Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ՝
1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Ամպրոպից հետո ամեն ինչ սթափվում է։
2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Կապույտ երկինք, կանաչ խոտեր, ճերմակ շուշան, բարձր սարեր, խոր ձորեր, խոնհար ծառեր։
3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ամպրոպից հետո։ Այս բառակապակծության կրկնվելու իմաստը այն է, որ հիշեցնի, որ ամենը ամպրոպից հետո է կատարվում։
4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Բանաստեղծության փոխաբերական իմաստը այն է որ, դժվարությունից հետո մարդն սկսում է ավելի լուրջ տեսանկյույից նայել կյանքին և ուրիշ մարդկանց հանդեպ:
6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :
Հավք-Թռչուն
Խոնհար-մեծամտությունից զուրկ
Տափաստան-հարթ տարածություն