Պատմություն

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը

ՀԱՅ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ալեքսանդր Մակեդոնացու և Հայաստանի առնչությունների թեման պետք է դիտարկել առնվազն երեք տեսանկյունով ու ժամանակագրական կտրվածքով.ա/ Ալեքսանդրը և հայոց զորքը, երբ վերջինս դեռևս մասն էր կազմում աքեմենյան բանակի,բ/ Ալեքսանդրի անհաջողություններն` ընդդեմ Հայոց թագավորության,գ/ վիպական Ալեքսանդրի կերպարը և Հայաստանը:Գավգամելայի ճակատամարտը և Հայաստանի անկախացումը (Ք.ա. 331թ.)Ք.ա. 336թ. հոր` Ֆիլիպ Բ-ի սպանությունից հետո, Մակեդոնիայում գահ է բարձրանում քսանամյա Ալեքսանդրը (Ալեքսանդր Ա կամ Ալեքսանդր Մակեդոնացի, Ք.ա. 336-323թթ.)։Ք.ա. 334թ. մակեդոնա-հունական զորքերը` Ալեքսանդրի գլխավորությամբ, անցնում են Հելլեսպոնտոսը և շուտով Գրանիկոս գետի ափին պարտության մատնում պարսից փոքրասիական սատրապների միացյալ ուժերին։ Այս պարտությունն անակնկալի է բերում Աքեմենյան վերջին տիրակալ Դարեհ Գ-ին, որը ևս գահ էր բարձրացել Ք.ա. 336թ.: Նա բազմահազար զորքերով ընդառաջ է գնում Ալեքսանդրին: Ք.ա. 333թ. գարնանը Կիլիկիայի Իսսոսի դաշտում տեղի է ունենում մեծ ճակատամարտ (տե՜ս քարտեզը):   Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ի գլխավորությամբ պարսիկները առաջնորդել են աքեմենյան բանակի կենտրոնը, մարերը՝ աջ թևը, և հայերը` ձախ թևը: Չնայած թվական մեծ գերակշռությանը` պարսից զորքը Իսսոսի մոտ ծանր պարտություն է կրում։ Դատելով փաստերից` պարտության պատճառը մարերի առաջնորդությամբ կռվող աջ թևի փախուստն էր, որին հաջորդած խուճապից հետո սկսում է նահանջել ամբողջ բանակը: Դարեհը փախչում է` ռազմականից ավելի ծանր բարոյական պարտություն կրելով. գերի են ընկնում նրա մայրը, կինը և զավակները։  Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ մարտնչել է Վահե Հայկազունին, որը զոհվել է «նրա ձեռքով» (գիրք Ա, գլ. ԼԱ): Անտիկ պատմագրությունից մեզ հայտնի է, որ հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցել են Մակեդոնացու դեմ մղված երկու` Իսսոսի և Գավգամելայի ճակատամարտերին: Քանի որ հայտնի է, որ Գավգամելայի ճակատամարտում հայկական զորքերը ղեկավարել են Օրոնտես-Երվանդն ու Միթրաուստեսը, մնում է ենթադրել, որ Վահե Հայկազունին Իսսոսի ճակատամարտին մասնակցած 47000-անոց հայկական բանակն է առաջնորդել և զոհվել այդ ճակատամարտում: Իսսոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը, ունենալով բացառիկ պատանդներ, չի հետապնդում Դարեհին, այլ շարունակում է արշավանքը դեպի Եգիպտոս։ Ի տարբերություն Միջերկրականի արևելյան ավազանի, որտեղ մակեդոնացիներին ցույց է տրվում լուրջ դիմադրություն, Եգիպտոսը նվաճվում է առանց զինված դիմադրության: Ալեքսանդրն իրեն հայտարարում է եգիպտական աստված Ամոնի որդի և փարավոնների ժառանգ, հիմնում իր անվամբ առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։  Ալեքսանդրը Եգիպտոսից շարունակում է շարժվել Դարեհ Գ-ի հիմնական ուժերի դեմ: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Ասորեստանի հյուսիսում` Արբելայից ոչ հեռու գտնվող Գավգամելայի մոտ, 331թ. հոկտեմբերի 1-ին (տե՜ս սխեմաները)։Պատմական տեղեկանք. ՙՀայերին ղեկավարում էին Օրոնտեսն ու Միթրաուստեսը, կապադովկիացիներին` Արիակոսը: Կելեսիրիայի և Միջագետքի ասորիներին առաջնորդում էր Մազեյոսը՚: Նույն հեղինակը մի քանի էջ հետո ավելացնում է` ՙԱջ թևի առջևում շարված էին հայկական և կապադովկիական հեծելազորները և հիսուն մանգաղավոր մարտակառք՚ (Արրիանոս Փլավիոս, ՙԱլեքսանդրի արշավանքը՚, գիրք III, 8 (5-6) և 11 (7)։   ՙԱջ թևում կանգնած էին Մեծ Հայքի հայերը, կադուսիներն ու կապադովկիացիները, ասորիներն ու մարաստանցիները. նրանք նույնպես ունեին մանգաղակիր մարտակառքեր՚:Քվինտուս Կուրտիուս Ռուֆուս, ՙԱլեքսանդր Մակեդոնացու պատմությունը՚, գիրք IV, XII, 12

Ճակատամարտը սկսվում է առավոտյան և շարունակվում ամբողջ օրը: Դարեհը կրկին պարտվում և փախուստի է դիմում:   Մակեդոնացին սկսում է հետապնդել Դարեհին, ինչը, սակայն, ձախողվում է աքեմենյան բանակի աջ թևի հերոսական գործողությունների հետևանքով, իսկ ինչպես նշվել է, աջ թևի վճռորոշ ուժը հայկական զորքն էր: Ստեղծվում է մարտավարական առումով արտակարգ բարդ իրավիճակ: Աքեմենյան զորքի կենտրոնը ղեկավարող Դարեհ Գ-ն և ձախ թևը սկսում են նահանջել այն ժամանակ, երբ աջ թևը, ընդհակառակը, հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով, հաղթականորեն սկսել էր ճեղքել հունա-մակեդոնական զորքի աջ թևի մարտական դասավորությունը: Հունա-մակեդոնական զորքի ձախ թևի հրամանատար Պարմենիոնը օգնություն է խնդրում Ալեքսանդրից, որը թվում է, թե կատարել էր մարտի իր մտահղացման հիմնական մասը. թեև մեծ դժվարությամբ, սակայն ճեղքել էր պարսիկների մարտակարգը և շատ հաջող հետապնդում էր իրականացնում: Ալեքսանդրը հարկադրված է լինում դադարեցնել Դարեհի հետապնդումը և հրաժարվում է այդ պայմաններում սովորական համարվող թևանցման իրականացման մտքից: Հարկադրված, ավելի խոր զորաշարժի դիմող մակեդոնական հեծելազորը համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ առաջին անգամ իրականացնում է բարդ զորաշարժ` շրջանցում և թիկունքից հարձակվում աքեմենյան զորքի աջ թևի վրա: Մակեդոնական ամբողջ բանակի կողմից շրջապատված հայոց այրուձին հայտնվում է մարտադաշտի եզրին սեղմված իրավիճակում:    Հակառակորդի հիմնական ուժերին փախուստի մատնելուց և շրջանցումն իրականացնելուց հետո Ալեքսանդրը հույս ուներ մարտն ավարտել հակառակորդի աջ զորաթևի լիակատար ջախջախումով, մանավանդ որ Դարեհ Գ-ի խայտառակ փախուստը հուսահատության պետք է հասցրած լիներ հայոց այրուձիու զորամասերին:    Սակայն այս անելանելի թվացող իրավիճակում կատարվում է անսպասելին…    Շարունակվող կատաղի մարտի ընթացքում (ջախջախման միանգամայն իրական սպառնալիքի պայմաններում), երբ պետք է կորցված լիներ զորքի ամբողջ ղեկավարումը, հերոսաբար կռվող աջ զորաթևի հրամանատարությունը կարողանում է իրականացնել վերախմբավորում և մարտակարգը հետ է շրջում: Սկսվում են գործողություններ, որոնք դառնալու էին համաշխարհային ռազմարվեստի մեծագույն բարեփոխիչներից մեկի` Ալեքսանդր Մակեդոնացու փառքը ստվերող ամենանշանակալի իրադարձությունը:Աջ թևի զորամասերն առաջնորդող հայոց այրուձին ՙարագ երթով նահանջի՚ հրաման է ստանում և ճակատից հակագրոհ սկսած Պարմենիոնի զորաթևի հարվածները կասեցնելուն զուգընթաց, փաստորեն, նոր գրոհի է անցնում իր թիկունքում հայտնված հեծելազորի վրա:Շրջանցող զորաթևի հրամանատարությունը ստանձնած Ալեքսանդրին այս քայլը դնում է անելանելի իրավիճակի մեջ, քանի որ նրա մտքով իսկ չէր կարող անցնել, որ պարտված զորքի ՙմնացորդները՚ հանդգնություն կունենան գրոհելու իր բանակի հարվածային խմբավորման վրա:Իրադարձությունների անսպասելի շրջադարձը փոխում է մարտավարական իրավիճակը, և նախաձեռնությունն անցնում է հայոց այրուձիին: Մարտավարական զարգացումների հիմնական թելադրողը դառնալով` հայոց այրուձին հուժկու գրոհով ճեղքում է իր թիկունքում հայտնված մակեդոնական հեծելազորի մարտակարգը և դուրս գալիս շրջապատումից: Հայոց այրուձիի զորաշարժը (նահանջը) արդեն իսկ անվանի և բազմափորձ զորավարի հռչակ վայելող Ալեքսանդրի համար կրկնակի ծանր էր, քանի որ.1. չի հաջողվում ջախջախել հայոց այրուձին,2. նահանջելիս հայոց քաջերը ճեղքում են Ալեքսանդրի գլխավորած զորաթևի մարտակարգը, որը ամենահուսալին էր համարվում:

