Ֆիզիկա

Ջեյմս Փրեսքըթ Ջոուլ , ծնվել է 1818-ի դեկտեմբերի 24-ին Սոլֆորդ քաղաքում, (Միացյալ Թագավորություն) մահացել է 1889-ի հոկտեմբերի 11, Թրասֆորդ քաղաքում, ( Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությու), անգլիացի ֆիզիկոսը, բացահայտել է էլեկտրահաղորդիչով անցնող հոսանքի և անջատվող ջերմության քանակի կապը, որոշել ջերմության մեխանիկական համակարգը։ Նրա անունով է կոչվել էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ (Ջ)։

Ծնվել է ունևոր ընտանիքում. հայրը գարեջրի գործարանի սեփականատեր էր։ Տասնհինգ տարեկան հասակից աշխատել է հոր գործարանում, տասնվեցից՝ սովորելուն և գիտությամբ զբաղվելուն զուգընթաց՝ մասնակցել այդ ձեռնարկության կառավարմանը, մինչև 1854 թվականը, երբ այն վաճառվել է։

Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնի մոտ և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ 1841թվականին նա բացահայտել է (Էմիլի Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք)։

Հայոց լեզու

Տնային աշխատանք

1.. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան  բայերով:

 

Գոնե մի օր կարգին եղանակ լիներ որ, կարողանաինք մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ նստեինք:
Գոնե մինչև ծովափ հասնեինք, դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար լիներ ուղևորությունը:
Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնեմ, մի քանի օր էլ ընկերություն անեմ հետը:
Եթե քամին փչեր ու փորձառու նվագները հասնեին ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:

2.Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:

 Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեն: (վերածել, կանգնեցնել)
 Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեն ձերանցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողնես մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա (թունավորվել, հիվանդանալ)

Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար  կլինի կեր հայթաթելը: (լինել)

3.. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան  բայերով:

Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է փոխել թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը պետք է շատացնեն, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ պետք է գիտակցեն, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի, այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է քչացնել: