1.Ի՞նչ է հյուսվածքը։
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութթով միացած բջջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։
Բարձրակարգ բույսերում տարբերվում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող, և մեխանիկական հյուսվածքները:
3. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացնող հյուսվածքը։
Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին։
4. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի եւ նրա օրգանների հենարանի դեր։
Մեխանիկական
5. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
Էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
6. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:
Շարակցական հյուսվածքը կատարում է հենարանային և պաշտպանական դեր։ Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ։ Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է ։