Ճնշման ուժ և ճնշում.
Ֆիզիկա 7 էջ. 102֊105
Կատարել էջ. 104֊ի հարցերը և առաջադրանքները։
Էջ 105֊ի թեմայով պատրաստել նյութ։
Բերել հետաքրքիր փաստեր ֆիզիկոս Բլեզ Պասկալի մասին։
Կրկնել բոլոր ուժերը, բանաձևերը։

1. Պատասխան՝ Ճնշման ուժը։
2. Պատասխան՝ Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում: Եթե ճնշումը նշանակենք p, մակերևույթի մակերեսը` S, իսկ ճնշման ուժը` F, ապա սահմանման համաձայն.
P=F/S
3.Ճնշումը այն առաձգական ուժն է, որը առաջանում է հպվող մարմինների իրար վրա փոխազդելու ժամանակ:
4.հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
Ինչու ծառերը չեն կարող հասնել երկնքին
Չափազանց բարձր ծառը չի դիմանա սեփական ծանրությանը։
Կատարենք այսպիսի հաշվարկ։ Նախ հաշվինք, թե որքան է այն ճնշումը, որը գործադրում է, օրինակ, 50 մ բարձրությամբ ծառն իր բնի հիմքի վրա։ Այդ ճնշումը կարելի է հաշվել p=F/S բանաձևով, որտեղ S-ը ծառի բնի լայնական հատույթի մակերեսն է բնի հմքի մոտ, իսկ F-ը՝ որ ծառի կշիռը․ F=mg (m-ը ծառի զանգված ն է, g-ն՝ միավոր զանգվածով մարմնի վրա ազդող ուժը․ g≈10Ն/կգ)։ Հետևաբար՝ ճնշումը կարելի է ներակայացնել p=mg/S բանաձևով։ Մյուս կողմից՝ մարմնի նյութի խտության ρ=m/V բանաձևից ունենք՝ m=ρV, որտեղ V-ն ծառի ծավալն է։ Ենթադրենք՝ ծառի բունը գլանաձև է և, բացի այդ, ծառի ամբողջ ծավալը կենտրոնացաված է նրա բնում։ Այդ դեպքում V=Sh, որտեղ h-ն ծառի բարձրությունն է։ Ուրեմն՝ m=ρSh և որոնելի ճնշումը հաշվարկելու համար կստանանք հետևյալ բանաձը՝ p=ρhg:
Եթե ծառի միջին խտության համար վերցնենք 600կգ/մ³ արժեքը, կստանանք , որ p=300000 Պա=0,3 ՄՊա։ Այդպիսի ճնշում ստեղծում է 30տ զանգվածով առարկան գետնի վրա, երբ հենման մակերեսը 1մ² է։ 100 մ բարձրությամբ էվկալիպտի գործադրած ճնշումը կլինի, 0,6 ՄՊա։ Նշանակում է՝ դրանից ավելի մեծ ճնշման դեպքում ծառը կոտրվում է։ «Երկնքին», այլ կերպ ասած՝ ամպերին հասնելու համար ծառը պետք է ունենա մի քանի կիլոմետր բարձրություն։ Հետևաբար՝ եթե ծառի բարձրությունը մեծանա, օրինակ, 10 անգամ (դառնա 1 կմ), ապա, նույնպես կմեծանա 10 անգամ՝ դառնալով զգալիորեն ավելի մեծ, քան առավելագույն ճնշումն է։ Հենց այդ պատճառով է, որ ծառերը չունեն նույնիսկ մի քանի հարյուր մետր բարձրություն։
Բլեզ Պասկալ
Ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Օվերն գավառի Կլերմոն քաղաքում 1623 թ. հունիսի 19-ին։ Հայրը՝ Էտյեն Պասկալը եղել է հարկային տեսչության նախագահ և նույնպես հետաքրքվում էր մաթեմատիկայով և գիտություններով։ Ունեցել է երկու քույր՝ Ժակլին և Ժիլբերտա անուններով։ Մայրը Օվերնի սենեշալի դուստրն էր և մահացել է, երբ Բլեզը երեք տարեկան էր։
1631 թ. Պասկալների ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, իսկ 1640 թ. հունվարին այնտեղից՝ Ռուան։
Ռուանում Պասկալի առանց այդ էլ վատ առողջությունը գնալով ավելի է վատանում։ Չնայած դրան, նա շարունակում է աշխատել։ Այստեղ նա իր հոր հաշվապահական աշխատանքներին օգնելու ժամանակ ստեղծում է գումարումներ կատարող սարք։
1658 թվականից սկսած Պասկալի առողջությունը կտրուկ վատանում է։ Մեր օրերի տվյալներով, իր ամբողջ կյանքի ընթացքում Պասկալն ունեցել է մի շարք հիվանդություններ՝ ուղեղի քաղցկեղ, աղիքային տուբերկուլյոզ, ռևմատիզմ ։
Բլեզ Պասկալը մահացել է 1662 թ. օգոստոսի 19-ին։