Գրականություն

Ընտրել ամանորյա բանաստեղծություններից մեկը, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել:

Համո Սահյան
Խոսք Նոր տարվա
Դու երազների կանչով ես գալիս
`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն
,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս
,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն
:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ
,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում
,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ
:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես
,
Մեզ արևների տենչին հասցրու
,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես
,
Արհավիրքները տար մեզնից հեռու
:
Դու խաղաղության կանչով ես գալիս
,
Եվ խոստումնալից,
և անխրատական
,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք
,
Որ հավերժանա մարդն արարչական
:

Գրականություն

Կարդա՛ Ստ. Զորյանի ,,Եղևնին,, պատմվածքը:

Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:
Իմ կարծիով գաղափարը նրանում է, որ պետք չէ գողանալ եղևնին, այլ պետք է թողնել որպեսզի, տեսնել թե ինչպես է եղևնին ծաղկում,
և մեծանում։

Կենսաբանություն

Ծաղկավոր բույսեր բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում:

Պատմություն

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը:
Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:
Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար):
Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների:
Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին:
Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք:
Այդ բաժանումը տեղի է ունեցել VII դարում՝ Մահմեդ մարգարեի մահից հետո, երբ որոշվել է նրա հաջորդին ընտրելու սկզբունքը: Ըստ սուննիների՝ առաջնորդը պետք է ընտրվեր ողջ համայնքի համաձայնությամբ, իսկ շիաները պաշտպանում էին Մահմեդի դստեր ամուսնու՝ Ալիի և նրա սերունդների ժառանգական իրավունքները:
622 թ-ին Մահմեդը Մեքքայից գաղթել կամ փախել է Մեդինա: Օմար I խալիֆի օրոք (634–644 թթ.) այդ իրադարձության օրը հայտարարվել է Մահմեդական օրացույցի՝ հիջրայի (հայերեն՝ փախուստ, գաղթ) տարեգլուխ: Հիջրայի տարին դարձել է մահմեդական թվականության սկիզբը: Հիջրան լուսնային օրացույց է, որի տարին ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրերով:
XVIII դարում մահմեդականության մեջ առաջացել են միստիկական հոսանքներ, որոնցից ամենահզորը սուֆիզմն է (միստիկական սիրո միջոցով Աստծուն ճանաչելու ու նրա հետ միավորվելու տեսություն), որն արտացոլվել է նաև գրականության և արվեստի մեջ:
Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլուր:
Մահմեդականությունը 28 երկրների պետական կրոնն է:

Հայոց լեզու

Դասարանում

Գրաբարը դարձրու աշխարհաբար։
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևներն անցան ու գնացին, մեկնեցին։ Ծաղիկները բացվեցին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում։ Թզենին արձակվեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը իրենց հոտը տվեցին։ Վեր կաց արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և արի դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և արա անպես, որ լսեմ քո խոսքը որովհետև, քո խոսքը քաղցր է, և քո տեսքը գեղեցիկ։

Հանրահաշիվ

1․Ճիշտ է արդյո՞ք այս բանաձևը`(l+d)2 = d2+2dl+l2

  • Ոչ
  • Այո●

2․Հավասարության մեջ ի՞նչ թիվ պետք է լինի բազմակետերի փոխարեն՝

(5z−5)(5z+5) = 25z2−25

3․Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը: Աստիճան բարձրացնելիս՝ (16+b)² ստացվում է՝

  • 256+16+b+b2
  • 256+b2
  • 256−32b+b2
  • 256+32b+b2

4․ 0.36−p2 քառակուսիների տարբերությունը ներկայացրու արտադրյալի տեսքով: Ինչի՞ է հավասար մի արտադրիչը, եթե մյուսը հավասար է (0.6−p): Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • (p+0.6)●
  • (p−0.6)
  • (0.6−p)
  • բերվածներից ոչ մեկին

5․Բարձրացրու քառակուսի՝ (y−5)2 Պատասխաններից որո՞նք են սխալ:

  • y2−10y+25●
  • y2+25●
  • 25−10y+y2
  • y2+10y+25●
  • y2−25

6․Գտիր (6a−9b)⋅(6a+9b)−36a2 արտահայտության արժեքը, եթե a=2 և b=0.01: Արտահայտության արժեքը հավասար է։

(6a−9b)⋅(6a+9b)−36a2=36a²-81b²-36a²=-81b²