Բնագիտություն


1.Ծաղկից առաջանում են բույսի պտուղները և սերմերը։

2.Ի՞նչ դեր ունեն այդ օրգանները բույսի կյանքում։
2.Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է։Պտուղները լինում են հյութալի և չոր։Հյութալի պտուղները լինում են միասերմ՝ կորիզապտուղներ,և բազմասերմ՝հատապտուղներ։
3.Ինչո՞ւ են վարսանդը եւ առէջները համարվում բույսի գլխավոր մասեր։
3.Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է,առէջը՝ արական սեռական օրգանը։Այն ծաղիկները,որոնք ունեն և վարսանդ,և առէջներ,կոչվում են երկսեռ ծաղիկներ։Օրինակ բալը,կակաչը,վարդը։Որոշ բույսեր ունեն միասեռ ծաղիկներ(վարունգ,բարդի,չիչխան)։Դրանք ունեն կա՜մ վարսանդ,կա՛մ առէջներ։

4.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ սերմերի ծլման համար։
4.Սերմ՝ սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով։ Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է։

Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլա, ճարպեր, սպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։

5.Ինչպե՞ս են պտուղները եւ սերմերն օգտագործվում մարդու կողմից:
Բույսերի տարածումն իրականանում է պտուղների և սերմերի միջոցով։

6.Բույսերի ի՞նչ օրգաններ են ներկայացված հետեւյալ նկարում: Ի՞նչ գիտեք դրանց մասին:
6.Նկարում կան պտուղներ,սերմ,կորիզապտուղ,հատապտուղներ։