Ժատմական տեղեկանք. ՙԻսկ մակեդոնացիների ձախ թևում, որն, ինչպես արդեն ասվեց, պահպանում էր Պարմենիոնը, մարտը թե՜ մեկ, թե՜ մյուս կողմի համար այլ պայմաններում էր ընթանում:… Պարմենիոնը հրամայեց իր հեծյալներին հայտնել Ալեքսանդրին, թե ինչ ծանր վիճակում են իրենք, և եթե, իբր, արքան արագորեն չգա օգնության, ապա ինքը չի կարողանա կասեցնել ընդհանուր փախուստը։ Երբ Պարմենիոնից այդ լուրը եկավ, արքան արդեն հեռու էր գնացել` սպառնալով փախչող թշնամու թիկունքին։ Նա հրամայեց կանգնեցնել սլացող ձիերին, կանգ առավ նաև ողջ ջոկատը։ Ալեքսանդրը կատաղած էր, որ իր ձեռքից խլեցին հաղթանակը և որ Դարեհին այժմ ավելի հեշտ կլինի փախչելը, քան նրան հետապնդելը։…Ասպանդակելով ձիերին` բոլորը նետվեցին թշնամու վրա, և վերջիններս սկսեցին ոչ թե դանդաղորեն նահանջել, այլ արագ երթով՚:Քվինտուս Կուրտիուս Ռուֆուս,ՙԱլեքսանդր Մակեդոնացու պատմությունը՚,գիրք IV, XVI. 1-6

Հերոսաբար մարտնչած և արժանապատվորեն հայրենիք վերադարձած հայկական զորքերը Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնում են Հայաստանի անկախությունը` Օրոնտաս-Երվանդ Գ-ն Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում։ Մազեյոսը Մակեդոնացուն է հանձնում Բաբելոնը` փոխարենը նրա կողմից նշանակվելով Բաբելոնի սատրապ: Երվանդ Գ-ի և Միթրաուստեսի օրինակին են հետևում և իրենց երկրներն անկախ հայտարարում Բակտրիայի կառավարիչ Բեսսոսը, Փոքր Մարաստանի սատրապ Ատրոպատեսը և ուրիշներ:  Այսպիսով, հայկական զորքերի հերոսական մասնակցությունը Գավգամելայի ճակատամարտում, փաստորեն, ձախողում է Ալեքսանդրի ծրագրերը` այդ ճակատամարտով վերջ դնելու Աքեմենյան տերությանը: Այն գոյատևում է ևս որոշ ժամանակ:

Ալեքսանդր Մակեդոնացին և անկախ ՀայաստանըԳավգամելայի ճակատամարտից հետո Ալեքսանդրը շարունակեց արշավանքը (տե՜ս քարտեզը): Դարեհ Գ-ն փախուստի ճանապարհին սպանվեց յուրայինների կողմից, որով էլ վերջ դրվեց Ք.ա. 550թ. Աքեմենյան տերությանը:   Հայաստանն այդպես էլ չնվաճվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից և չմտավ նրա տերության կազմի մեջ։ Հայաստանում շարունակեցին իշխել Օրոնտաս-Երվանդ Գ-ն և Միթրաուստեսը, որոնք Գավգամելայի ճակատամարտից և Աքեմենյան տերության կործանումից հետո հանդես եկան որպես անկախ թագավորներ համապատասխանաμար Մեծ Հայքում ու Փոքր Հայքում:Պատմական տեղեկանք. ՙԱրրիանոսը, որ առանց որևէ միջնորդի օգտվել է Մակեդոնացու զորարշավի օրագրերից, ինչպես նաև արշավի անմիջական մասնակիցներ Պտղոմեոսի և Արիստոբուլոսի աշխատություններից, բազմիցս խոսելով Ալեքսանդրի նվաճումների մասին ևմանրամասն թվարկելով հպատակեցված երկրները, Հայաստանի անունը չի տալիս՚:ՀԺՊ, էջ 501Ք.ա. 330-329 թվականների ընթացքում Ալեքսանդրը Հայաստան ուղարկեց մի զորաբանակ` Մենոն զորավարի գլխավորությամբ` հանձնարարելով գրավել Բարձր Հայքի Սպեր (հունական աղբյուրներում` Սիսպիրիտիս) գավառի ոսկու հանքերի շրջանը, որը Ք.ա. III հազարամյակից ոսկու արդյունահանման հռչակավոր կենտրոն էր: Ինչպես վկայում է հույն նշանավոր մատենագիր Ստրաբոնը, մակեդոնական բանակը գլխովին ջախջախվեց, իսկ հրամանատարին հայերը մահապատժի ենթարկեցին:Պատմական տեղեկանք. ՙՈսկու հանքեր կան Սիսպիրիտիսի մեջ, Կաբալայում, որտեղ Ալեքսանդրն ուղարկեց Մենոնին` զորքով. սա խեղդամահ արվեց տեղաբնիկների կողմից՚:Ստրաբոն, ՙԱշխարհագրություն՚, XI, 14-8

Հայաստանում հունա-մակեդոնական զորքի պարտությունից և նրա հրամանատարին հրապարակային մահապատժի ենթարկելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին փորձ անգամ չարեց նոր մի արշավանք կազմակերպելու դեպի Հայաստան: Թերևս այդպիսով նա պարզապես խուսափեց փորձությունից:Մակեդոնացին պարզապես խուսափեց փորձությունից և նոր բանակ չուղարկեց այն երկրի դեմ, որի զորքերի ունակությունը նա տեսել էր նախ Գավգամելայի ճակատամարտում, որտեղ նրանք խափանեցին իր ծրագրերը, ապա տեղեկացել նրանց կողմից Հայաստանի ոսկեհանքերը նվաճելու ուղարկած մակեդոնական բանակի ոչնչացման մասին:Ալեքսանդրն արշավանքն ավարտեց Ք.ա. 324 թվականին, որից հետո հաստատվեց Բաբելոնում` հռչակելով այն իր տերության մայրաքաղաք։ Ք.ա. 323թ. հունիսի 13-ին, երեսուներեք տարեկան հասակում, առեղծվածային պայմաններում մահացավ մինչ այդ համաշխարհային պատմության մեջ աննախադեպ մի աշխարհակալություն ստեղծած գործիչը: Մահվանից հետո նրա ստեղծած տերությունը մասնատվեց նույնպիսի արագությամբ, ինչպես ստեղծվել էր:    Հայաստանն աննվաճ մնաց նաև Մակեդոնացու մահվանից հետո, երբ նրա զորավարների միջև սկսեց ավելի քան երկու տասնամյակ տևած պատերազմների շղթան (դրանք հայտնի են որպես դիադոխների` ժառանգորդների պատերազմներ), որն ավարտվեց Ք.ա. 301 թվին` Մակեդոնացու աշխարհակալության մասնատումով:Պատմական տեղեկանք. ՙԱլեքսանդր Մակեդոնացու մահից հետո (323թ. մեր թվ. առաջ) նրա նվաճած երկրները, ինչպես հայտնի է, իրենց մեջ բաժանեցին նրա զորավարները: Այդ բաժանումը տեղի է ունեցել մի քանի անգամ` 323 թվին Բաբելոնում, 321 թվին Տրիպարադիսում և 315 թվին Պերսեպոլիսում: Բաժանման ցուցակները մեզ հայտնի են: Սակայն ուշագրավ է, որ բաժանման ենթարկված երկրների շարքում ցուցակներից և ոչ մեկում չի հիշատակված Արմենիան` ո՜չ Մեծ Հայքը, ո՜չ էլ Փոքր Հայքը՚:Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության,հ. 1, Երկեր, Ա, Ե., 1977, էջ 97Դիոդորոս Սիկիլիացու (Սիցիլիացու) ՙՊատմական գրադարան՚ երկասիրության համաձայն` մակեդոնացիների կողմից գահընկեց արված Կապադովկիայի արքա Արիարաթեսը կարողացել է վերականգնվել հայրական գահին` շնորհիվ Մեծ Հայքի արքա Արդոատեսի տրամադրած զորքերի: Դա տեղի է ունեցել Ք.ա. 301-300 թվականներին, երբ անկախացել է նաև Պոնտոսի թագավորությունը (ամենայն հավանականությամμ, սա ևս տեղի է ունեցել Մեծ Հայքի աջակցությամբ):Պատմական տեղեկանք. ՙԱյդ տարիներին Ալեքսանդր Մակեդոնացին պարտության մատնեց պարսիկներին, որից հետո վախճանվեց։ Ապա Պերդիկկասը, որն այդ ժամանակ ամբողջ տերության առաջնորդն էր, Եվմենեսին ուղարկեց որպես Կապադովկիայի զորապետ։ Արիարաթեսը պարտվելով ճակատամարտում՝ ընկավ, որից հետո թե՜ Կապադովկիան և թե՜ նրան սահմանակից երկրներն ընկան մակեդոնացիների տիրապետության տակ։ Իսկ Արիարաթեսը՝ նախորդ թագավորի որդին, հուսահատվելով այդ ժամանակ ստեղծված դրությունից, քչերի հետ ապաստանում է Հայաստանում։ Ոչ շատ ժամանակ անց, երբ արդեն Եվմենեսն ու Պերդիկկասը և նրանց համախոհները մահացել էին, իսկ Անտիգոնոսն ու Սելևկոսը զբաղված էին այլ գործերով, Արիարաթեսը հայերի թագավոր Արդոատեսից զորք ստանալով, սպանեց մակեդոնացիների զորապետ Ամյունտասին, մակեդոնացիներին անհապաղ դուրս վտարեց երկրից և վերանվաճեց իր հայրենի իշխանությունը՚:Դիոդորոս Սիկիլիացի, ՙՊատմական գրադարան՚, գիրք XXXII, գլ. XIX

Պատմություն

Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հելլենականություն», «Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը կինոյում», «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը», «Գավգամելայի ճակատամարտը», «Ալեքսանդրի վեպը», «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և գործը», «Արտաշես Ա. Հանճարեղ արքա», «Հայկական աշխարհակալություն», «Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն», «Տիգրան Մեծի կերպարն արվեստում», «Տիգրանակերտ մայրաքաղաքը»:

Պատմություն

Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV — մ.թ.ա. I դդ.)։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։

Հելլենիզմը Մեծ Հայքում

Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել, ցավոք, մեզ է հասել ժամանակի շինություններից միայն Գառնիի հելլենիստական տաճարը։

Русский Язык

ПУТЕШЕСТВИЕ В КОСМОС

30 марта-3 апреля

1.Размышляем…

Послушайте!
Ведь, если звезды зажигаются-
Значит – это кому-нибудь нужно?
– кто-то хочет, чтобы они были.
Послушайте!
Ведь, если звезды зажигают –
Значит – это кому-нибудь нужно?
Значит – это необходимо,
Чтобы каждый вечер над крышами
Загоралась хоть одна звезда.
Человек, как звезда рождается
Средь неясной
Туманной млечности.
В бесконечности начинается
И кончается в вечности…
Поколениями созидается
Век за веком
Земля нетленная.
Человек, как звезда рождается,
Чтоб светлее стала Вселенная.

2. Игра- викторина

Что такое Вселенная? Вселенная — это безграничная територия, где нет воздуха и воды. В Вселенной много больших и маленьких планет, которые входят в солнечную систему.

Сколько планет в нашей солнечной системе? Назовите их. 8 планет: Меркурий,
Венера, Земля, Марс, Юпитер, Сатурн, Уран, Нептун.

Планеты Солнечной системы надо расположить в порядке возрастания их размера։ Юпитер, Сатурн, Уран, Нептун, Земля, Венера, Марс, Меркурий․

За одну минуту надо составить как можно больше слов из букв слова «космонавтика» космонавт, кокос, носки, авто, кит, Ватикан.

Среди созвездий немало названий связанных с животными. Назовите их. Рак, рыба, скорпион, лев, бык, телец, овен.

3.Прочитайте.
По порядку все планеты
Назовёт любой из нас:
Раз — Меркурий,
Два — Венера,
Три — Земля,
Четыре — Марс.
Пять — Юпитер,
Шесть — Сатурн,
Семь — Уран,
За ним — Нептун.
Он восьмым идёт по счёту.
А за ним уже, потом,
И девятая планета
Под названием Плутон.

2. Вопросник
1. Назовите число и месяц, когда отмечается День космонавтики: 12 апреля.
2.Назовите имя и фамилию первого космонавта: Юрий Гагарин.
3.Назовите год первого космического полета с человеком на борту: 1961.
4.Сколько минут пробыл Юрий Гагарин в космосе? 108 минут.

3. Ответьте на вопросы, используя слова, данные в скобках.
Образец: Где живёт твоя бабушка? (в, деревня) – В деревне.
1. Где ты был на каникулах? (на, море; в, Джермук) — В Джермуке.
2. Где ты был вчера вечером? (на, концерт; в, театр) — В тетре.
3. Где моя книга? (на, полка; на, стол) — На столе.
4. Где машина? (в, гараж; на, ремонт) — В гараже.
5. Где учится твой брат? (в, школа; в, университет) — В школе.