Պատմություն

  1. Թվարկել I-IV դարերի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Վերջիններիս ընտրությունը հիմնավորել;
  2. Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն;
  3. Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով;
  4. Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Կրոնը Հին աշխարհում», «Քրիստոնեության ակունքները և առաքյալները», «Հին Հռոմի ճարտարապետությունը և շինարարական տեխնոլոգիաները», «Վերգիլիոսը և նրա «Էնեական» պոեմը», «Քվինտոս Հորացիոս Փլակոս. հռոմեական գրականության գագաթներից մեկը», «Ճարտասանական արվեստն անտիկ աշխարհում», «Պլինիոս Ավագ. հանրագիտակ գիտնականը», «Պարթև Արշակունիները հայոց գահին», «III դարի հայ – պարսկական պատերազմները», «Տրդատ և Գրիգոր. առասպել և իրականություն»:

1. Հայոց պատմություն կամ հայ ժողովրդի պատմություն, հայ էթնոսի պատմություն, որը ժամանակագրական առումով բաժանվում է մի քանի դարաշրջանների։ Այդ բաժանումն անվանում են պարբերացում։ Ներկայումս Հայոց պատմության պարբերացումը կատարվում է հետևյալ սկզբունքով.
• Հնագույն շրջան — անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը
• Հին շրջան — Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն
• Միջնադար — քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած և ուշ միջնադար):

Հայաստան — I — IV դարում

Պետության բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև
Արտաշեսյանների թագավորության ավարտը համընկավ Հայաստանի մուտքի հետ նոր թվարկություն: Նոր թվարկություն մտավ նաև Արտաշեսյանների ստեղծած Հայկական պետականությունը, որին հաջորդ երկու հազարամյակում դժվարին փորձություններ էին սպասում:
Մ.թ. առաջին 4 -րդ դարերում Հայաստանի պատմությունը ինքնուրունության կորստի և Հայկական թագավորության բաժանումն է երկու հզոր պետությունների, Հռոմի և Պարթևական պետությանը փոխարինած պարսիկների պետության միջև: Դրան նպաստում էր նաև ներքին պառակտումը հենց Հայաստանի ներսում, որտեղ կողմերից մեկը հարում էր ժամանակակից հելլենիստական, իսկ մյուսը ավելի ավանդական իրանիզմին: Այսպիսով, Հայաստանի առջև երկու ուղի կար, կամ կորցնել մշակութային ինքնությունը և լուծվել Հռոմի հետ, կամ էլ բացահայտորեն մտնել Արևելյան աշխարհի կազմի մեջ և կիսել նրա պատմական ճակատագիրը:
Մինչև առաջին հարյուրամյակի սկիզբը Հայաստանի բոլոր թագավորները Հռոմի կողմից թագադրված էին և ենթակա էին Հռոմին: Առաջին հարյուրամյակի երկրորդ կեսին պատկերը փոխվեց: Գահ բարձրացավ Արշակունիների առաջին թագավոր Տրդատը, որը հարում էր Պարթևական թագավորությանը: Իպատասխան դրան, Ներոնը Հայաստան ուղարկեց իր լեգեոնները: Մի քանի տարվա պատերազմները Հռոմին հաղթանակ չբերեցին և նա ստիպված էր ընդունել հայերի հնազանդության սիմվոլիկ արտահայտությունը: Տրդատը համաձայնեց անձամբ ժամանել Հռոմ, որպեսզի Ներոնի ձեռքից ստանա արքայական թագը: Դա հին հայկական դիվանագիտության հաղթանակի վառ օրինակ էր:
Ներոնը մեծ տոնակատարություններ է կազմակերպում հայոց արքայի համար, վերջում էլ թագադրում է նրան, սակայն ոչ մի պարտավորագիր Հայոց արքան իրվրա չի վերցնում: Հակառակը իր հետ բերում է նկարիչների արվեստագետների մի ստվար խումբ և հետ է գանձում հռոմեացիների կողմից ավերված քաղաքների վերականգնման արժեքը:
Պատերազմը Հռոմի և Պարթևական Թագավորության միջև շարունակվեց ամբողջ երկրորդ հարուրամյակի ընթացքում: Հայաստանը հրաժարվում է Տիգրան Մեծի գրաված այլազգի տարածքներից և կենտրոնանում է միայն հայկական շրջանների մեջ:
Այդ ժամանակաշրջանում Հայաստանի մայրաքաղաքը Արտաշատից տեղափոխվեց Նոր Քաղաք, որն էլ հետագայում վերանվանվեց Վաղարշապատ: Այդ քաղաքի ողջ պատմությունն սերտորեն կապված է հայկական եկեղեցու հետ:
301 թ — ին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը և այն համարվեց Հայաստանի պետական կրոնը: Կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Վաղարշապատ և հաստատվեց Էջմիածին տաճարում: Այդտաճարի անունով էլ հետագայում Վաղարշապատը վերանվանվեց Էջմիածին:

Սկսած առաջին հռոմեա — պարսկական պատերազմից և հետագա հարյուրամյակի ընթացքում Հին Հայաստանը միշտ Հռոմի դաշնակիցն է եղել: Սակայն այդ կապն էլ դարձավ Հայաստանի համար կործանիչ, երբ Հռոմը և Պարսկաստանը խաղաղության դաշինք կնքեցին և որոշեցին, որ պետք չէ պահպանել Հայաստանի անկախությունը: Նրանք բաժանեցին հայկական հողերն իրար մեջ և 428 թվականին հին Հայաստանի պետությունը դադարեց գոյություն ունենալուց:

.Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն:
Քրիստոնեություն
Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն
ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
Քրիստոնեություն (հուներենից՝ Χριστός — «օծյալ») — մոնոթեիստական կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:
Քրիստոնեություն բառն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում: Քրիստոնեության գլխավոր հատկանիշներն են՝ միաստվածությունը՝ օրինակարգված Աստվածության միության (միակության) մեջ դրսևորվող դեմքերի՝ Երրորդության (Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված) վերաբերյալ վարդապետությամբ:

Հասկացություն Աստծո՝ ոչ միայն որպես բացարձակ Հոգու, բացարձակ Բանականության և Ամենազորության, այլև բացարձակ Բարու ` Սիրո մասին:
Վարդապետություն մարդկային անձի՝ իբր¨ Աստծո պատկերով և նմանությամբ արարված անմահ հոգևոր գոյության, բոլոր մարդկանց՝ Աստծո առջև հավասար լինելու, ազատ կամքի և աստվածային շնորհի միջոցով Աստծուն միանալու, աստվածային կատարելությանը հասնելու և հավիտենական երանությունը վայելելու վերաբերյալ:
Վարդապետություն նյութի նկատմամբ հոգու լիակատար գերիշխանության մասին: Աստված է նյութական աշխարհի Արարիչը, մարդուն վերապահված է տերը լինել նյութ. արարչության:

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը:
Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը:

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է (իր երկու անխախտելի մասերով՝ Հին կտակարան և Նոր կտակարան), քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին: Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:

Ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Աստված իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մարդու կերպարանքով ուղարկեց աշխարհ՝ ճշմարտությունը հայտնելու մարդկությանը և նրան ազատագրելու մեղքից: Հիսուս Քրիստոսը դրա համար չարչարվեց, խաչվեց, մեռավ խաչի վրա, հոգով իջավ դժոխք և ազատեց հոգիներին, երրորդ օրը հարություն առավ, 40 օր հարություն առած մարմնով երևաց աշակերտներին, նրանց նախապատրաստեց ապագա առաքելության համար, համբարձվեց երկինք: Քրիստոսի երկրորդ գալուստով բոլոր մեռելները հարություն կառնեն, և արդարների համար երկրի վրա կստեղծվի հավիտենական կյանք:
Քրիստոնեությունն առաջացել է մ. թ. I դարի սկզբին՝ Իսրայելի հրեականության և Հռոմեական կայսրության մեջ տարածված բազմաստվածության հետ մրցակցության պայմաններում. II դարի կեսերին այն դարձել է համաշխարհային կրոն: Քրիստոնեության վերջնական հաղթանակի համար էական դեր են խաղացել միաստվածությունը, ավելի ամբողջական ու հստակ արտահայտված բարոյամարդասիրական բովանդակությունը, անդրշիրիմյան կյանքի հեռանկարը, Աստծու առջև բոլորին (նաև ստրուկին) հավասար հայտարարելը, ծիսակարգերի պարզությունն ու մատչելիությունը և այլն:
«Քրիստոնեություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է Իգնատիոս Անտիոքացին (I–II դարեր)՝ Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում:

Քրիստոնեական դավանաբանությունը սահմանվել է IV–V դարերում՝ եկեղեցու հայրերի երկերում՝ Աստվածաշնչի և տիեզերական ժողովների որոշումների հիման վրա: Քրիստոնեության մեջ առանցքային նշանակություն է ունեցել Նիկիայի տիեզերական ժողովը (325 թ.), որն ընդունել է ուղղափառ դավանանքի հիմնական դրույթները՝ Հավատո հանգանակը:
Քրիստոնեական աստվածաբանության համաձայն՝ Հայր Աստվածը, Որդի Աստվածը և Սուրբ Հոգի Աստվածը միասնական՝ մեկ Աստվածության 3 անձեր են՝ Սուրբ Երրորդություն: Նիկիայի տիեզերական ժողովն ամրագրեց Սուրբ Երրորդության Անձերի համագոյությունը, այսինքն՝ նույն բնությանը պատկանելը:
Արարչագործության գլխավոր նպատակը մարդն է, որն արարչության կենտրոնն է և ստեղծվել է Աստծու պատկերով և նմանությամբ: Ադամական մեղքի պատճառով խզվել է մարդու հետ Աստծու ճշմարիտ հարաբերությունը: Մարդը զրկվել է Աստծու հետ լինելու կատարյալ երանությունից և արտաքսվել դրախտից: Պատվիրանազանցությունը հանգեցրել է մարդու երկակի մահվան՝ հոգևոր և մարմնավոր:
Բայց Տիրոջից հեռացած մարդկությանն Աստված չզրկեց իր արարչական խնամքից և փրկեց Որդու՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ: Քրիստոսը նոր Ադամն է, որ աշխարհ եկավ և նորոգեց մեղքով ապականված ու մահվան դատապարտված մարդկությանը:

Քրիստոնեական դավանաբանության եզրափակիչ մասը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան, մեռելների համընդհանուր հարության, ահեղ դատաստանի և երկնային արքայության մասին է. մեղավորները դատապարտվելու են դժոխքի տանջանքների, իսկ արդարները հարություն են առնելու՝ հավիտենական երանությունը վայելելու համար:
Քրիստոնեական եկեղեցին Հռոմեական կայսրության բաժանումից (395 թ.) հետո տրոհվել է հռոմեական-արևմտյան և հունական-արևելյան մասերի, որոնց միջև Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո խորացել են հակասություններն ու մրցակցությունը: Հակաքաղկեդոնական ավանդապաշտ եկեղեցիները, հավատարիմ մնալով առաջին 3 տիեզերական ժողովների դավանաբանական սահմանումներին և աստվածաբանությանը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը: 1054 թ-ին Սուրբ Հոգու բխման մասին վարդապետության մեջ Հռոմի կողմից ավելացված «և Որդու» (այսինքն՝ Սուրբ Հոգին բխում է Հորից և Որդուց) հավելվածի պատճառով այդ եկեղեցիները բաժանվել են: Բաժանումից հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին՝ Ուղղափառ (երկաբնակ): IX–X դարերից սկսած՝ կազմավորվել են ինքնուրույն երկաբնակ եկեղեցիներ, որոնք միավորվում են Ուղղափառ (Արևելյան երկաբնակ) եկեղեցիներ անվան տակ: Դրանցից են Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Դամասկոսի, Երուսաղեմի աթոռները, Մոսկվայի (Ռուս ուղղափառ եկեղեցի), Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի պատրիարքությունները, Հունաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Աֆրիկայի, ԱՄՆ-ի և այլ ուղղափառ եկեղեցիներ:

Արևելյան ուղղափառ եկեղեցի են Հայ առաքելական և քույր` Եգիպտական ղպտի, Ասորական, Հնդիկ մալաբար և Եթովպական կամ Հաբեշական եկեղեցիները:

XVI դարում Կաթոլիկ եկեղեցում սկիզբ է առել հակակաթոլիկական շարժում, որը հայտնի է որպես բողոքական ռեֆորմացիա: Կաթոլիկ եկեղեցուց առանձնացել են լյութերականները, կալվինականները, անգլիկանները, անաբապտիստները և ուրիշներ:
1996 թ-ի տվյալներով՝ աշխարհի 2 մլրդ քրիստոնյաներից 981 մլն-ը կաթոլիկներ են, 600 մլն-ը՝ բողոքական, 182 մլն-ը՝ ուղղափառ:

Հայ առաքելական եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից է. սկզբնավորվել է սբ Թադեոս և սբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ: 301 թ-ին, Հայոց Տրդատ Գ Մեծ արքայի օրոք, Սբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն (առաջինը` աշխարհում):

Քրիստոնեությունը նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Հայ եկեղեցին տևական ժամանակ համախմբել է պետականությունը կորցրած հայ ժողովրդին: