1. Ինչպես հեղուկում, զսպանակում նույնպես սեղմելիս ծագում են առաձգականության ուժեր։
Որովհետև, սեղմված զսպանակն ազդում է մխոցի և անոթի հատակի վրա, մինչդեռ սեղմված հեղուկն ազդում է ինչպես մխոցի, այնպես էլ հատակի և պատերի վրա։
2․ 3․ Պասկալը փայտը տակառն ամբողջությամբ լցրել է ջրով։ Տակառի կափարիչի վրա արված տառին ուղղաձիգ դիրքով ամրացրել է երկար խողովակ։ Խողովակի մեջ ջուր է լցրել՝ հետզհետե ավելացնելով վերջինիս քանակը։ Երբ խողովակում ջրի մակարդակը հասել է որոշակի բարձրության, տակառի կողմնային պատերը ճեղքվել են, և ջուրը դուրս է ցայտել բացված ճեղքերից։ Փորձի բացատրությունը հետևյալն է։ Խողովակի մեջ լցված ջուրը տակառի ներսում ստեղծում է հավելյալ ճնշում։ Համաձայն ճնշման սահմանման՝ p=F/S, որտեղ S-ը խողովակի լայնական հատույթի մակերեսն է, իսկ F-ն խողովակում լցված ջրի կշիռը։ Այդ հավելյալ ճնշումն առաջացնում է տակառի ջրի լրացուցիչ սեղմում։ Դրա հետևանքով տակառի ներսի բոլոր մասերում ջրի ճնշումն ավելանում է հավելյալ ճնշման չափով։
5․ Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։ Այս օրենքը կրում է այն հայտնագործող Բլեզ Պասկալի անունը՝ Պասկալի օրենք: