Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը`
Ծանոթություն մարդու պահանջմունքներինՄարդու պահանջմունքների տեսակները
Խնդիրը`
Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:
Արդյունքում`
Սովորողները պատրաստում են հոդվածներ,. ֆոտոշարեր, տեսանյութեր մարդու պահանջմունքերի վերաբերյալ, կատարում վերլուծություններՊահանջմունքների տեսակները
Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։
Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։
Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։
Day: 16.11.2021
Հայոց լեզու
1. Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխն ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավն բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենասը Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչն որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:
2. .Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:
Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրիին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
Կարոտում էր նույնիսկ իրենց փողոցի ծառերը:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերվում է քեզ:
Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
Քույրս երրորդ դասարան է:
Բաժակը ձեռքին մտավ:
Մարսը աղքատ է ջրով:
Շատ լավ է տիրապետում անգլերեն լեզվին:
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
3. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
պարզ — Մեծ, ուժեղ, խոշոր, համեստ
բարդ — Ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ
ածանցավոր — Հոտավետ, հոդային, սիրելի
բարդ-ածանցավոր — Առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ
4. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
անկենդան, դժկամ, չխոսկան, հայրաբար, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդեցիկ, թրթռալ, հնչուն, շաչուն, խոհեմ, դողդոջուն: