Հայոց լեզու

Տնային աշխատանք
1.Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):
Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:
Խուսափել ումի՞ց ընկերոջից, եղբորից, մարդկանցից: Խուսափել ինչի՞ց հանդիպումից, զրույցից, հարցուփորձից:
2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):
Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:
Տարվել ումո՞վ երեխայով, աշակերտներով, ընկերներով: Հետաքրքրվել ինչո՞վ գրականությամբ, մեքենայով, սպորտով:

3. Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից:

Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ:

Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել:

Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին:

Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց:

Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր:

Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը,որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ:

Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը:

Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով:

Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մի անգամ մեծ

իրարանցում սկսվեց:

Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը:

Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից:

Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ, ուր պիտի գնա:

Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր:

Ֆիզիկա

Հարցեր

1.Որ մեծությունն է կոչվում նյութի խտություն
Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

2.Ինչպես է որոշվում նյութի խտությունը:
Խտությունը հավասար է զանգվածը հարաբերած ծավալի։

3.Ինչ միավորներով է արտահայտվում նյութի խտությունը:
Արտահայտվում է կգ/մ3 կամ գ/սմ3:

4.Ինչպես կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը:
Ծավալը հավասար է զանգվածը հարաբերած խտությանը։

5.Ինչպես կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:
Զանգվածը հավասար է ծավալի և խտության արտադրյալին։