Մաթեմատիկա

Վարժ.1124
ա)3,56-2,14=1,42
բ)81,22-53,12=28,1
գ)111,782-65,327=46,455
դ)17,1-8,256=8,844
ե)0,625-0,1=0,525
զ)7,35_6,35=1

Վարժ.1126
ա)3-0,1=2,9
բ)25-10,38=14,62
գ)100-96,24=3,76
դ)1,037-1=0,037
ե)8,002-8=0,002
զ)11,397-9=2,397

Վարժ.1128
ա)0,375+4,02=4,395
բ)(-11,03)-5,77=(-16,8)
գ)(-6,24)+(-9,273)=(-15,513)
դ)4,88-10,506=(-5,626)
ե)(-26,011)+18,91=(-7,101)
զ)(-0,387)-(-5,62)=(-0,387)+5,62=5,233

Խնդիր 1131
Երկար-10,01դմ
Լայն.-6,37դմ
Մեծ կողմը 10,01-3,2
Փոքր կողմ 6,37-5,5
P=?դմ
Լուծում
1)10,01-3,2=6,81(դմ)
2)6,37-5,5=0,87(դմ)
P=(6,81+0,87)×2=15,36դմ
Պատ.՝15,36դմ

Վարժ.1134
ա)(0,241-0,15)×100+(3,72-14,25)×10=(-96,2)
1)0,241-0,15=0,091
2)3,72-14,25=(-10,53)
3)0,091×100=9,1
4)(-10,53)×10=(-105,3)
5)9,1+(-105,3)=(-96,2)

բ)(-56,37-43,21)÷10-(2,36-2,01)÷100=(-9,9615)
1)(-56,37-43,21)=(-99,58)
2)2,36-2,01=0,35
3)(-99,58)÷10=(-9,958)
4)0,35÷100=0,0035
5)(-9,958)-0,0035=(-9,9615)

Պատմություն

1.Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հելլենականություն», «Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը կինոյում», «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը», «Գավգամելայի ճակատամարտը», «Ալեքսանդրի վեպը», «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և գործը», «Արտաշես Ա. Հանճարեղ արքա», «Հայկական աշխարհակալություն», «Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն», «Տիգրան Մեծի կերպարն արվեստում», «Տիգրանակերտ մայրաքաղաքը»:

Հելլենիստական աշխարհը

Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Ք.ա. 323 թ. 33 տարեկան հասակում: Իշխանության համար դաժան պատերազմներ սկսվեցին: Միմյանց դեմ պայքարում էին արքայի զորավարները, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր զբաղեցնել թափուր գահը: Ի վերջո Ալեքսանդրի տերությունը տրոհվեց: Առաջացան հելլենիստական նոր պետություններ՝ Սելևկյան տերությունը, Եգիպտոսը, Մակեդոնիան, Պերգամոնը և այլն:

Հելլենիստական ԵգիպտոսըԱյս պետությունը հիմնել է Ալեքսանդրի զորավարներից Պտղոմեոսը Ք.ա. 305 թվականին: Տարածքն ընդգրկում էր Նեղոսի հովիտը և Էգեյան ծովի արևելյան ափի որոշ հատվածներ: Բանակը և կառավարման բոլոր լծակները կենտրոնացած էին մակեդոնացիների և հույների ձեռքին:  Համայնական գյուղացիներն իրավազուրկ էին՝ կիսաստրուկի մակարդակի: Նրանք պարտավոր էին պետությանը առաջին հերթին մատակարարել հացահատիկ: Գյուղացիներից քիչ էին տարբերվում արհեստավորները:Դրան հակառակ՝ արքունիքն ապրում էր շվայտ կյանքով: Արքան իր մտերիմներին, պաշտոնյաներին ու զինվորականներին նվիրում էր կալվածքներ և ստրուկներ՝ դարձնելով պետական իշխանության հենարան:Մայրաքաղաքը Ալեքսանդրիան էր, որը հիմնել էր Ալեքսանդր Մակեդոնացին Ք.ա. 332 թ.: Ալեքսանդրիան ուներ 100 հազարից ավելի բնակչություն: Մեծամասնությունը մակեդոնացիներ և հույներ էին: Եգիպտացիները, որ Ալեքսանդրին դիմավորել էին իբրև ազատարարի, այժմ մերժված էին: Նրանց ու նվաճողների միջև հակասությունն ու պայքարը երբեք չդադարեց: Դա աստիճանաբար թուլացրեց հելլենական Եգիպտոսը: Ք.ա. 30 թ. երկիրը գրավվեց Հռոմի կողմից և վերածվեց նրա մի նահանգի: 

Հելլենիստական մշակույթի կենտրոնները Հելլենիստական տիրակալները հելլենիստական մշակույթը ծառայեցնում էին հպատակներին միավորելու և իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակին: Նրանց հովանավորությամբ ձևավորվեցին մշակույթի կենտրոններ Ալեքսանդրիան, Պերգամոնը, Անտիոքը և այլն:Ալեքսանդրիան Ք.ա. III դարի առաջին կեսից սկսեց վերածվել համաշխարհային մշակույթի կենտրոնի: Ստեղծվեց նշանավոր Մուսեյոնը, ուր հրավիրվեցին ժամանակի ականավոր մաթեմատիկոսներ, աշխարհագրագետներ, պատմագիրներ, իմաստասերներ, բանաստեղծներ: Պետությունը հոգում էր նրանց բոլոր ծախսերը. նրանց մնում էր միայն ստեղծագործել: Ժամանակի ընթացքում ձևավորվեց Ալեքսանդրիայի գրադարանը, որտեղ պահվում էր շուրջ 500 հազար ձեռագիր գիրք:Հելլենիստական գիտության նվաճումներից էր նաև Ալեքսանդրիայի փարոսը՝ շուրջ 120 մետր բարձրությամբ մի աշտարակ: Փարոսի բրոնզե հայելիները լուսավորում էին ծովը և ապահովում անվտանգ նավարկություն:Պերգամոնը համանուն թագավորության մայրաքաղաքն էր: Այն Փոքր Ասիայի արևմուտքում էր: Ք.ա. III դարի վերջին այստեղ հիմնվեցին ակադեմիա և գրադարան՝ 350 հազար ձեռագրով: Այստեղ հորթի կաշվից ստեղծվել էր գրության հատուկ նյութ՝մագաղաթ:Անտիոքը նույնպես ամբարել էր մեծ քանակությամբ գիտական և գեղարվեստական գրականություն: Այստեղ ձևավորվել էր իմաստասիրական դպրոց, որը շարունակում էր Արիստոտելի Լիկեոնի ավանդույթները:Ժամանակակիցները հիացմունքով էին խոսում Անտիոքի ճարտարապետական տեսքի մասին: Նրբագեղությամբ այն չուներ իր հավասարը ողջ հելլենիստական աշխարհում: 

Ալեքսանդր Մակեդոնացի

Զորավար, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է Պելայում մ. թ. ա. 356թ.-ի հուլիսի 20 (21)-ին։ Ալեքսանդր Մակեդոնացու (Մակեդոնիայի թագավոր մ. թ. ա. 336-323թթ.) ստեղծած տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց անձ, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված:  Մ. թ. ա. 334թ. հունամակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333թ.-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել է: 332թ. գրավելով բոլոր նավահանգիստները`   Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ.թ.ա. 332-331թթ. առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը: 331թ.-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս`   Թել Հոմել, Իրաք) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է պարսկական բանակը (Գավգամելայի ճակատամարտ): Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա: Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը Երվանդ Գ-ի, Փոքր Հայքինը Միթրաուստեսի գլխավորությամբ: Վերջիններս պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվել են թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորք է ուղարկել`   գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը: Հայերը, սակայն, թույլ չեն տվել հունամակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին: Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութ՝ դրանց մեծ մասն իր անունով կոչելով Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329թ. ներխուժել է Միջին Ասիա, 327թ.-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326թ. գրավել Փենջաբը: Հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը`   դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324թ. վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը: 

Ֆրանսերեն

1.կարդալ և թարգմանել տեքստը։

Le voyage
Je m’appelle Hugo et j’ai treize ans. Aujourd’hui, avec mes parents et ma sœur nous partons en voyage. Ma sœur s’appelle Laura, elle a seize ans. Nous sommes à l’aéroport : direction Barcelone en Espagne !
J’ai déjà pris l’avion car nous sommes allés à Rome en Italie, il y a deux ans. A Barcelone, mes parents
ont réservé un appartement près de la plage. Mes parents souhaitent louer des vélos pour visiter
Barcelone. Ils veulent admirer la célèbre Sagrada Familia, se balader dans le Parc Güell et goûter la
nourriture locale. Moi, je veux aller au zoo et à l’aquarium… et manger des glaces. Ma sœur préfère
aller à la plage pour lire et bronzer. Nous séjournons pendant deux semaines à Barcelone.
J’espère qu’il y aura beaucoup de soleil. Je n’aime pas la pluie, surtout pendant les vacances.



Իմ անունը Հյուգո է, և ես տասներեք տարեկան եմ: Այսօր ծնողներիս և քրոջս հետ ուղևորվում ենք ճամփորդության: Իմ քրոջ անունը Լաուրա է, նա տասնվեց տարեկան է: Մենք օդանավակայանում ենք. ուղիղ Բարսելոնա Իսպանիա:
Ես արդեն թռչել եմ, քանի որ երկու տարի առաջ մենք գնացինք Հռոմ Իտալիա: Բարսելոնայում, իմ ծնողները լողափի հարևանությամբ բնակարան են վարձել: Ծնողներս ցանկանում են հեծանիվներ վարձել, որպեսզի այցելեն
Բարսելոնա: Նրանք ուզում են տեսնել հայտնի Sagrada Familia- ով, շրջել Parc Güell- ով և համտեսել այն տեղական սնունդ: Ես ուզում եմ գնալ կենդանաբանական այգի և ակվարիում… և պաղպաղակ ուտել: Քույրս գերադասում է
գնալ լողափ ՝ կարդալու և արևահարվելու: Երկու շաբաթ մենք մնալու ենք «Բարսելոնայում»:
Հուսով եմ, որ շատ արև կլինի: Ես անձրև չեմ սիրում, հատկապես արձակուրդների ժամանակ:


2.Պատասխանել հարցերին՝

Questions de compréhension:
1) Quel âge à la sœur d’Hugo ?
a) 6 ans
7 ans
13ans
[v] 16 ans
2) Où Hugo et sa famille partent-ils en
vacances ?
à Paris
[v] à Barcelone
en Italie
à Rome

3) Pour aller à Barcelone, Hugo et sa famille
utilisent
Le train
[v] L’avion
La voiture
Le vélo

4) Que souhaite visiter Hugo ?
L’appartement
[v] La Sagrada Familia et le Parc Güell
Le zoo et l’aquarium
La plage

5) Que souhaite manger Hugo ?
Des glaces
Des fruits
[v] De la nourriture locale
Du poisson

6) Pendant combien de temps séjournent-ils à
Barcelone ?
2 ans
2 mois
[v] 2 semaines
2 jours