Մայրենի

«Մեղուն ու հավը»
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:

.1.Տեքստից դուրս գրիր հեղինակի խոսքը։

— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —
մարիկ:
1902

1.Տեքստից դուրս գրիր հեղինակի խոսքը։

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

2.Պաշտպանիր մեղվին։ Մեղուն աշխատասեր և ժրաջան կենդանի է իսկ հավը ուզում էր նրան ստորացնել:

3.Պաշտպանիր հավին:Այս տեքստի մեջ հավին չեմ կարող պաշտպանել

4.Ո՞րն է առակի գլխավոր ասելիքը։

Առակի ասելիքն այն է որ պետք է ամեն մեկը իր գործն անի ոչ թե գլուխ գովի

5.Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ: Նախադասությունը ինչպե՞ս ես հասկանում։

Որ մեղուն հավին համարում է անխելք ես այդպես եմ հասկանում այդ նախադասություն:

6.Գտիր առակին վերաբերող առած-ասացվածքներ։

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։
Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։