանձյուն
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ
խաշամ-խաշամի,Նույնն Է՝ Խազալ:
տիղմ-Հանքային կամ օրգանական նյութերից առաջացած կպչուն նստվածք ջրերի (ծովերի, գետերի, լճերի) հատակին կամ ճահիճներում:
5. Ինչո՞ւ էր հոր համար կարևոր, որ տղան գիրք կարդա և լավ սովորի:
հոր համար կարևոր էր, որ տղան լավ սովորի, որովհետև նա ուզում էր, որպեսզի իր տղան ունենա լավ աշխատանք։

Հայոց լեզու

Դասարանում

Ընտրի՛ր վերնագրերից մեկը, գրի՛ր շարադրություն

  • Անձրևից հետո

  • Մենք 21-րդ դարում ենք ապրում

  • Ապագան սկսվում է այսօր

  • Հասարակական կարծիքը նաև սխալ է լինում

  • Արվեստի ազդեցությունը մարդու վրա

    Անձրեցից հետո

Սիրում եմ աշնային ու գարնանային գիշերների անձրևը` փոփոխական, երբեմն սպասված, հաճելի, լուսնային, հանգստացնող, ցուրտ, երկարատև, մտածելու տեղիք տվող անձրևը: Սրա հետևանքը երևում է առավոտյան, երբ պատուհանից նայում ու տեսնում եմ ինչ-որ ջրափոսեր, որոնք ցամաքում են մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ ինչքան ուզում ես ման արի ջրերի միջով (սիրածս «մասնագիտությունն» է): Ոչ ոք քեզ ոչինչ չի ասի, որովհետև այդ «ասողն» էլ է ստիպված քայլում նույն տարածքով: Երբ անձրև է գալիս իր հետ բերում է բոլորի մուսան: Ու բոլորը սկսում են ստեղծագործել հենց այն ժամանակ, երբ անձրև է գալիս: Այդ սովորությունը, կարծում եմ` ինձ չի վերաբերում, բայց ծանոթներիցս շատերն են ասել այդ մասին: