Կենսաբանություն

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:


Լսողական օրգանի կառուցվածքը

  

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

Հայոց լեզու

1. Տրված բառակապակցությունների  իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:

Կիրճի մեջ-կիրճում, հանրապետության մեջ-հանրապետությունում, ամպերի մեջ-ամպերում, գոմի մեջ-գոմում, օվկիանոսի մեջ-օվկիանոսում: Ներգոյական
Գագաթի վրա-գագաթին, հողի վրա-հողին, այգիների վրա-այգիներին, սեղանի վրա-սեղանին, աստիճանների վրա-աստիճաններին: Տրական

2. Նախադասության մնջ ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր գոյականների հոլովական ձևերով:

Շատ էր պատմում իր ճամփորդություննից, նավում իր հետ ընկերացած տղաների մասին:
Անընդհատ խոսում է իր երեխաներից:
Իր բույնը հյուսել էր մեր բակի ծառին:
Ամառը չէր կարողանում տան մեջ մնալ, քնում էր կտուրին` աստղազարդ երկնքի տակ:
Ամայի դաշտում քարե երկու սյուն էր կանգնեցված:

Խավարում մի երկու ցոլք էր երևում միայն:
Պառկեց դեզին, ու չորացած ծաղիկների խառը բույրերը նորից հուշեր արթնացրին:
Նրան քո իսկ հրամանով պիտի կախեին, եթե չփախչեր:
Այդ երկրի օրենքով` իր սենյակից կամ մեքենայից դուրս եկած օտարականը պիտի հագնված լինի տեղացիների նման:

3. Փորձի՛ր բացատրել, թե ո՛րն է կապերի և հոլովական վերջավորությունների ընդհանրությունը:
Դրանց շնորհիվ բառը համապատասխանում է նախադասությանը։

4. Հականիշ բառակապակցություններ կազմի՛ր` տրված բաոերը գործածելով հարուստ և աղքատ (կամ զուրկ) բառերի հետ: Օրինակ`
քարերով հարուստ, քարերից զուրկ:
Հումք, խելք, անտառներ, գետեր, հանածոներ, կենդանիներ:
հումքով հարուստ, հումքից զուրկ։
խելքով հարուստ, խելքից զուրկ։
անտառներով հարուստ, անտառներից զուրկ։
գետերով հարուստ, գետերից զուրկ։
հանածոներով հարուստ, հանածոներից զուրկ։
կենդանիներով հարուստ, կենդանիներից զուրկ։