Սուրբ Զատիկ
Դահլիճի կենտրոնում կարմիր սփռոցով ծածկված յոթ սեղանների վրա դրվում են զատկական կերակրատեսակներ` կարմրաներկ հավկիթ, չամչով փլավ, ձուկ, տապակած և հում կանաչեղեն, տոպրակով հատիկավոր քաղցրավենիք` հյուրերին, ծնողներին, դաստիարակներին հյուրասիրելու համար: Դահլիճի կենտրոնում լուսամփոփից կախվում է ակլատիզ : Յուրաքանչյուր սեղանի վրա դրվում է ակլատիզ` գունավոր փետուրներով: Մեկ այլ սեղանի վրա դրվում են հաց, աղ, ջուր` տնօրհնեքի համար:
ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
1. — Օրհնեցե՜ք Տիրոջը երկնքից, օրհնեցե՜ք Նրան բարձունքներից,
2. — Օրհնեցե՜ք Նրան, Նրա բոլոր հրեշտակներ,
3. — Օրհնեցե՜ք Նրան, արեգակ և լուսին,
4. — Օրհնեցե՜ք Նրան, բոլոր աստղեր և լույս,
5. — Հուր և անձրև, ձյուն և քամի, օրհնեցե՜ք Տիրոջը,
6. — Հողմ և մրրիկ, որ Նրա խոսքն եք կատարում, օրհնեցե՜ք Տիրոջը,
7. — Լեռներ և բլուրներ, պտղաբեր ծառեր և բոլոր մայրիներ, օրհնեցե՜ք Տիրոջը,
8. — Գազաններ և ամեն տեսակ կենդանիներ, օրհնեցե՜ք Տիրոջը,
9. — Սողուններ և ամեն տեսակ թևավոր թռչուններ, օրհնեցե՜ք Տիրոջը,
10. — Երկրի թագավորներ, զորքերով հանդերձ օրհնեցե՜ք Տիրոջը,
11. — Երիտասարդներ և կույսեր, ծերեր և մանուկներ, օրհնեցե՜ք Տիրոջը:
Սբ Զատկից քառասունինն օր առաջ սկսվում է Մեծ պասը: Հայաստանի որոշ վայրերում ընդունված է եղել Մեծ պասի առաջին օրը սոխից կամ կարտոֆիլից պատրաստել ակլատիզ, որը զարդարվել է փետուրներով: Յոթ փետուրները խորհրդանշել են Մեծ պասի յոթ շաբաթները: Շաբաթը լրանալուն պես փետուրներից մեկը պոկել են:
Ակլատիզ, չվանը վիզ,
Եկավ մեզ հյուր,
Կախվավ երդիս:
1. Բուն բարեկենդան: 2. Անառակ Որդու կիրակի: 3. Արտաքսման կիրակի: 4. Անիրավ Տնտեսի կիրակի: 5. Անիրավ դատավորի կիրակի: 6. Գալստյան Կիրակի: 7. Ծաղկազարդ:
Վերջին` յոթերորդ փետուրը պոկել են Զատկից մեկ օր առաջ, իսկ հաջորդ օրը տոնել են Զատիկը: Ակլատիզը սովորաբար դրվել է տան որևէ նկատելի անկյունում կամ կախվել է տանիքից:
Զատկից մեկ շաբաթ առաջ նշվում է Ծաղկազարդի տոնը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կարգադրությամբ Ծաղկազարդի տոնին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Ըստ ավանդույթի, Ծաղկազարդի տոնին երեխաները վերցրել են մի դույլ կամ տոպրակ և շրջել տնետուն, երգել են Ծաղկազարդի երգեր, ուռենու օրհնված ճյուղեր նվիրել ընտանիքի անդամներին, իսկ տանտիկինները նրանց հյուրասիրել են ձու և «հատիկ» կոչվող քաղցրավենիք` պատրաստված ցորենից, սիսեռից, չամչից և շաքարահատիկներից: Այս ծեսը կարծես գարնան գալուստն է ավետել:
Ձմեռն անցավ, եկավ գարուն,
Պասը գնաց, Ուտիսն եկավ,
Քաշվի՛, կորի՛, Զատիկն եկավ:
Զատիկը` Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար, այսինքն` ամենամեծ տոներից է: Այն ժողովրդի սիրված և սպասված տոներից է և ամեն տարի նշվում է մեծ շուքով:
-Նո՛րն է ծնունդ առնում էսպես,
Ու շարունակ պտույտ գալիս,
Դա հրաշք է, ուրիշ էլ ի՞նչ,
Եվ անունն է այդ հրաշքի
Հարություն կամ Կարմիր Զատիկ:
ԶԱՏԿԻ ԱՌԱԾԱՆԻ
1. — Հենց սովածանան, Զատկի փլավը միտը կբերեն:
2. — Ջրօրհնեքը ճրագլիսով, Զատիկը` Արևլիսով:
3. — Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչի հատիկ է:
4. — Կարմիր ձուն Զատկին կսազե:
5. — Զատիկն առանց ձվի չի լինի:
6. — Ինչու՞:
7.- Որովհետև ձուն մի կողմից օրինակ է աշխարհի,
8. — դրսի կեղևը նման է երկնքի,
9. — սպիտակ թաղանթը` օդի,
10. — սպիտակուցը` ջրի,
11. — դեղնուցը` երկրի:
12. — Ձուն նաև խորհրդանիշ է Հարության:
Բացի Զատկի կերակրատեսակներից, կան նաև Զատկին նվիրված երգեր, պարեր, խաղեր, հանելուկներ:
1. Կուլուլիկ, պուլուլիկ,
Ոչ դուռ ունի, ոչ երդիկ:
2. Այսօր կլոր մարմար քար,
Վաղը կթրչի վեր ու վար:
3. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը` երկու գույնի ջուր:
4. Մի տուն գիտեմ`
Քանդվել ունի, շինվել` չունի:
5. Մի տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը` ոսկի:
6. Աստված մի տուն է շինել,
Ոչ դուռ ունի, ոչ կտուր:
(պատասխանն` է ձու)
Զատկի խաղերից են «Ձու գլորիկը», «Ձու պտտոցին», «Ձու կոտրոցին», «Ձվարշավը», որը խաղում են կոտրված ձվերով:
Ոտանավոր
Ծաղկած են դաշտեր ծիլ-ծիլ, խատուտիկ,
Եվ ամեն ժամ կավետեն Զատիկ,
Զատի՛կ է եկել, թո՛ղ աշխարհ ցնծա,
Կարմիր հավկիթներ բերել ենք ընծա:
Զատկական առած-ասածվացքներ, ասիկ-ասույթներ, հանելուկներ
Քրիստոս հարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:
Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից վախեցող չկա:
Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր,
Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ու հեռացիր:
Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:
Մարիա՛մ խաթուն, Մարիա՛մ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Զատկական հանելուկներ
1 .Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
2. Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
3 . Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:
4 . Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:
5. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:
