Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:
2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:
Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:

Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝

հաստատականժխտականերկբայականգնահատողականսաստկականսահմանափակման 

1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի,  տեսակավորի՛ր՝ իհարկե, կարծես թե, անպայման, մի՞թե, բարեբախտաբար, դժբախտաբար, նույնիսկ, մանավանդ, գոնե, միայն, ոչ, ամենևին: Ըստ կազմության  վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր: 

իհարկե — հաստատական, կարծես թե — երկբայական, անպայման — հաստատական, մի՞թե — երկբայական, բարեբախտաբար — գնահատողական, դժբախտաբար — գնահատողական, նույնիսկ — սաստկական, մանավանդ — սաստկական, գոնե — սահմանափակման, միայն — սահմանափակման, ոչ — ժխտական, ամենևին — հաստատական

2. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար: 

Պարզ- գոնե, իբր, ահա

բարդ- նույնիսկ, իբրև թե, կարծես թե

ածանացավոր- անպատճառ,

բարդածանցավոր- բարեբախտաբար


3. Կետադրի՛ր տրված նախադասությունները

Իրոք, նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: 
Ո՛չ, դա միայն ինձ է վերաբերում: 
Ընկերս, անշուշտ, միշտ ինձ հետ է: 
Արդյոք լուծում ունի այս հարցը:

 
4. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

Իմ ուզածի պես էլ(սաստկական) եղավ: 
Իհարկե(հաստատական) իմ սրտով է այդ պատմությունը: 
Գեթ(սահմանափակման) մի բառ ասա, մի բան խոսիր:
Ցավոք(գնահատողական), մեզնից ոչինչ կախված չէր:
Թերևս(երկբայական) այս մասին նորից խոսենք:
Այդ պատմությունը, ո՛չ(ժխտական), չի կարող որևէ դեր ունենալ: 

5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:


1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ: Իհարկե այո։
2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից: Անշուշտ:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:Միշտ այո՛։