1.Հոլոքոստի ամբողջական կամ մասնակի ժխտումն արգելված է աշխարհի 17 երկրներում, որոնց մեջ մտնում են նաև Գերմանիան և Ավստրիան:
2.Գերմանիայում նկատվում է ժողովրդագրական անկում։ Վերջին տասնամյակների ընթացքում բնակչության քանակը կրճատվել է 2 միլիոնով։
3.Գերմանիայում բանտից փախուստի դիմելու դեպքում բանտարկյալին չեն պատժում, քանի որ այդ քայլը դիտվում է որպես մարդու՝ ազատ լինելու բնազդ։
4.Բեռլինը Փարիզից 9 անգամ մեծ է, ինչպես նաև այստեղ ավելի շատ կամուրջներ են կառուցվել, քան Վենետիկում։
5.Գերմանիայում մայրուղու վրա ավտոմեքենայի՝ վառելիքի սպառման պատճառով կանգնելը համարվում է վարչական իրավախախտում և պատժվում է տուգանքով։
6.Չինական շաշկին ստեղծվել է Գերմանիայում։
7.Ստալինինգրադյան ճակատամարտի ժամանակ ռուսներն ավելի շատ գերմանացիների են սպանել, քան ամերիկացիներն ամբողջ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։
8.Գերմանիան՝ իր 81 մլն բնակչությամբ, համարվում է Եվրոմիության ամենախիտ բնակեցված տարածքը։
9.1989-2009թթ. աշակերտների քանակի պակասի պատճառով Գերմանիայում փակվել է շուրջ 200 դպրոց։
10.Fanta-ն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում։ Այս արտադրանքի ստեղծումը պայմանավորված է Coca Cola-ի պատրաստման համար օշարակի ներմուծման դժվարության հետ։