Աշխարհագրություն

 

Դասի հղումը
Այլ հղումներ 1 2 3

Ռուսատանի սահմանները

Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։


Միայն Ռուսաստանի բնական ռեսուրսների շնորհիվ, այն կարող է դառնալ ամենազարգացած երկրներից մեկը: Ռուսաստանը ռեսուրսներով լցված դաշնություն է և իր ռեսուրսների շնորհիվ կարող է առաջխաղացում ունենալ զարգացման հարցում։ Բնական պայմանների առումով Ռուսաստանը այդքանել հարմար չէ, քանի որ տարածքի կեսից ավելին սառցապատ է և անտառներ, իսկ դա գլխավոր խոչընդոտն է գյուղատնտեսության, նույնիսկ արդյունաբերության զարգացման համար։ 

  • Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է 18 երկրների հետ, որոնցից ցամաքով սահմանակցում է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի,Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ադրբեջանի,Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, իսկ ծովով`Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ:

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա’ ,, Սիրելու տարիք,,  պատմվածքը։ 

Պատմվածքի վերաբերյալ գրիր կարծիքդ։ 
Պատմվածքում գլավոր հերոսը՝ շատ անվախ էր և իր ընկերներին չէր խառնում իր խնդիրների մեջ։ Նա ուներ մի հավանած աղջիկ, բայց այդ աղջկան սիրում էր նաև մեկ ուրիշը և նրանք իրար հետ գնացին կռիվ անելու։Աղջիկը ոչինչ չգիտեր այդ կռվի մասին։ Միշտ առաջին հարվածը տղային էր հասնում, որովհետև նա չէր ցանկանում և սիրում առաջինը հարվածել։ Նա փորձում էր առանց իրար հարվածելու լուծել խնդիրը, բայց դա նրա մոտ չէր ատացվում և նա ամեն անգամ փորձում էր խուսափել հարվածներից։

Գրականություն

Եթե


Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը

Կորցնում են իրենցը և մեղավորը քեզ են համարում,
Եթե կարողանաս վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,
Բայց հաշվի առնել նրանց կասկածանքը նույնպես,
Եթե  կարողանաս սպասել և չհոգնել սպասելուց,
Կամ էլ խաբված լինելով՝ խաբեությունը արհեստդ չկարգել,
Կամ էլ սիրված չլինելով՝ հագուրդ չտալ ատելությանը,
Եվ, այդուհանդերձ, չափազանց լավի կեցվածք չընդունել
Եվ ոչ էլ խոսել չափազանց իմաստուն։



Եթե կարողանաս երազել և երազանքներիդ ստրուկը չլինել,
Եթե կարողանաս մտածել և խոհերդ չլինեն ինքնանպատակ,
Եթե կարողանաս դիմակայել հաջողության ցնծությանն ու աղետին,
Եվ նույն կերպ վերաբերվել այդ երկու չսպասված ինքնակոչներին,
Եթե կարողանաս անվրդով լսել քո իսկ ասած ճշմարիտ խոսքը,
Որն աղավաղել է խարդախ սրիկան՝ հիմարներին իր որոգայթը գցելու համար,
Կամ նույն կերպ տեսնես, որ քանդված է այն ամենը, որոնց նվիրել ես քո կյանքը,
Եվ կռանաս ու մաշված գործիքներով նորից դրանք վեր խոյացնես։

….

Եթե կարողանաս բոլոր շահումներդ կուտակել ու վտանգել ամենը՝
Միայն մի անգամ վիճակ գցելով,
Եվ կորցնել ու սկսել ամեն ինչ նորից
Եվ երբեք ծպտուն չհանել կորստիդ համար,
Եթե կարողանաս ստիպել քո սրտին, նյարդերին ու ջլերին
Երկար ծառայել քո նպատակներին, մինչև իսկ եթե դրանք արդեն սպառվել են,
Եվ դեռ համառես, երբ ոչինչ այլևս չկա քո մեջ, բացի քո կամքից, որն ասում է.
«Շարունակի՛ր»։

….

Եթե կարողանաս զրուցել ամբոխների հետ՝ պահպանելով
Ողջախոհության քո արժանիքը,
Եվ նաև չկորցնել սովորական ոճը, երբ թագավորների հետ ես քայլ գցում,
Եթե ոչ թշնամիներդ և ոչ էլ ընկերներդ չկարողանան քեզ կոտրել,
Եթե հաշվի նստեն բոլորը քեզ հետ, ու ոչ ոք քեզ իր տերը չհամարի,
Եթե կարողանաս վաթսուն արժանի վայրկյաններով լցնել
Անգթորեն առաջ շարժվող ու անցնող քո կյանքի ամեն մի րոպեն,
Քոնն է աշխարհը և այն ամենը, ինչ կա մեջ,
Եվ դեռ ավելին՝ այդժամ ես դու մարդ, որդի՛ս։

Հեղինակ՝ Ռադյարդ Քիփլինգ 

1. Առանձնացրո՛ւ և մեկնաբանի՛ր քեզ դուր եկած տողերը:Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը

Կորցնում են իրենցը և մեղավորը քեզ են համարում,
Եթե կարողանաս վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,
Բայց հաշվի առնել նրանց կասկածանքը նույնպես,
Եթե  կարողանաս սպասել և չհոգնել սպասելուց,
Կամ էլ խաբված լինելով՝ խաբեությունը արհեստդ չկարգել,
Կամ էլ սիրված չլինելով՝ հագուրդ չտալ ատելությանը,
Եվ, այդուհանդերձ, չափազանց լավի կեցվածք չընդունել
Եվ ոչ էլ խոսել չափազանց իմաստուն։


2. Շարունակիր եթե-ների շարքը՝ հարազտ մնալով հեղինակի ոճին: