Մայրենի 20.04.2020

Ես շատ հետաքրքրություններ ունեմ:Այսօր կպատմեմ հ տիեզերքի մասին:

Հնագույն օրերում մարդիկ կարծում էին, որ Երկիրը հարթ է և գտնվում է 3 կետերի վրա, իսկ այսօր մենք գիտենք Մեծ պայթյունի, սև անցքերի և տիեզերքի անսահմանության մասին:  Սակայն մեր գիտելիքները ևս չնչին են թվում` օրեցօր նոր բացահայտումներով ներկայացող գիտական աշխարհի տեղեկությունների համեմատ:

Տիեզերքը լի է դեռևս անհայտ ու չմեկնաբանված երևույթներով, որոնք գիտնականները շարունակում են ուսումնասիրել և բացահայտել ամեն օր: Այս մասին գրում է AdMe.ru-ն` մի շարք աներևակայելի ու ապշեցուցիչ փաստեր ներկայացնելով տիեզերքի մասին:

1.     Նյութի 99 տոկոսը դատարկությունն է կազմում: Եթե այդ դատարկ տարածությունը վերացնենք մեր ատոմներից, ապա մարդկությունը (7 մլրդ) կարող է տեղավորվել շաքարի մեկ խորանարդիկում:


2.     Վեներայի վրա մեկ տարին հավասար է Երկրի վրա 224 օրվան, սակայն մեկ օրը Վեներայում հավասար է Երկրի 243 օրվան, այսինքն` օրը Վեներայում ավելի երկար է, քան տարին:
3.     Արեգակը կազմում է Արեգակնային համակարգի  զանգվածի 99.8 տոկոսը: Արևն այնքան մեծ է, որ նրանում կտեղավորվեր Երկրի պես 1.3 մլն մոլորակ:
4.     Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկ Երկրի վրա:
5.     Տիեզերքը բուրում է արքայամորու, ռոմի, բեկոնի, նուշի և վառոդի բույրերով:
6.     Նեյտրոնային աստղերն այնքան խիտ են, որ նյութի մեկ թեյի գդալը, որից նրանք կազմված են, ավելի ծանր է, քան Էվերեստը:
7.     Այն, ինչ տեսնում է մարդու աչքը, կազմում է տիեզերքի 5 տոկոսը միայն, իսկ մնացյալ 95 տոկոսը կազմում է մթությունն ու մութ էներգիան, որի մասին մենք դեռևս քիչ բան գիտենք:

Մայրենի 23.04.2020

Առաջ.305
Մակբայները տեղադրել նախադասությունների մեջ:
Իր 216_րդ ցատկը կատարելիս ամերիկացի 87_ամյաթոշակառու Սմիթը հայտարարեց,որ պարաշյուտով թռչելը երբեք ուշ չէ:
Անգլիայում արդեն արտադրվում է էլեկտրոնային սարք,որը լեռներում կորած,ձյան մեջ թաղված ու վտանգված մարդկանց գտնելու հնարավորություն է տալիս:
Ձեռքի գնդակը շատ նման է ֆուտբոլին:Առաջ հենց ֆուտբոլի դաշտում էլ ձեռքի գնդակ էին խղում:
Վերջերս հրուշակեղենի մի խոշոր ֆիրմա երեխաների համար ֆուտբոլի արքա Պելեի “արձանն” էր պատրաստել քաղցրվենիքով ու շոկոլադով:”Արձանի” չափերը լիովին համապատասխանում էինհռչակավոր ֆուտբոլիստի չափերին:Բայց երեխաները չէին ըմբռնել նվերի իմաստն ու տեղնուտեղը կերել էին:


Առաջ.306
Մակբայները տեղադրել

Վերջ ի վերջո գտանք այս ջրհորը,ջուրն էլ շատ սառն է ու համով,արի դու էլ խմիր:
Անապատում ջուրը միշտ էլ ոսկով են գնահատում:
Երեք հազար տարի ապրեց այն ծառը,որի տակ փիլիսոփա Պլատոնը հաճախ զրուցում էր իր սաների հետ:
Պատառաքաղը համարյա հենց նոր՝ ընդամենը 4դար առաջ է հայտնագործվել:
Առաջին անգամ Ֆրանսիայի թագավոր Հենրի Երրորդն է օգտագործել,որովհետև ձեռքով ուտելիս ճերմակ օձիքը կեղտոտում էր:
Հարավային Ամերիկայի բնակիչները վաղուց են սկսել կարտոֆիլբմշակել՝14 հազար տարի առաջ:
Շուտով առանց բանվորների գործարաններ են լինելու:Այսօր արդեն Ճապոնիայի Նագոյա քաղաքում կա այդպիսին:Նրա 18 ռոբոտներն աշխատում են գիշեր ու զօր և առանց հանգստյան օրերի:
Քաղաքային աղբի մեջ միշտ են լինում ջարդված ապակի ու հին շշեր:Գերմանացի ինժեներները դրանք օգտագործելու ձևն վաղուց գտել են.արդեն դրանցից ջրատար խողովակներ են պատրաստում:


Առաջ.309
Մակբայներ
Հուշերով տարված ՝լրիվ մոռացել էր հոտն էլ,շներին էլ:
Բոլորվին չէր հիշում,թե որտեղ էր տեսելայդ դեմքը:
Ունեցածը_չունեցածը ամբողջովին կտակեց փոքր թոռանը:
Ամենևին մոտ չթողեց որևէ մեկին:
Աչքերից երևում էր,որ պատմածներիս ամենևին չի հավատում:
Բոլորովին ցավ չէր զգում:
Հումորի զգացումդ լրիվ կորցրել ես:
Ծերությունից լրիվ մանկացել էր: