Մայրենի

«Ծառերի գանգատը» 
Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։
Անգութ_անխիղճ,անհոգի,անողորմ
Գերան_ճյուղերը մաքրած մեծ ծառաբուն,հեծան,մարդակ,
Գոմ_փարախ,անասնագոմ,
Մարագ_հորդանոց,դարմանոց,խոտանոց
Սայլ_քառանիվ փայտաշեն բեռնատար փոխադրամիջոց,կառք
Լուծ_ամուր փայտից սարքած ձող,որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին
Սամի_առեղ,քեղի,

Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։
Կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, :

Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։
Արևային էներգիայով, գազով և այլն…


Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։
Այո որովհետև ծառերի գանգատը սովորեցնում է ,որ չպետք է աղտոտել և վնասել բնությունը:


«Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրել, ընդգրկել նաև ընտանիքիդ անդամներին՝ գրե նրանց մտքերը։
Եթե ամեն մեկս մի ծատ տնկենք ապա աշխարհում կշատանա 7մլրդ ծառ և աշխարհը կդառնա ավելի մաքուր և գեղեցիկ:
Ծառերը Երկիր մոլորակին տալիսեն թթվածին և թարմություն:Բայց մարդկան 90 տոկոսն է ծառեր տնկում և սիրում, խնամում:
Դրա համար պետք է սիրել բնությունն ու Երկիր մոլորակը: