Ամռանը կարդացած գրքեր

Ամռանը ես կարդացել եմ շոտլանդացի գրող Ջեյմս Մեյթու Բարրիի 《Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում》 գիրքը:

Փիթր Փենը տղա է, ով չի ուզում ծերանալ։ Նա միշտ մնում է երիտասարդ, նրա մոտ պահպանվում են կաթնատամները։ Նա ծխնելույզով փախել էր տնից և գնացել Քենսինգստոնյան այգիներ, որտեղ և ծանոթացել էր փերիների հետ։ Ավելի ուշ նա ապրում էր Նեվերլենդում այն տղաների հետ միասին, ովքեր կորել էին Քենսինգստոնյան այգիներում:Նրանց մեջ էր նաև Վենդի Դարլինգը։ Նա ուներ իր առանձին փերին՝ Զընգ-զընգը)։ Նրա ոխերիմ թշնամին էր Կապիտան Կրյուկը։